Ընդունված է 2023 թվականի
փետրվարի 23-ին
«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասում «նշանակելու» բառից հետո լրացնել «կամ կենսաթոշակի տեսակը փոխելու» բառերը:
Հոդված 2. Օրենքի 35-րդ հոդվածի 13-րդ մասում «ուսումնական հաստա-տությունում» բառերից հետո լրացնել «կամ առաջին խմբի հաշմանդամ է» բառերը:
Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածի 3-րդ մասում «մասը» բառից հետո լրացնել «(նշանակված սոցիալական կենսաթոշակը չի վճարվում)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 55-րդ հոդվածում՝
1) 12-րդ մասում «2019 թվականի մարտի 15-ից» բառերը փոխարինել «2019 թվականի մարտի 1-ից» բառերով, «2021 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «2021 թվականի ապրիլի 1-ը» բառերով, իսկ «2022 թվականի հոկտեմբերի 1-ը» բառերը՝ «2023 թվականի մայիսի 1-ը» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16-րդ մաս.
«16. Եթե արտակարգ իրավիճակում հայտնված օտարերկրյա պետությունում գտնվող անձի կենսաթոշակ վճարելը դադարեցվել է սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կամ 2.1-ին կամ 3-րդ կետով սահմանված հիմքերով, ապա նրա կենսաթոշակի վճարումը վերսկսվում և չվճարված կենսաթոշակը վճարվում է Արցախի Հանրապետու-թյան կառավարության կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2023 թվականի մարտի 6
Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն