«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

   Ընդունված է 2022 թվականի       

                                                                                      նոյեմբերի 23-ին

 

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի դեկտեմբերի 23-ի ՀՕ-2-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  2-րդ հոդվածի 1-ին, 4-րդ հոդվածի 9-րդ, 9-րդ հոդվածի 6-րդ, 33-րդ հոդվածի 2-րդ և 38-րդ հոդվածի 1-ին մասերում «օրենքներով», «օրենքի» և «օրենքով» բառերից առաջ հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

Հոդված 2. Օրենքի տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը, ըստ կրթական ծրագրի աստիճանների, սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածու-թյան նվազագույն և առավելագույն ծավալը, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջ-ները` կարողունակությունները (կոմպետենցիաները).

6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` առարկայական ծրագրերի, ուսումնական պլանների և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված վերջնարդ-յունքներն ու կարողունակությունները.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.3-րդ կետ.

«6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագրից ուսումնական պլանով, ուսուցման կազմակերպման ձևով և առարկայական ծրագրերով տարբերվող, հանրակրթական պետական չափորոշչի վերջնարդյունքներն ու կարողունակություններն

ապահովող և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես այլընտրանքային երաշ-խավորված հանրակրթական ծրագիր։ Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հեղինակած և օրենսդրությամբ սահմանված կարգով որպես հեղինակային երաշ-խավորված հանրակրթական ծրագիր.

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված կրթական աստիճանի առավելագույն տևողությամբ ներդրված հանրա-կրթական ծրագիր.

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր.».

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության, զարգացման ապահովման համար կրթական ծրագիր և աջակցություն իրականացնող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատության տեսակ.».

4) 10.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական, վարքի, շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձ, որին հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացնելու համար անհրաժեշտ են կրթու-թյան առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.».

5) 10.7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 14.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«14.2) տարակարգ` ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատաս-խանող աստիճանակարգ.».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.3-14.5-րդ կետեր.

«14.3) մասնագիտական չափանիշ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, աշխատանքային գործունեության, կարողությունների, պատասխանա-տվության նկարագիր.

14.4) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական և դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը և համակարգմանն ուղղված աշխատանքներ.

14.5) դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք.»:

 

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1) ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները,

 

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները,

3) սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը,

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաները) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը, ըստ կրթական աստիճանների, ներառում է ուսումնական բնագավառ-ները, դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածու-թյան նվազագույն և առավելագույն ծավալը:»։

 

Հոդված 5. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոց-ների ու մեթոդների ամբողջությունն են, որոնք ապահովում են հանրակրթության պետական չափորոշիչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքները` ըստ կրթական աստիճանների:».

2) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից.

1) պետական բաղադրիչը ներառում է պարտադիր առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները,

2) դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության սահմանած առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության սահմանած առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը,

3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմինը սահմանում է տվյալ դասարանում սովորողի ընտրությամբ հետա-զոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները՝ ըստ անհրաժեշտության համագործակցելով այլ հաստատությունների հետ։».

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:».

4) 7-րդ մասից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադա-սությունը։

 

Հոդված 6. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն:».

 2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև բժշկական հաստատություններում երկարատև բուժում ստացող անձանց համար հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահ-մանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:

3. Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական:».

3) 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրու-թյամբ:»:

 

Հոդված 8. Օրենքի 10-12-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 10.

Պետական ուսումնական հաստատության կառավարումը

 

 

1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատու-թյան կանոնադրությամբ սահմանված կարգով:

2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ նաև՝ խորհուրդ): Օրենսդրությամբ սահմանված կարգով մի քանի հաստատության համար կարող է ձևավորվել նաև միասնական խորհուրդ։

3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեությունն  (ուսում-նադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումը) իրականացնում է ուսումնական հաստատության տնօրենը, որը նշանակվում, ազատվում, և նրա լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:

4. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

5. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունա-վետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Արցախի Հանրապետության կառավարության հաստա-տած կարգով կարող են ներգրավվել տվյալ պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման գործընթացում: Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:

6. Պետական ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:

 

      Հոդված 11.

Պետական ուսումնական հաստատության խորհրդի լիազորություն-ներն ու դրանց դադարեցման հիմքերը

 

1. Պետական ուսումնական հաստատության խորհուրդը՝

1) աջակցում է ուսումնական հաստատության զարգացման ծրագրի կատարմանը, վերահսկում է զարգացման ծրագրի ժամանակացույցով սահմանված տարեկան գործո-ղությունների իրականացումը, լսում է զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվությունը և տալիս եզրակացություն,

2) հաստատում է ուսումնական հաստատության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վարքագծի կանոն-ները,

3) քննարկում է ուսումնադաստիարակչական գործունեության, այդ թվում՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների իրականացման մասին հաշվետվությունները,

4) քննարկում է ներքին և արտաքին գնահատման արդյունքները,

5) լիազորված մարմին է ներկայացնում առաջարկություններ՝ ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, նպատակներին և խնդիրներին համապատաս-խան,

6) հաստատում է իր աշխատակարգը, նիստերի օրակարգը, ժամանակացույցը և ընտրում խորհրդի նախագահ,

7) սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն տրված եզրակացության հիման վրա խորհրդի անդամների (մանկավարժական և ծնողական խորհուրդների դեպքում՝ միայն տվյալ հաստատության մանկավարժական և ծնողական խորհուրդների առա-ջադրած անդամների) ընդհանուր թվի երկու երրորդի համաձայնությամբ, հիմք ընդունելով լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները, կարող է անվստահություն հայտնել տնօրենին և նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին հիմնավոր առաջարկությամբ դիմել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարին,

8) իրականացնում է օրենքով, հիմնադրի կողմից իրեն վերապահված կամ ուսում-նական հաստատության կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

2. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամը պարտավոր է`

1) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակ-ցել խորհրդի նիստերին, գործել բարեխղճորեն՝ ի նպաստ երեխայի շահերի և կրթության արդյունավետության,

2) պատշաճորեն կատարել սույն օրենքով, ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված և խորհրդի որոշումներով (հանձնարարականներով) իրեն վերապահված պարտականությունները,

3) կատարել խորհրդի, իրեն ներկայացրած լիազոր մարմնի այն հանձնարարությունները, որոշումները, որոնք բխում են ուսումնական հաստատության կանոնադրա-կան նպատակներից։

3. Պետական ուսումնական հաստատության խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են լիազորված մարմնի կողմից`

1) այդ մասին անձնական դիմում ներկայացնելու.

2) անդամին առաջադրած մարմնի կողմից հետկանչի.

3) խորհրդի որոշմամբ` հիմնավորված առաջարկություն ներկայացնելու.

4) մեկ տարվա ընթացքում խորհրդի առնվազն երեք նիստի չներկայանալու.

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելու.

6) պետական ուսումնական հաստատության լուծարման կամ վերակազմակերպման.

7) խորհրդի կազմում սահմանված կարգի խախտմամբ ընդգրկված լինելու.

8) մանկավարժական կամ ծնողական խորհրդի առաջադրած անդամների՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած պահանջներն այլևս չբավարարելու.

9) նրա մահվան դեպքերում։

 

 

        Հոդված 12.

