Ընդունված է 2022 թվականի
դեկտեմբերի 22-ին
ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկո-ղության իրականացման հետ կապված հարաբերությունները, Ծառայության լիազորու-թյունները, Ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերություններ:
Հոդված 2. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
- Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
- պետական վերահսկողություն` Ծառայությանն սույն օրենքով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված՝ սույն օրենքով սահմանված գործունեություն.
- վերահսկվող օբյեկտ՝ սույն օրենքով սահմանված մարմիններ, հիմնարկներ և անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերից օգտվող ֆիզիկական անձինք, որոնց առնչությամբ Ծառա-յության կողմից, սույն օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է պետական վերահսկողություն.
- արդյունավետություն՝ նախատեսված արդյունքին կամ նպատակին հասնելու համար օգտագործված նյութական և ոչ նյութական միջոցների համարժեքությունը ձեռք բերված արդյունքին.
- օրինականություն` վերահսկվող օբյեկտի գործունեության համապատասխանու-թյունն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, ինչպես նաև կնքված գործարք-ներով սահմանված պահանջներին.
- պետական միջոցներ` վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերն ու ելքերը և նյութական ու ոչ նյութական ակտիվները.
- պետական միջոցների կառավարում` Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի ու ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինում, տիրապետում կամ օգտագործում.
- պետական միջոցների ձևավորում` Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի ու ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքում, հասցեագրում.
- հանրապետական գործադիր մարմիններ՝ Արցախի Հանրապետության նախա-րարություններ կամ պետական կառավարման այլ մարմիններ.
- բացատրություն` վերահսկվող օբյեկտի կամ վերահսկվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից բերվող բանավոր կամ գրավոր փաստարկումներ, որոնք անմիջականորեն առնչվում են վերահսկողություն իրականացնող անձանց իրա-վասության շրջանակներում իրականացվող պետական վերահսկողության նպատակ-ներին:
ԳԼՈՒԽ 2
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
Հոդված 3. Ծառայության գործունեության նպատակը
1. Ծառայության գործունեության նպատակը սույն օրենքով վերապահված վե-րահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:
Հոդված 4. Ծառայության լիազորությունները
-
-
- Սույն օրենքով սահմանված նպատակով Ծառայությունը պետական վերահսկո-ղության շրջանակներում և սույն օրենքով սահմանված կարգով`
-
- Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններում, Ար-ցախի Հանրապետության պետական նախարարի, ինչպես նաև Արցախի Հանրապե-տության հանրապետական գործադիր մարմինների կառավարման ոլորտում գործող պետական մարմիններում, Արցախի Հանրապետության կառավարության տարածքային քաղաքականությունն իրագործող մարմիններում (Արցախի Հանրապետության շրջան-ների վարչակազմերում, Ստեփանակերտի քաղաքապետարանում), պետական կառա-վարչական հիմնարկներում իրականացնում է ուսումնասիրություններ,
ա. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրություն-ների ու հանձնարարականների, Արցախի Հանրապետության նախագահի գործու-նեության միջոցառումների ծրագրերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով,
բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկո-ղության նպատակով, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակով,
- Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ կամ Արցախի Հանրապետու-թյան օրենքներով ստեղծված հանրապետական գործադիր մարմին չհանդիսացող մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների կառա-վարման օրինականության վերահսկողության նպատակով,
- տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է ուսումնասի-րություններ պետական միջոցների տրամադրման համար հիմք հանդիսացող տեղե-կատվության արժանահավատության գնահատման նպատակով,
