«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2011թ. դեկտեմբերի 21-ին

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-170 օրենքի (այսուհետ` օրենք) 13-րդ հոդվածում`

1) 6-րդ մասի երկրորդ պարբերությունը «գնահատականը» բառից հետո լրացնել «, որը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակահատվածում հարկադիր կատարողի` իր կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացրած հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա» բառերով.

2) 8-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետով.

«1.1) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.»:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածում`

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով.

«8) հարկադիր կատարողի վարքագծի կանոնները պահպանելը:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Հարկադիր կատարողի վարքագծի կանոնները հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 3. Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը «հաշիվը» բառից հետո լրացնել «և դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցները» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 31-րդ հոդվածում`

1) 1-ին մասի «28 օրացուցային օր, որում չեն ներառվում տոնական և հիշատակի օրերը» բառերը փոխարինել «20 աշխատանքային օր: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, որոնցից մեկը պետք է կազմի առնվազն 10 աշխատանքային օր» բառերով.

2) 5-րդ մասի «տասնմեկ» բառը փոխարինել «վեց» բառով: 

 

Հոդված 5. Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքը չարաշահելու, ծառայողական լիազորությունները վերազանցելու, ինչպես նաև հարկադիր կատարողի վարքագծի կանոնները խախտելու դեպքերում հարկադիր կատարողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.»:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

        ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ      

         ՆԱԽԱԳԱՀ ̀                                                                                 Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

        28 դեկտեմբերի 2011թ.

         ք.Ստեփանակերտ

         ՀՕ-84-Ն