ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները հանդիպումներ են ունեցել շրջանների համայնքների բնակիչների հետ
27 հունվարի 2023

 

Հունվարի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Ազատ հայրենիք – ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը, Մետաքսե Հակոբյանը և Օպերատիվ շտաբի անդամ Գրիգորի Մարտիրոսյանը հանդիպումներ են ունեցել Մարտակերտի շրջանի Կիչան, Ղազանչի, Առաջաձոր, Թբղլու , Քոլատակ և Ասկերանի շրջանի Լուսաձոր, Այգեստան, Խնածախ համայնքների բնակիչների հետ:

Հանդիպմանն անդրադարձել են Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, քննարկել առկա խնդիրներն ու մարտահրավերները, կիսվել բնակչությանը մտահոգող անվտանգային, քաղաքական, սոցիալական և այլ հարցերով:

Օրենսդիր և գործադիր իշխանության ներկայացուցիչները պատասխանել են բնակիչներին հուզող հարցերին: Երկուստեք ընդգծվել է գոյություն ունեցող ճգնաժամի պայմաններում համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտի կարևորությունը:

Նշենք, որն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի բոլոր պատգամավորները գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ նույն  օրակարգով հանդիպումներ են ունենում հանրապետության տարբեր համայնքների բնակիչների հետ:

ԼՈՒՐԵՐ