Հարգանքի տուրք Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում

Փետրվարի 20-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և մասնակցել ծաղկեպսակի տեղադրման արարողությանը։
Արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35 -րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի նախագահ Ա. Թովմասյանը և ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան ազգային- ազատագրական շարժման ընթացքում իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին:
Հուշահամալիրում էին նաև Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պատգամավորներ, պետական այրեր: