Ընդունված է 2013թ. հունիսի 27-ին
Հոդված 1.«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8‑ի ՀՕ-170 օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետը «հաշվարկման գործակցով» բառերից հետո լրացնել «, որը չի կարող պակաս լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձից» բառերը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆՂԱՐԱԲԱՂԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ
1 հուլիսի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-33-Ն