- պետական միջոցների ձևավորման գործառույթ իրականացնող լիազորված անձանց մոտ կամ մարմիններում իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոցների ձևավորման օրինականության վերահսկողության նպատակով,
- Արցախի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Արցախի Հանրապետության մասնակցու-թյունից ծագող և լիազոր մարմնի, ինչպես նաև կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմնում Արցախի Հանրապետության ներկայացուցչի լիազորություններից բխող վերահսկողության իրականացման նպատակով,
- իրականացնում է պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ինչպես նաև Արցախի Հանրապետության մասնակցությամբ իրավաբանական անձանց ֆինան-սատնտեսական գործունեության ուսումնասիրություն,
- Արցախի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գոր-ծարքների կողմ հանդիսացող անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ Արցախի Հանրապետության մասնակցությամբ քաղաքացիաիրավական գործարքներից բխող և դրանց պայմանների կատարման նկատմամբ վերահսկողության իրականաց-ման նպատակով, բացառությամբ պայմանագրից բխող ցուցումներ տալու, որն իրականացվում է պայմանագրով Արցախի Հանրապետության անունից հանդես եկող լիազոր մարմնի միջոցով,
- պետությունից կամ պետական ոչ առևտրային կամ պետության հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպություններից միջոցներ ստացած իրավաբա-նական անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ գնումների գործընթացը կանոնակարգող Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպան-ման նկատմամբ վերահսկողության նպատակով,
- Արցախի Հանրապետությունից սուբսիդիա և դրամաշնորհ ստացած անձանց մոտ իրականացնում է ուսումնասիրություններ պետական միջոց տրամադրելու համար հիմք հանդիսացող տեղեկատվության արժանահավատության գնահատման նպատա-կով,
- պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործո-ղությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի համա-ձայնությամբ իրավասու է առաջարկելու կասեցնել գործարքների կատարումը, ինչպես նաև դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները,
- Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետ-ներում քննության է առնում և ընթացք տալիս Ծառայություն ստացված դիմումները, բողոքները և հանրագրերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վերա-հասցեագրում դրանք իրավասու մարմիններին՝ վերահսկելով դրանց ընթացքը,
- իրականացնում է հանդիպակաց ուսումնասիրություններ՝ սույն օրենքով սահ-մանված դեպքերում և կարգով,
- իրականացնում է մշտադիտարկում՝ սույն օրենքով սահմանված կարգով,
- ներկայացնում է վերահսկողության արդյունքներից բխող պահանջվող միջո-ցառումների վերաբերյալ առաջարկություններ և իրականացնում դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
- համագործակցում է պետական և տեղական ինքնակառավարման մարմին-ների, միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների համապա-տասխան կառույցների հետ,
- առաջարկություններ է ներկայացնում պետական կառավարման ոլորտում իրավական ակտերի նախագծերի և իրավական ակտերի փոփոխությունների և (կամ) լրացումների վերաբերյալ:
Հոդված 5. Ծառայության լիազորությունների իրականացման կարգը
- Ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են Ծառայության պետի հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության նախագահի հետ: Հանձնարարագրերով սահմանվում են`
- վերահսկվող օբյեկտի անվանումը.
- ուսումնասիրության առարկան (վերահսկվող օբյեկտի կողմից իրականացվող, ուսումնասիրության ենթակա գործունեությունը).
- ուսումնասիրության նպատակը.
- ուսումնասիրության ենթակա ժամանակահատվածը.
- ուսումնասիրություն իրականացնելու ժամկետը և վայրը.
- ուսումնասիրություն իրականացնող անձի կամ անձանց, այդ թվում՝ ուսումնա-սիրության իրականացումը ղեկավարող անձի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը).
- ուսումնասիրության իրականացումը համակարգող անձի տվյալները (պաշտոնի անվանումը, անունը և ազգանունը)՝ ըստ անհրաժեշտության:
Հանձնարարագրում փոփոխություն և կամ լրացում կատարվում է Ծառայության պետի հանձնարարագրի հիման վրա:
- Ուսումնասիրության իրականացմանը, Ծառայության պետի հանձնարարագրով, կարող են ներգրավվել նաև մասնագետներ, փորձագետներ, այդ թվում՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների մասնագետներ, փորձագետներ՝ համա-պատասխանաբար պետական և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի համաձայնությամբ, ինչպես նաև գիտական հաստատությունների ներկայացուցիչներ:
- Ուսումնասիրությունը, սույն հոդվածով սահմանված հիմքի (հիմքերի) առկայու-թյան դեպքում, Արցախի Հանրապետության նախագահի գիտությամբ՝ Ծառայության պետի հանձնարարագրով, կարող է դադարեցվել, կասեցվել, ինչպես նաև վերսկսվել:
- Ուսումնասիրություն իրականացնող անձի անձանց)՝ իր իրենց) պարտակա-նությունների կատարման անհնարինության, ինչպես նաև ուսումնասիրության ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ուսումնասիրությանն առնչվող փաստաթղթերը հետաքննության, նախաքննության մար-մինների կամ դատարանի որոշման հիման վրա առգրավված լինելու կամ տարերային աղետի պատճառով կամ ուսումնասիրության իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի դեպքում, Ծառայության պետի հանձնարարագրով, կասեցվում է մինչև կասեցման հիմքի վերացումը: Կասեցման հիմքի վերացումից հետո, Ծառայության պետի հանձնարարագրով, ուսումնասիրությունը կարող է վերսկսվել մնացած ժամկետով:
- Եթե ուսումնասիրության ընթացքում պարզվում է, որ արձանագրված փաստը պարունակում է առերևույթ հանցագործության հատկանիշներ, ապա Ծառայության պետը, տեղեկացնելով Արցախի Հանրապետության նախագահին, համապատասխան նյութերը անհապաղ ուղարկում է Արցախի Հանրապետության գլխավոր դատախա-զություն: Այդ մասով, Ծառայության պետի հանձնարարագրի հիման վրա, ուսումնա-սիրությունը կարող է դադարեցվել: Արցախի Հանրապետության գլխավոր դատախա-զությունը տրամադրված նյութերի հիման վրա կայացված որոշումների վերաբերյալ գրավոր տեղեկացնում է Ծառայությանը:
- Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից վերահսկվող ոլորտներում ուսումնասիրություններ կամ ստուգումներ կատարելու անհրաժեշտություն առաջանալու դեպքում Ծառայությունն Արցախի Հանրապետության նախագահի սահմանած կարգով կարող է միջնորդություն ներկայացնել իրավասու մարմին` իրականացնելու տվյալ մարմնի լիազորություններից բխող վերահսկողական գործա-ռույթներ` արդյունքների վերաբերյալ տեղեկացնելով Ծառայությանը:
- Ուսումնասիրությունը կարող է իրականացվել ինչպես արտագնա, այնպես էլ Ծառայությունում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով: Ուսումնա-սիրությունն իրականացվում է նյութեր, առարկաներ, փաստաթղթեր ու տեղե-կատվություն այդ թվում՝ գաղտնիք պարունակող), ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելու և ուսումնասիրելու միջոցով:
- Ուսումնասիրության ընթացքում ուսումնասիրություն իրականացնողն իրավունք ունի պահանջելու գրավոր պարզաբանումներ և կամ) բացատրություններ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:
- Ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղե-կանքով կամ հաշվետվությամբ: Ուսումնասիրության ընթացքում առանձին իրադարձու-թյունների հետ կապված կարող են ներկայացվել զեկուցագրեր: Ուսումնասիրության արդյունքներով կազմված տեղեկանքը կամ հաշվետվությունը տրամադրվում են վերահսկվող օբյեկտին՝ դրա վերաբերյալ կարծիք ներկայացնելու նպատակով։ Ուսում-նասիրության արդյունքներն ընդգրկում են համապատասխանաբար տեղեկանքը, հաշվետվությունը, զեկուցագիրը և ուսումնասիրության շրջանակներում ձեռք բերված բոլոր նյութերը, ներառյալ՝ համապատասխանաբար տեղեկանքի, հաշվետվության վերաբերյալ ներկայացված կարծիքը կամ առարկությունը։
10. Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են Արցախի Հանրապետության նախագահին և կարող են հիմք հանդիսանալ Արցախի Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար:
11. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են Ծառայության պետի հանձնարարագրի հիման վրա՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության նախագահի հետ: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ գործարքի մյուս կողմի մոտ իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ վերահսկվող օբյեկտի մոտ ուսումնասիրության շրջանակներում Ծառայությանն անհրաժեշտ տեղեկություններն այդ թվում՝ գաղտնիք պարունակող) ամբողջական չեն ու առանց հանդիպակաց ուսումնասիրություն իրականացնելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող գործարքը:
12. Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնա-կառավարման մարմիններում իրականացվում են բացառապես Արցախի Հանրապե-տության նախագահի հանձնարարականի հիման վրա: Ծառայությունը հանդիպակաց ուսումնասիրություններ տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացնում է բացառապես այն դեպքերում, երբ Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմիններում իրականացվող ուսումնասիրության շրջանակներում Ծառայու-թյանն անհրաժեշտ տեղեկություններն այդ թվում՝ գաղտնիք պարունակող) ամբող-ջական չեն ու առանց տեղական ինքնակառավարման մարմնում հանդիպակաց ուսումնասիրություն իրականացնելու հնարավոր չէ գնահատել ուսումնասիրվող Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր մարմնի գործունեության օրինականու-թյունը և արդյունավետությունը:
13. Հանդիպակաց ուսումնասիրությունը գործարքի մյուս կողմի մոտ սահմանա-փակվում է գործարքն ուսումնասիրելու պահի դրությամբ դրանով սահմանված պարտա-վորությունների փաստացի կատարման պայմանների, փաստաթղթերի և այլ կրիչների ուսումնասիրմամբ և այդ նպատակով անձանցից նյութեր, առարկաներ, տեղեկատվու-թյուն այդ թվում՝ գաղտնիք պարունակող) ու պարզաբանումներ և կամ) բացատրու-թյուններ, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, ապրանքանյութական արժեքների գույքագրման կատարում պահանջելով և ստանալով՝ առանց այդ մարմնի (անձանց) բնականոն գործունեությունը խաթարելու։
14. Ծառայությունը մշտադիտարկումն իրականացնում է ստացված տեղեկություն-ների այդ թվում՝ գաղտնիք պարունակող), դիմումների, բողոքների, հանրագրերի, փաս-տաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, Արցախի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպա-տակով՝ Արցախի Հանրապետության կառավարության, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների գործունեության ու տեսչությունների գործու-նեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված և տեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվու-թյան այդ թվում՝ գաղտնիք պարունակող) վերլուծության միջոցով: Տեղեկատվական համակարգերին և տվյալների շտեմարաններին հասանելիությունն ու տեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ տեղեկատվության այդ թվում՝ գաղտնիք պարունակող) ստացումն ապահովվում են Արցախի Հանրապետության նախագահի սահմանած կարգով: Մշտադիտարկումը կարող է իրականացվել ինչպես արտագնա, այնպես էլ՝ Ծառայությունում: Մշտադիտարկում իրականացնելիս մշտադիտարկում իրականացնողն իրավունք ունի պահանջելու տեղեկություններ այդ թվում՝ գաղտնիք պարունակող), փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանումներ և կամ) բացատրու-թյուններ, որոնք ենթակա են տրամադրման ներկայացված պահանջով սահմանված ժամկետում:
15. Իրականացված վերահսկողության արդյունքներով Ծառայությունը վերլուծում է արձանագրված խախտումները, խնդիրները, դրանց պատճառները, հանգամանքներն ու հետևանքները` դրանց վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահին ներկայացնելով տեղեկանքներ և զեկույցներ, ինչպես նաև կարգապահական պատաս-խանատվության ենթարկելու կամ դրա վերաբերյալ հանձնարարական տալու առաջար-կություններ:
16. Վերահսկողության արդյունքների ամփոփման, ինչպես նաև գործունեության արդյունավետության բարձրացման, առկա բացթողումների և թերությունների վերաց-ման վերաբերյալ Արցախի Հանրապետության նախագահին և վերահսկվող օբյեկտնե-րին ներկայացվում են առաջարկություններ:
Հոդված 6. Ծառայության գործառույթները
-
-
- Ծառայությունը վերահսկողություն իրականացնելիս իրեն սույն օրենքով վերա-պահված լիազորությունների շրջանակներում`
- Արցախի Հանրապետության նախագահի սահմանած կարգով ստանում է անհա-տույց և ազատ հասանելիություն վերահսկվող օբյեկտում կամ դրա պաշտոնատար անձի մոտ գտնվող և Ծառայության լիազորություններին առնչվող բոլոր թղթային կամ էլեկտրոնային տեղեկատվական շտեմարաններին ու համակարգերին, տեղեկություն-ներին այդ թվում՝ գաղտնիք պարունակող) և փաստաթղթերին,
- ունի մուտքի հնարավորություն վերահսկվող օբյեկտի տարածքներ, այդ թվում՝ հատուկ հսկողության տակ գտնվող տարածքներ, եթե Արցախի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ,
- իրավասու է վերահսկվող օբյեկտներից, դրանց պաշտոնատար անձանցից պահանջելու և ստանալու Ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ այդ թվում՝ գաղտնիք պարունակող), փաստաթղթեր, տեղեկանքներ, պարզաբանում-ներ, բացատրություններ,
- իրավասու է անհրաժեշտության դեպքում վերահսկողությանը մասնակից դարձնելու մասնագետների, այդ թվում՝ վերահսկվող օբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի համաձայնությամբ՝ տվյալ օբյեկտի մասնագետների, ինչպես նաև փորձագետների և գիտական հաստատությունների ներկայացուցիչների, կազմավորելու ժամանակավոր աշխատանքային խմբեր,
- Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների պահ-պանմամբ հավաքում է տեղեկատվություն այդ թվում՝ գաղտնիք պարունակող) էլեկտրոնային կամ թղթային կրիչներով, կատարվող հարցումների կամ Արցախի Հանրապետության օրենքներով չարգելված այլ եղանակների միջոցով, ինչպես նաև առկա տեղեկատվական էլեկտրոնային բազաներին սույն օրենքի 5-րդ հոդվածի 14-րդ մասով սահմանված կարգով առցանց հասանելիության միջոցով, ստանում և դասակարգում է հավաքված տեղեկությունները այդ թվում՝ գաղտնիք պարունակող),
- առցանց ստացվող, հարցումների, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենքներով չարգելված այլ եղանակների միջոցով հավաքվող տեղեկատվությունը այդ թվում՝ գաղտնիք պարունակող) համակարգված ամփոփում և համադրում է վերլուծու-թյան առարկայի կամ վերլուծության ենթակա երևույթի փաստացի վիճակի հետ՝ առկա իրողությունները պարզելու և դրանց համապատասխան գնահատական տալու նպա-տակով,
- կատարում է այցելություններ երևույթների, իրադարձությունների, իրողություն-ների վերաբերյալ տեղեկատվության այդ թվում՝ գաղտնիք պարունակող) ստացման և գնահատման նպատակով,
- կատարում է տարածքների, շինությունների, փոխադրամիջոցների, առարկա-ների, փաստաթղթերի, սարքավորումների (այդ թվում՝ էլեկտրոնային) հետազոտում, տեղատեսություն, որի ընթացքում կարող է իրականացվել լուսանկարում, տեսագրում, փաստաթղթերի պատճենահանում,
- կարող է իրականացնել ապրանքների, աշխատանքների, ծառայությունների փաստացի ձեռքբերման գների հետ համադրմանն ուղղված՝ նույն կամ նույնանման ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, ինչպես նաև ապրանքների` Արցա-խի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաճառքի չափորոշիչների պարզե-լուն ուղղված ձեռքբերում,
- հատուկ փորձագիտական գնահատական պահանջող հարցերի պարզա-բանման անհրաժեշտությունից ելնելով՝ նախաձեռնում է փորձաքննության իրակա-նացում՝ անհրաժեշտության դեպքում առարկաներ, փորձանմուշներ և փաստաթղթեր վերցնելու միջոցով,
- կատարված և ավարտված գործողությունների կամ դրանց փուլերի երկրորդ-ման եղանակով ստացված արդյունքները համադրում է հաշվառմամբ արտացոլված արդյունքների հետ,
- Արցախի Հանրապետության նախագահի սահմանած կարգով հավաքում, ամփոփում և Արցախի Հանրապետության նախագահին է ներկայացնում Արցախի Հանրապետության հանրապետական գործադիր համապատասխան մարմիններից` սահմանված ձևին և կարգին համապատասխան ստացվող օպերատիվ տեղեկատվու-թյունը այդ թվում՝ գաղտնիք պարունակող)։
-
ԳԼՈՒԽ 3
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
Հոդված 7. Ծառայության պետը
- Ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է Ծառայության պետը:
- Ծառայության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը:
- Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Արցախի Հանրա-պետության նախագահին:
- Ծառայության պետը`
- ապահովում է Ծառայության բնականոն գործունեությունը, պատասխանատու է Ծառայության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
- Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Ծառայության աշխատակիցների թիվը, Ծառայության կանոնադրությունը և Ծառայու-թյան աշխատակազմի կառուցվածքը, ինչպես նաև դրանց փոփոխությունների և կամ) լրացումների վերաբերյալ առաջարկությունները,
- Արցախի Հանրապետության օրենքներով նախատեսված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է Ծառայության աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրա-ռում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ,
- կատարում է աշխատանքի բաշխում առաջին տեղակալի և տեղակալի (տեղակալների) միջև,
- կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում Ծառայության պետին անմիջական հաշվետու անձանց՝ Արցախի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող ակտերը,
- Ծառայությանը վերապահված լիազորությունների սահմաններում ընդունում է իրավական ակտեր, արձակում է հրամաններ, տալիս հանձնարարականներ, հանձնա-րարագրեր, ցուցումներ, վերահսկում դրանց կատարման ընթացքը, լսում է Ծառայու-թյան աշխատակիցների գործողությունների դեմ բերված բողոքները,
- սահմանում է Ծառայության աշխատակազմի կառուցվածքային ստորաբա-ժանումների գործառույթները, իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրու-թյունները,
- ձևավորում է աշխատանքային խմբեր, հանձնաժողովներ,
- հաստատում է Ծառայության գործունեության իրականացման աշխատակարգը՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության նախագահի հետ,
- հաստատում է Ծառայության ներքին կարգապահական կանոնները,
- հաստատում է Ծառայության գործավարության կարգը,
- Արցախի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում Ծառայության գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, հաստատում Ծառայության տարեկան պահպանման ծախսերի նախա-հաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահա-վատության վերստուգման արդյունքները,
- տնօրինում է Ծառայության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի միջոցները՝ իր կողմից սահմանած կարգին համապատասխան,
- վերահսկողություն է իրականացնում Ծառայության աշխատակազմին ամրաց-ված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ,
- պետական միջոցների կառավարման և ձևավորման հակաօրինական գործո-ղությունների, չարաշահումների վտանգի և հնարավոր վնասների առաջացման ռիսկերի դեպքերում նշված ռիսկերի հիմնավորվածությունը պարզելու, գնահատելու կամ դրանք նվազագույնի հասցնելու նպատակով Արցախի Հանրապետության նախագահի համա-ձայնությամբ ներկայացնում է գործարքի կատարումը կամ դրանց կնքմանն ուղղված ընթացակարգերը կամ գործողությունները կասեցնելու վերաբերյալ առաջարկու-թյուններ,
- այլ մարմիններից, դրանց ղեկավար պաշտոնատար անձանցից պահանջում է անհրաժեշտ տեղեկատվություն այդ թվում՝ գաղտնիք պարունակող) և նյութեր, գրավոր կամ բանավոր պարզաբանումներ, բացատրություններ,
- առանց լիազորագրի հանդես է գալիս Արցախի Հանրապետության կամ Ծառայության անունից, ինչպես նաև տալիս է Արցախի Հանրապետության կամ Ծառայության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
- ներկայացնում է Ծառայությունն Արցախի Հանրապետությունում, ինչպես նաև օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում,
- կատարում է Արցախի Հանրապետության նախագահի առանձին հանձնա-րարականներ,
- Արցախի Հանրապետության օրենքներով, իրավական այլ ակտերով նախա-տեսված գործունեության բնագավառին, նպատակներին ու խնդիրներին համապա-տասխան՝ առաջարկություններ է ներկայացնում Արցախի Հանրապետության նախագա-հին,
- իրականացնում է Արցախի Հանրապետության օրենքներով վերապահված այլ լիազորություններ:
5. Ծառայության պետի բացակայության դեպքում նրա պարտականությունները կատարում է Ծառայության պետի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում, Ծառայության պետի հանձնարարությամբ, Ծառայության պետի տեղակալը տեղակալներից մեկը):
ԳԼՈՒԽ 4
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ
Հոդված 8. Ծառայության աշխատակիցների վարձատրությունը և այլ սոցիալա-կան երաշխիքները
- Ծառայությունում պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրու-թյան, այդ թվում` հիմնական և լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկների և չափերի, աշխատավարձի բնականոն աճի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով:
- Ծառայությունում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վարձատրության հետ կապված հարաբերություն-ները կարգավորվում են Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանած կարգով:
- Ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետական բյուջեի ծախսերում կարող է նախատեսվել Ծառայության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդ:
- Ծառայության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդի միջոց-ները, Ծառայության պետի սահմանած կարգով, օգտագործվում են Ծառայության աշխատակիցների խրախուսման համար:
ԳԼՈՒԽ 5
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՀԱՏՈՒԿ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 9. Ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները
-
-
- Ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ այդ թվում՝ գաղտնիք պարունակող) հավաքելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում Ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվու-թյան պատշաճ մակարդակ, կատարում են բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը:
- Ծառայության աշխատակիցները չպետք է իրականացնեն այնպիսի գործողու-թյուններ, որոնք կարող են ազդել իրենց անաչառության վրա կամ դիտարկվել որպես այդպիսին: Դա վերաբերում է նաև այնպիսի հարաբերություններին կամ գործունեու-թյանը, որոնք կարող են հակասել վերահսկվող օբյեկտի շահերին:
- Ծառայության աշխատակիցները պարտավոր են հարգել իրենց ստացած տեղեկությունների այդ թվում՝ գաղտնիք պարունակող արժեքն ու պատկանելությունը և առանց համապատասխան թույլտվության չեն հրապարակում այդ տեղեկությունները, բացառությամբ իրավական կամ մասնագիտական անհրաժեշտությամբ պայմանա-վորված դեպքերի:
- Ծառայության աշխատակիցները պետք է խելամիտ լինեն իրենց պարտականու-թյունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվության այդ թվում՝ գաղտնիք պարունակող օգտագործման և պահպանման հարցում և աշխատանքային պարտա-կանությունների կատարման ընթացքում ստացված տեղեկատվությունը այդ թվում՝ գաղտնիք պարունակող չպետք է օգտագործեն անձնական նպատակներով կամ ցանկացած այլ եղանակով, որը հակասում է Արցախի Հանրապետության օրենսդրու-թյանը կամ կարող է բացասաբար ազդել վերահսկվող օբյեկտի կամ դրա պաշտո-նատար անձի` գործունեության նպատակների իրականացման վրա:
- Ծառայության աշխատակիցները պարտավոր են պահպանել պետա-կան, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաս-տաթղթերի հետ աշխատելու՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահման-ված պահանջները, այդ թվում՝ աշխատանքից ազատվելուց հետո:
- Ծառայության աշխատակիցներն աշխատանքներն իրականացնելիս պետք է լինեն ազնիվ, բարեխիղճ և պատասխանատու, պետք է գործեն Արցախի Հանրապե-տության օրենսդրության շրջանակներում, չպետք է գիտակցաբար մասնակցեն այնպիսի գործողությունների կամ միջոցառումների, որոնք կարող են վարկաբեկել Ծառայու-թյունը, պետք է հարգեն վերահսկվող օբյեկտի և դրա պաշտոնատար անձի` գործունեության իրականացման նպատակները:
-
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ
Հոդված 10. Եզրափակիչ մաս
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջոր-դող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 29
Ստեփանակերտ
ՀՕ-99-Ն