ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մասնակցել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին
20 փետրվարի 2023

Փետրվարի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովի անդամների և պատգամավորների ուղեկցությամբ Ստեփանակերտի պատկերասրահում մասնակցել է շարժման 35-ամյակին նվիրված ցուցահանդեսին:

ԼՈՒՐԵՐ