«Զինվորական ծառայության եվ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                              

                                                                                                  Ընդունված  է 2023 թվականի       

                                                                փետրվարի 23-ին

 

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի 59-րդ հոդվածի՝ 

1) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ըստ անհրաժեշտության, բայց ոչ ավելի, քան երեք ամիս մեկ տարվա ընթացքում.

2) ավագ ենթասպայական և սպայական (բացառությամբ բարձրագույն սպայական) կազմերի պահեստազորայինները վարժական հավաքների կարող են կանչվել ըստ անհրաժեշտության, բայց ոչ ավելի, քան երկու ամիս մեկ տարվա ընթացքում:».

2) 4-րդ մասի «ինչպես նաև ավելացվել վարժական հավաքների քանակը» բառերը փոխարինել «իսկ, սույն հոդվածի 3-րդ մասի համաձայն, վարժական հավաքների քանակը կարող է ավելացվել» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                            Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

          2023 թվականի մարտի 6

       Ստեփանակերտ

       ՀՕ-4-Ն