ԼՈՒՐԵՐ
«Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդիպել է մի խումբ կին ակտիվիստների հետ
10 հունվարի 2023

 

Հունվարի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հանդիպել է մի խումբ կին ակտիվիստների հետ:

Հանդիպմանը  քննարկվել են առկա իրողությունների, շրջափակմամբ պայմանավորված հիմնախնդիրների ու դրանց լուծման հնարավոր տարբերակների հետ կապված հարցեր:

Արցախցի կանայք կիսվել են իրենց մտահոգություններով, ներկայացրել  սոցիալ-տնտեսական խնդիրները, հանդես եկել առաջարկություններով:

Պատգամավոր Մետաքսե  Հակոբյանը շեշտել է հայ կնոջ դերակատարությունը Արցախյան ազգային-ազատագրական շարժման  ու առաջին արցախյան պատերազմում մեր ունեցած հաղթանակի կերտման գործում: Նա ուժերը մեկտեղելու, քաղաքական ուժերի հետ համագործակցելու կոչ է արել՝ ի նպաստ մեր ժողովրդի, հայ ընտանիքի ու երեխաների ապագայի:

ԼՈՒՐԵՐ