Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել
01 փետրվարի 2023
01 փետրվարի 2023
Փետրվարի 1-ին Արցախի Հանրապետության խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները:
Քննարկվել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 7-րդ նստաշրջանի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
Անդրադարձ է կատարվել նաև Ազգային ժողովում շրջանառության մեջ գտնվող օրենքների նախագծերի վերաբերյալ հարցերին: