«Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

 

Ընդունված է 2022 թվականի

դեկտեմբերի 22-ին

 

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի «պետական բյուջե» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ՝ պետական բյուջե)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «5 տոկոս դրույքաչափով» բառերից հետո լրացնել «, բացառու-թյամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեության տեսակների, որոնց մասով 2023 թվականի համար սահմանվում է 10 տոկոս դրույքաչափ» բառերը.

2) 2-րդ մասում «վառելիքաէներգետիկ» բառից առաջ լրացնել  «ԱՏԳ ԱԱ 7401 00 000 0, 7402 00 000 0, 7403, 7405 00 000 0, 7406 ծածկագրերին դասվող արտադրատեսակների արտադրության,» բառերը:

 

Հոդված 3. Օրենքի 55-րդ հոդվածի 3-րդ մասից «պետական բյուջե» բառերից առաջ հանել «Արցախի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին կետը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

    ՆԱԽԱԳԱՀ                                                                        

  

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

  

    2022 թ. դեկտեմբերի 29

    Ստեփանակերտ

    ՀՕ-102-Ն