ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ցավակցություն է հայտնել Վարդան Հակոբյանի մահվան կապակցությամբ
28 փետրվարի 2023

 

Ցավով տեղեկացանք Արցախի գրողների միության նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանի ռեկտոր, բ.գ.դ. պրոֆեսոր, գրականագետ, բանաստեղծ Վարդան Հակոբյանի հանկարծակի մահվան մասին:

ԼՂՀ պետական օրհներգի խոսքերի հեղինակն է Վարդան Հակոբյանը, արցախյան համազգային ազատագրական շարժման ակտիվ գործիչ: Նա Արցախը Մայր Հայաստանին վերամիավորման  մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն էր, նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը։ Ղեկավարել է նաև Արցախը Մայր Հայաստանին միավորելու  համար Մոսկվա մեկնած մտավորականների պատվիրակությունը։

Նախաձեռնող խմբի հանձնարարությամբ 1988թ.-ին ղեկավարել է ԼՂ մարզային խորհրդի պատմական նստաշրջանի անցկացման աշխատանքները։

Մեծ է Վարդան Հակոբյանի  ավանդը հայրենիքի և հայ գրականության զարգացման գործում:

ԱԺ ողջ անձակազմի և անձամբ իմ անունից ցավակցում ենք  Մեծ մտավորականի հարազատներին, մերձավորներին, գրչընկերներին, ուսանողներին, զորակցություն ու տոկունություն մաղթում, կիսում կորստյան ծանր վիշտը:

Վարդան Հակոբյանի  հիշատակը միշտ վառ կմնա մեր ժողովրդի սրտերում:

 

 

ԼՈՒՐԵՐ