ԼՈՒՐԵՐ
Փոփոխություններ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում
23 փետրվարի 2023

Փետրվարի 23-ին կայացած ԱԺ հերթական նիտում խորոհրդարանը հավանություն է տվել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկված  փոփոխություններին:

Համաձայն առաջարկվող  լրացումներին և փոփոխություններին՝  անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ կնշանակվի  նաև այն դեպքում, եթե նա օրենքով սահմանված նվազագույն աշխատանքային ստաժ ունի կենսաթոշակի տեսակը փոխելու համար դիմելու ժամանակ:

Առաջարկվում է  քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող, հոգեբուժարանում բուժվող և ռազմական ուսումնական հաստատությունում սովորող քաղաքացիներից բացի, լիազորագրով վերսկսվել նաև առաջին խմբի հաշմանդամի դադարեցված կենսաթոշակը:

Հաջորդ փոփոխությամբ սահմանվում է  երկարաձգել կորոնավիրուսի համավարակի և 2020 թվականի պատերազմական գործողությունների հետ կապված՝ դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսելու համար դիմելու ժամկետները:

4) Արտակարգ իրավիճակում գտնվող օտարերկրյա պետությունում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված՝ այդ երկրում գտնվող կենսաթոշակառուների դադարեցված կենսաթոշակների վճարումները վերսկսել գրավոր դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ գործողության ժամկետը չլրացած՝ այդ երկրում գործող նոտարի կողմից վավերացրած լիազորագրի հիման վրա:

ԼՈՒՐԵՐ