Փոփոխություն «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում
23 փետրվարի 2023
23 փետրվարի 2023
Արցախի Հանրապետության ԱԺ հերթական նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը,որը ներկայացրել է Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:
Գործադիրի պարզաբանմամբ՝ նախագծի ընդունման դեպքում տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից վարչական տույժ նշանակելուց հետո նույն արարքը` տրանսպորտային միջոց վարելը, մեկ տարվա ընթացքում կորակվի որպես զանցանք և կսահմանվի վարչական պատասխանատվություն: