Ընդունված է 2022 թվականի
դեկտեմբերի 22-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքում (այսուհետ` Օրենք)`
1) բացառությամբ 2-րդ հոդվածի երկրորդ պարբերության, 9-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» կետի, 10-րդ հոդվածի 1-ին մասի, 12.1-ին հոդվածի 7-րդ մասի, 13.1-ին, 13.4-րդ, 13.8-րդ և 13.9-րդ հոդվածների, 20-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 5-րդ մասերի, 21-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.
2) 2-րդ հոդվածի երկրորդ պարբերությունից, 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունից, 12.1-ին հոդվածի 7-րդ մասից, 13.1-ին և 13.9-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը.
3) 9-րդ հոդվածի 7-րդ մասի «դ» կետում և 20-րդ հոդվածի 3-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխա-րինել «Արցախի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկաց-ման մասին» բառերով.
4) բացառությամբ 13.3-րդ, 13.7-րդ և 13.8-րդ հոդվածների, «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «հաշվարկներ» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով, «Հաշվարկ-հաշվետվություններ» բառերի հոլովաձևերը փոխարինել «Հաշվարկներ» բառի համապատասխան հոլովաձևերով, իսկ «հաշվարկ-հաշվետություն» բառերը և դրանց հոլովաձևերը՝ «հաշվարկ» բառով և դրա հոլովաձևերով.
5) 10-րդ հոդվածի 1-ին և 20-րդ հոդվածի 2-րդ մասերում «Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետու-թյան օրենսդրությամբ» բառերով.
6) 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարա-բաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով.
7) 20-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային» բառերը փոխա-րինել համապատասխանաբար «Ջրային» և «Անտառային» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին պարբերությունում «պետական բյուջե» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական բյուջե (այսուհետ՝ պետական բյուջե)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի «դ» կետում «և դրանց» բառերը փոխարինել «կամ հանքաքարի կամ ընդերքօգտագործման թափոնների» բառերով, իսկ «ստացված» բառից հետո լրացնել «՝ սույն օրենքի 13.3-րդ հոդվածով սահմանված» բառերը:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «վարչության» բառը:
Հոդված 5. Օրենքի 12.1-ին հոդվածի 1-ին մասից հանել «վերադաս» բառը:
Հոդված 6. Օրենքի 13.1-ին հոդվածում «և դրանց» բառերը փոխարինել «կամ հանքաքարի» բառերով, իսկ «բարձր» բառը հանել:
Հոդված 7. Օրենքի 13.2-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.2. Ռոյալթի վճարողները
1. Ռոյալթի վճարողներ են համարվում՝
1) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքա-վայրեր շահագործող և մետաղի խտանյութ (այսուհետ՝ խտանյութ) կամ ձուլվածք կամ հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
2) Արցախի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքա-վայրեր շահագործող և այդ հանքավայրերից արդյունահանված մետաղական օգտակար հանածոներից առանց խտանյութի ստացման ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք.
3) ընդերքօգտագործման թափոններից և (կամ) հանքաքարից մետաղի խտա-նյութ և (կամ) ձուլվածք կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ցանկացած արտադրանք արտադրող հանդիսացող իրավաբանական անձինք՝ անկախ մետաղական օգտա-կար հանածոյի հանքավայր շահագործող հանդիսանալուց:»:
Հոդված 8. Օրենքի 13.3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթիի հաշվարկման նպատակով կիրառվում են հետևյալ հարկման բա-զաները.
1) Բ1 - հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերա-մշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքի (այսուհետ` խտանյութի հետ միասին` արտադրանք) իրացման շրջանառություն.
2) Բ2 - շահույթ նախքան հարկումը, որը հաշվարկվում է որպես Բ1-ի և «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված՝ Բ1-ի հետ անմիջականորեն կապված նվազեցումների (բացառությամբ ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների) դրական տարբերություն.
3) Բ3 - շահույթ նախքան հարկումը, որի մեծությունը որոշվում է հետևյալ բանաձևով. ընդ որում, Բ3-ի հիման վրա ռոյալթիի գումարը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ ռոյալթի վճարողի մոտ Բ3-ը մեծ է 0-ից.
,
որտեղ՝ ՖԾ-ն «Շահութահարկի մասին» օրենքով սահմանված կարգով հաշվարկված ֆինանսական ծախսերն են, որոնք Բ3 -ի հաշվարկման նպատակով հաշվի են առնվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, դեպքերում և չափերով, իսկ R1-ը և R2-ը՝ սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված ռոյալթիի դրույքաչափերը:
Սույն հոդվածի կիրառության իմաստով Բ2-ի հաշվարկման ժամանակ՝
ա. իրացման շրջանառությունից ֆինանսական ծախսերի, սույն օրենքով սահմանված ռոյալթիի և նախորդ տարիների հարկային վնասների նվազեցում չի կատարվում՝ անկախ այդ ծախսերն ու հարկային վնասները հանքավայրերի շահագործման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության հետ կապված լինելու հանգամանքից,
բ. բնօգտագործման վճար վճարողի վարչական ծախսերի, իրացման ծախսերի և ոչ արտադրական բնույթի այլ ծախսերի նվազեցումները հաշվի են առնվում համախառն եկամտի մեջ ռոյալթիի իրացման շրջանառությանը համապատաս-խանող տեսակարար կշռով:».
2) 3-րդ մասի՝
ա. 1-ին կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.
«Ընդ որում, խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ներառված լաբորատորիաների տված եզրակացությունների հիման վրա որոշված՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակու-թյունը.»,
բ. 2-րդ կետում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդա-կությամբ նոր նախադասություն.
«Խտանյութի մատակարարման պայմանագրում գնորոշման համար խտանյու-թի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամիսը ներառյալ ժամանա-կահատվածից ավելի երկար ժամանակահատված նախատեսված լինելու դեպքում մատակարարված խտանյութի ֆիզիկական ծավալի գինը հաշվարկելու համար հիմք են ընդունվում խտանյութի մատակարարման օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա համար ձևավորված՝ մետաղների միջազգային միջին գները:»,
գ. 3-րդ կետի «ե» ենթակետում «20» թիվը փոխարինել «15» թվով, իսկ «80» թիվը՝ «85» թվով,
դ. 3-րդ կետի «զ» ենթակետում «ռոյալթիների հաշվարկ-հաշվետվություն-ներում» բառերը փոխարինել «ռոյալթիի հաշվարկներում» բառերով:
Հոդված 9. Օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.4. Ռոյալթիի դրույքաչափը
1. Սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների համար սահմանվում են ռոյալթիի հետևյալ դրույքաչա-փերը.
1) Բ1-ի համար՝ R1, որը հավասար է 4 տոկոսի.
2) Բ2-ի համար՝ R2, որը հավասար է 12,5 տոկոսի.
3) Բ3-ի համար՝ R3, որը հավասար է 15 տոկոսի:»:
Հոդված 10. Օրենքի 13.5-րդ հոդվածում «ելնելով ռոյալթիի հաշվարկման բազայից և սույն օրենքի 13.4-րդ հոդվածով սահմանված կարգով որոշվող դրույքաչափից» բառերը փոխարինել «սույն օրենքի 13.3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ռոյալթիի հաշվարկման բազաների և 13.4-րդ հոդվածով սահմանված համապատասխան դրույքաչափերի արտադրյալով հաշվարկված գումարների հանրագումարով» բառերով:
Հոդված 11. Օրենքի 13.6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.6. Ռոյալթիի հաշվետու ժամանակաշրջանը
1. Ռոյալթիի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:»:
Հոդված 12. Օրենքի 13.7-րդ հոդվածի՝
1) վերնագրում «հաշվարկ-հաշվետվությունները» բառերը փոխարինել «հաշ-վարկների ներկայացումը» բառերով.
2) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ սույն օրենքով սահմանված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձևով ռոյալթիի հաշ-վարկները:».
