10 մարտի 2023
10 մարտի 2023
Մարտի 10-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:
Նիստին ներկա էր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:
Օրակարգի միակ հարցը Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծն էր: Այն ներկայացրել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ժիրայր Միրզոյանը: Նա հիմնավորել է փոփոխության անհրաժեշտությունը պետական կառավարման համակարգի կայունության ապահովման տեսանկյունից:
Պատգամավորները հարցեր են ուղղել զեկուցողին:
Մտքերի փոխանակումից հետո ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը նախագիծը քվեարկության է դրել: 3 կողմ ձայնով նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջին ընթերցմամբ կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը: