«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                      Ընդունված է 2014թ. նոյեմբերի 26-ին

Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2000 թվականի փետրվարի 15-ի ՀՕ-102 օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետևյալ պարբերությամբ.

«Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված տեղեկություններն առանց համապատասխան համաձայնության կարող են տրամադրվել նաև փաստաբաններին՝ իրավաբանական օգնություն ցույց տալու համար:»:

 

Հոդված 2. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2011 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-80-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերում «2015 թվականի» բառերը փոխարինել «2017 թվականի» բառերով։

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

    ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    ՆԱԽԱԳԱՀ`                                                                              Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

    2014թ. դեկտեմբերի 8

    Ստեփանակերտ

    ՀՕ-53-Ն