20 փետրվարի 2023
20 փետրվարի 2023
Փետրվարի 20-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան:
Օրակարգում Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությունն էր՝ «Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ»:
Նախքան օրակարգի հարցին անցնելը՝ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ներկայացրել է շարժման 35-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձը:
«Արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի վերաբերյալ» խորագրով հայտարարության տեքստը ներկայացրել է պատգամավոր Արթուր Հարությունյանը:
Այն արժանացել էր գլխադասային հանձնաժողովի հավանությանը:
Մտքերի փոխանակությամբ հանդես է եկել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Հայտարարությունը ընդունվել է միաձայն: