ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ
Նիստերի սղագրություն Նիստերի արձանագրություն Նիստերի օրակարգ Նստաշրջանի օրակարգ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ  6 - ՐԴ  ՆՍՏԱՇՐՋԱՆ

2022 ԹՎԱԿԱՆԻ  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ  9-Ի  ԱՐՏԱՀԵՐԹ  ՆԻՍՏԻ

ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ

      ԺԱՄԸ  11:00

Նիստին մասնակցում են պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:

Նիստին  ներկա են  29 պատգամավորներբացակա՝ 4:  Նիստը  վարում է  ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը:

Արթուր Թովմասյան - Բարի օր բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան՝ 2022 թվականի դեկտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության նախագահի կողմից Ազգային ժողով է ներկայացվել պաշտոնական գրություն` Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու նախաձեռնությամբ: Առաջարկվել է 2022թ. դեկկտեմբերի 9-ին՝ ժամը 11.00-ին, գումարել Արցախի  Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ընդգրկելով Ազգային ժողով ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը: Օրակարգային հարցը քննարկվել է խորհրդարանի գլխադասային  հանձնաժողովում և  պատրաստ ենք  ներկայացնելու արտահերթ նիստում, ուստի առաջարկում եմ անցնել նիստի աշխատանքներինԽնդրում եմ պատգամավորներին գրանցվել:

Գրանցում:

Ներկա են 29 պատգամավորներ, բացակա՝ 4: Աշխատակազմին՝ ճշտել հարգելի են, թե՝ ոչ այդ բացակաները:

Հարգելի գործընկերներ դեկտեմբերի 9-ին Միացյալ Ազգերի Կազմակերպության կողմից հաստատված է որպես ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օր: Այս օրն է, որ ՄԱԿ-ի կողմից ընդունվել է ցեղասպանությունների կանխարգելման և դրանց համար պատիժների կիրառման մասին Կոնվենցիան: Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային և բոլոր պետություններին, ինչու չէ նաև նրանց  խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է դատապարտել Ադրբեջանի ներկայիս գործողությունները և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգենք բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի համար:

Լռության րոպե:

Շնորհակալություն:

Քվորում ունենք, սկսում ենք մեր աշխատանքները: Այժմ սկսենք նախագծի քննարկումը: Այն Հանրապետության նախագահի կողմից լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Պաշտպանության նախարարի տեղակալ  Սերգեյ Առստամյանը: Խնդրեմ, պարոն Առստամյան:

Առստամյան Սերգեյ Հարգելի պարոն Ազգային ժողովի նախագահ, հարգելի պատգամավորներ: Ձեր քննարկման եմ ներկայացնում  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  Արցախի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորիչ հարաբերությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հետ համապատասխանեցնելու հանգամանքով: Գործող օրենքը բացի զինծառայության ընթացքում մահացած ծնող, եղբայր կամ քույր ունենալը զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է  սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Սակայն կան Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) զինծառայողների զավակներ կամ կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորոկան ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չէր: Նշված փոփոխությունները զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին 2018թ. հոկտեմբերի 31-ի օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ: Փոփոխությունները հետևյալն են. քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր կամ, որն ընտանիքի միակ արու զավակն է ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով   Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված   (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր՝ զորակոչվում է պարտադիր զինվորոկան ծառայության և նախնական զինվորական պատրաստության ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդում ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման համապատասխան Զինվորական կոմիսարիատում միաժամանակ հնարավորություն ընձեռնելով քաղաքացուն իր դիմումի համաձայն հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից և պարտադիր զինվորոկան ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում: Զեկույցը ավարտեցի:

Արթուր Թովմասյան Շնորհակալություն, պարոն Առստամյան: Հարցերի համար խնդրում եմ հերթագրվել: Հարցեր: Գրանցվել է մեկ պատգամավոր: Պարոն Գալստյան, խնդրեմ:

Դավիթ Գալստյան Պարոն Առստամյան երեկ հանձնաժողովի նիստում առաջարկ հնչեց, որը պետք էր քննարկվեր: Եթե հրաժարվում են այդ արտոնություններից և  զինվորն ուզում է շարունակել ծառայությունը մեր Պաշտմանության բանակի շարքերում, ապա նրան ևս մեկ հնարավորություն ընձեռվի ընտրել զորամասը կամ զորամասերից որևէ մեկը, և երբ որ նախնական զինվորական պատրաստականությունն անցնում է բարձրագույն ուսումական հաստատության ուսանող է, հանարավորություն տրվի նաև զինվորական մասնագիտություն ձեռք բերել՝ հրետանավոր - կապավոր: Այս առաջարկները պետք է որ քննարկվեին և այսօր մի հարց կարտեսնենք կարող ենք ներառել դրանց մեջ:

Առստամյան ՍերգեյՇնորհակալություն հարցի համար, պարոն Գալստյան: Հա: Քննարկվել են: Հարցը տրվել է, Պաշտպանության նախարարի հետ այդ հարցերը քննարկվել են երկու հարցի հետ կապված տրվել է դրական պատասխան: Պաշտպանության նախարարի հրամաններով ձևակերպվելու է մեր մոտ:

Արթուր ԹովմասյանԱրձագանքում ե՞ք: Կարող եք զբաղեցնել ձեր տեղը: Գլխադասային եզրակացության համար հրավիրվում է պաշտպանության անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խնդրեմ, պարոն Հայրապետյան:

Սեյրան ՀայրապետյանՀարգելի գործընկերներ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովում: Հանձնաժողովի երեք անդամներն էլ ներկա էին բոլորն էլ կողմ են քվեարկել առաջակում ենք այն ընդունել որպես օրենք: Շնորհակալություն:

Արթուր ԹովմասյանՀարցերի համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Պարոն Հայրապետյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:

 Սեյրան ՀայրապետյանՇնորհակալություն:

Արթուր ԹովմասյանԱզգային ժողովի կանոնակարգ օրենքի համաձայն նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Չկա: Իսկ հիմա, եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա խնդրում եմ գրանցվել: Չկա: Հարցի քննարկումն ավարտված է: Այժմ քվերկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը: Քվեարկություն:

 Կողմ՝ 26,

Դեմ՝ չկա,

Ձեռնպահ՝ չկա:

Որոշումն ընդունված է: Շնորհակալություն այսքանով ավարտում ենք արտահերթ նիստի աշխատանքները: