«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                  Ընդունված է 2015թ. դեկտեմբերի 16-ին

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի (այսուհետ` Օրենք) 19-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «առանձնացված (տարածքային)» բառերը փոխարինել «կառուցվածքային» բառով.
  • 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 21.  Անշարժ գույքի պետական  ռեգիստրի  ղեկավարը

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարը անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազոր մարմնի ղեկավարն է, որի նշանակման և ազատման կարգը սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրով:»:

 

Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի վերնագրում և տեքստում «ռեգիստրի տարածքային» բառերը փոխարինել «ռեգիստրի կառուցվածքային» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 5. Օրենքի 24-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.

2) 3-րդ  մասի   2-րդ  կետում   «պետական  գրանցման  համար  վճարի   մուծման անդորրագրերը»  բառերը  փոխարինել  «բացառությամբ  «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «ծառայությունների մատուցման գումարը» բառերը փոխարինել «պետական տուրքը, բացառությամբ «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:

 

Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում «2-րդ մասով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունում «տեղեկատվության տրամադրման վճարի մուծման» բառերը փոխարինել «պետական տուրքի» բառերով.

2) 3-րդ և 8-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.

2) 3-րդ մասում «վճարի» բառը փոխարինել «պետական տուրքի» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 11. Օրենքի 44-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 7-րդ մասերում «վճար» բառը փոխարինել «պետական տուրք» բառերով.

 2) 3-րդ մասում «վճար՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կողմից սահմանված չափով» բառերը փոխարինել «պետական տուրք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափով» բառերով:

 

Հոդված 12. Օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 51-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 14. Օրենքի 54-րդ հոդվածի 2-րդ մասում «առանձնացված (տարածքային)» բառերը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 15. Օրենքի 60-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.

2) 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «վճարի անդորրագրերը» բառերը փոխարինել «պետական տուրքի անդորրագիրը» բառերով:

 

Հոդված 16. Օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 17. Օրենքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 18. Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով:

 

Հոդված 19. Օրենքի 68-րդ հոդվածի 1-ին մասում «վճարման անդորրագրերը» բառերը փոխարինել «պետական տուրքի անդորրագիրը» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 70-րդ հոդվածում՝

1) 3-րդ և 5-րդ մասերում «տարածքային» բառը փոխարինել «կառուցվածքային» բառով.

2) 3-րդ մասի 2-րդ կետում «տեղեկատվության տրամադրման վճարի մուծման» բառերը փոխարինել «պետական տուրքի» բառերով.

3) 4-րդ մասում «վճարը» բառը փոխարինել «պետական տուրքը» բառերով:                         

 

Հոդված 21. Օրենքի 71-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «վճար» բառը փոխարինել «պետական տուրք» բառերով.
  • 2-րդ մասում «վճարները» բառը փոխարինել «պետական տուրքը» բառերով:

 

Հոդված 22. Օրենքի 72-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 72. Պետական գրանցման համակարգի ֆինանսավորումը

 

Պետական գրանցման համակարգը ֆինանսավորվում է պետական բյուջեից՝  «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Գնումների մասին», «Գանձապետական համակարգի մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նախատեսված կարգով:»:

 

Հոդված 23. Օրենքի 73-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 73. Պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման և այլ ծառայությունների համար գանձվող պետական տուրքի չափերը

 

Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ծառայությունների մատուցման համար գանձվող պետական տուրքի չափերը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:»:

 

Հոդված 24. Օրենքի 74-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման կամ փոխանցման պետական գրանցումը կատարվում է պետական գրանցման դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 4-րդ աշխատանքային օրը, 3-րդ աշխատանքային օրը և 2-րդ աշխատանքային օրը:».

2)2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3)6-րդ մասը  շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տվյալների մասին տեղեկատվությունը տրամադրվում է դիմումը սույն օրենքով սահմանված կարգով ներկայացվելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը և 2-րդ աշխատանքային օրը:»:

 

Հոդված 25. Օրենքի 75-րդ հոդվածում՝

1) վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

 

«Հոդված 75. Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման պետական տուրքի մասով առանձնահատկությունները».

 

2) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 26.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ  ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                     Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2015թ. դեկտեմբերի 25

Ստեփանակերտ

ՀՕ-56-Ն