ԼՈՒՐԵՐ
Հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը
15 փետրվարի 2023

Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի նախագահությամբ հրավիրվել է արցախահայության ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի առաջին նիստը:

Խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է Արցախի Հանրապետության Նախագահի 2023 թվականի փետրվարի 13-ի ՆՀ -81-Ա հրամանագիրը պետական հանձնաժողովի անհատական կազմի մասին: Համաձայն հրամանագրի՝ ձևավորվել է հանձնաժողովի հետևյալ կազմը.

Արթուր Թովմասյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

նախագահ, հանձնաժողովի նախագահ

Արթուր Հարությունյան՝  Արցախի Հանրապետության Ազգային

ժողովի պատգամավոր, «Ազատ հայրենիք–ՔՄԴ»

խմբակցության ղեկավար

Մարսել Պետրոսյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի

նախագահի տեղակալ, «Միասնական հայրենիք»

խմբակցության ղեկավար

Արթուր Մոսիյան Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր, «Հայ հեղափոխական դաշնակցություն»

խմբակցության ղեկավար

Դավիթ Գալստյան ՝Արցախի Հանրապետության Ազգային ժողովի

պատգամավոր, «Արդարություն» խմբակցության ղեկավար

Դավիթ Մելքումյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական

կուսակցություն» խմբակցության ղեկավար

Կարեն Կոստանդյան՝ Արցախի Հանրապետության արտաքին

գործերի նախարարի տեղակալ

Դավիթ Սարգսյան՝ Ստեփանակերտի քաղաքապետ

Արտեմ Հարությունյան՝ Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ

Ժիրայր Միրզոյան՝ Արցախի Հանրապետության Նախագահի

աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

Ռոբերտ Ղահրամանյան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

Խորհրդակցությանը քննարկվել է արցախահայության ազգային–ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների ծրագրի կազմման հարցը:

Նիստի ավարտին ԱԺ նախագահը հայտարարել է, որ վաղը ՝ փետրվարի 16-ին՝ ժամը 10:00-ին, տեղի կունենա հանձնաժողովի հերթական նիստը:

 

ԼՈՒՐԵՐ