3) 2-րդ, 3-րդ և 6-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.
4) 4-րդ մասում «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը և դրանց հոլովաձևերը փոխարինել «ռոյալթիի հաշվարկներ» բառերով և դրանց հոլովաձևերով.
5) 5-րդ մասում «հաշվարկ-հաշվետվություններ» բառերը փոխարինել «ռո-յալթիի հաշվարկներ» բառերով:
Հոդված 13. Օրենքի 13.8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 13.8. Ռոյալթիի գումարի վճարումը
1. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
2. Ռոյալթի վճարողները պարտավոր են ընթացիկ հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար, մինչև տվյալ եռամսյակի երրորդ ամսվա 20-ը ներառյալ, կատարել ռոյալթիի կանխավճարներ` նախորդ հաշվետու ժամանա-կաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի մեկ քառորդի չափով: Տվյալ հաշվետու տարվա ընթացքում` մինչև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար ռոյալթիի հաշվարկի ներկայացումը, ռոյալթի վճարողները ռոյալթիի կանխավճարները յուրաքանչյուր եռամսյակի համար կատարում են նախորդ հաշվետու տարվա վերջին կանխավճարի գումարից ոչ պակաս: Նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ռոյալթիի հաշվարկը ներկայացնելուց հետո ռոյալթիի հաշվարկի ներկայացմանը անմիջապես հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև ռոյալթիի հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճողական հանրագումարով` ելնելով սույն մասով սահմանված չափից:
3. Այն ռոյալթի վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի սահմանած ձևով հայտարարություն`
1) որևէ օրվանից սկսած` անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարա-րության ներկայացման օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի սահմանած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գոր-ծունեությունը վերսկսելու օրն (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարության ներկայացման օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել.
2) որևէ օրվանից սկսած` որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված` գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտա-րարության ներկայացման օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գոր-ծունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբող-ջական եռամսյակների համար ռոյալթիի կանխավճարներ կարող է չկատարել:
4. Սույն օրենքի 13.5-րդ հոդվածով սահմանված կարգով հաշվարկված` պետա-կան բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի դրական տարբերությունը պետական բյուջե է վճարվում մինչև տվյալ հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ:
5. Ռոյալթիի հաշվարկի հիման վրա հաշվարկված ռոյալթիի գումարի նկատ-մամբ տարվա ընթացքում ավելի վճարված ռոյալթիի կանխավճարի գումարը (ավելի մասը) հաշվանցվում կամ վերադարձվում է սույն հոդվածով սահմանված կարգով:
6. Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված ռոյալթիների գումար-ներից ավելի վճարված գումարները, այդ թվում` սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և տարվա ընթացքում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերությունը, ռոյալթի վճարողի դիմումի համաձայն, հարկային մարմնի կողմից հաշվանցվում են ռոյալթի վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ ֆինանս-ների բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի սահմանած կարգով վերադարձվում են դիմումն ստանալու օրվանից հետո` երեսնօրյա ժամկետում:»:
Հոդված 14. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 21. Օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմա-տիվ իրավական ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրա-վական ակտերն ընդունում է ֆինանսների բնագավառում Արցախի Հանրապե-տության կառավարության լիազորած մարմինը՝ համաձայնեցնելով շրջակա միջա-վայրի պահպանության ու բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործման բնագավառներում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի և հարկային մարմնի հետ:»:
Հոդված 15.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
2. Օրենքի 13.8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաշվարկվող ռոյալթիի կանխավճարը 2023 թվականի հաշվետու տարվա յուրաքանչյուր եռամսյակի համար հաշվարկվում է նախորդ հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված ռոյալթիի գումարի 30 տոկոսի չափով:
3. Ռոյալթիի Բ3 հաշվարկման բազայի հաշվարկման նպատակով ֆինանսական ծախսերի (ՖԾ) նվազեցման կարգը, դեպքերը և չափերը, ինչպես նաև խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակա-րարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը Արցախի Հանրապետու-թյան կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-101-Ն