Թովմասյան Արթուր Բաբկենի
Թովմասյան Արթուր Բաբկենի
Ազգային ժողովի նախագահ (1996թ. մարտի 2 - 1997թ. սեպտեմբերի 4)
Ընտրակարգ, ընտրատարածք. Մեծամասնական, 9
Ծննդյան թիվ. 02.12.1962
Կուսակցություն. «Ազատ hայրենիք»
Խմբակցություն. «Հայրենիք»

Ծնվել է 1962 թդեկտեմբերի 2-ին Ստեփանակերտ քաղաքում։

Ավարտել է Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ճարտար գյուղի  միջնակարգ դպրոցը։

1986թ.  ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի ֆիզմաթ ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Ճարտարի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզիկայի ուսուցիչ։

1992թ.  ավարտել է ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի ասպիրանտուրան և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1993-1995թթ.՝ Արցախի պետական համալսարանի մեխանիկայի ամբիոնի ավագ դասախոս, այնուհետև` ճարտարագիտական ֆակուլտետի դեկանի տեղակալ

1995թապրիլի 30-ին  Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

1996-1997թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ

1998թմարտ՝ ԼՂՀ Շուշի քաղաքի Ժողովրդական համալսարանի դեպարտամենտի նախագահ,  այնուհետև ուսումնական գծով փոխտնօրեն, ռեկտոր

2000թսեպտեմբեր՝  Արցախի պետական համալսարանի ճարտարագիտական ամբիոնի դոցենտ

2003-2009թթ.՝ ԱրՊՀ ճարտարագիտական ֆակուլտետի դեկան

2005թհունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ  գումարման Ազգային ժողովի պատգամավոր։

Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար:

2010թմայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:

2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

2015թմայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է:

«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է:

 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ

2007-2009թթ.՝ կուսակցության նախագահ

2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ

Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:

ԼՂՀ թեթև աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է։

Ռուսաստանի Բնագիտական գիտությունների ակադեմիայի հայկական մասնաճյուղի պատվավոր դոկտոր-պրոֆեսոր է։

Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով (ԱՀ նախագահի թիվ 13-Ա հրամանագիր 16.02.2018թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 56-Ա հրամանագիր, 30.08.2011թ.), ԱրՊՀ Ոսկե մեդալով (25.01.2018թ.):