Պետական ուսումնական հաստատության տնօրենը և նրա իրավա-սությունները

 

1. Պետական ուսումնական հաստատության տնօրենը (այսուհետ` տնօրեն) նշա-նակվում է Արցախի Հանրապետության կառավարության հաստատած կարգով:

2. Տնօրենի թափուր պաշտոնում կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստացած անձը։

3. Պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաս-տագրի) համար կարող է դիմել Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն անձը, որն ունի կրթության ոլորտի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա աշխատանքային ստաժ:

4. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի,

2) մասնակցություն վերապատրաստումներին՝ դիմողի նախաձեռնությամբ,

3) քննություն՝ թեստավորման միջոցով,

4) պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաս-տագրում՝ հինգ տարի ժամկետով։

5. Քննությունների և հավաստագրման ընթացակարգերը, պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) դադարեցման դեպքերն ու ընթացակարգը, ինչպես նաև հավաստագրման լիազոր մարմնի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Սահմանված կարգով քննություն հանձնած անձը ճանաչվում է պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած։

7. Քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի։

8. Ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր ստացած անձը հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազոր մարմնի մասնագիտական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա՝ պետական կառավարման լիազոր մարմնի կողմից։

9. Տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար տնօրենի թեկնածուն լիազոր մարմին է ներկայացնում`

1) սահմանված ցանկին համապատասխան փաստաթղթերը,

2) ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը,

3) ուսումնական հաստատության հինգ տարվա զարգացման իր ծրագիրը:

10. Սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքած տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը՝ անկախ ուսումնական հաստատու-թյան ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի հնգամյա ժամկետը լրանալուց։

11. Պաշտոնավարման ընթացքում տնօրենը ուսումնական հաստատության զարգաց-ման ծրագրի կատարման արդյունքների հիման վրա հինգ տարին մեկ անցնում է ատես-տավորում՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կար-գով։

12. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին համապատասխանելու մասին եզ-րակացության դեպքում տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը երկարաձգվում է հինգ տարի ժամկետով, որից հետո՝ մեկ ամսվա ընթացքում, տնօրենը խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության հաջորդ հինգ տարվա զար-գացման իր ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը:

13. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացությունը հիմք է տնօրենի պաշտոնավարության և հավաստագրի գործողության դադարեցման համար:

14. Ատեստավորման արդյունքներով պաշտոնին չհամապատասխանելու մասին եզրակացության դեպքում տվյալ անձը տնօրեն կարող է նշանակվել միայն սույն հոդվածի 6-րդ մասի համաձայն ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաս-տագրի) համար սահմանված կարգով քննություն հանձնելու և հավաստագիր ստանալու դեպքում։

15. Տնօրենը՝

1) խորհուրդ է ներկայացնում ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը և դրա իրականացումն ապահովող տարեկան գործողությունների ժամանակացույցը,

2) ուսումնական պլանի հիման վրա կրթության կառավարման տեղեկատվական համակարգում իրականացնում է դասաբաշխում, որի հիման վրա ձևավորվում է տարիֆի-կացիան և հաստատվում նրա կողմից,

3) կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորում և հաստատում է ուսումնական գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ հաստիքների անվանացանկը,

4) ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար իրականաց-նում է անհրաժեշտ կարիքների ու պահանջվող ծախսերի գնահատում, կազմում է նախա-հաշիվ և ներկայացնում լիազոր մարմին,

5) հսկողություն է իրականացնում ուսումնադաստիարակչական աշխատանքի ըն-թացքի, սովորողների ուսումնական ծանրաբեռնվածության, առաջադիմության և հաստա-տության ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխատողների և սովորողների վար-քագծի կանոնների պահպանման նկատմամբ,

6) խորհրդի հավանությանն է ներկայացնում ուսումնական հաստատության մակար-դակում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կազմը,

7) մանկավարժական խորհրդի ներկայացմամբ հաստատում է ուսումնական հաս-տատության ուսումնական պլանը, ուսումնադաստիարակչական աշխատանքների տարե-կան պլանը և տնօրենի տեղակալների, դասղեկների, առարկայական մեթոդական միավորումների նախագահների ու մանկավարժների հաշվետվությունները,

8) մասնակցում է խորհրդի նիստերին` խորհրդակցական ձայնի իրավունքով,

9) աջակցում է ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքներին,

10) մշակում և խորհրդի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստա-տության կազմակերպական կառուցվածքը, ներքին կարգապահական, այդ թվում՝ աշխա-տողների և սովորողների վարքագծի կանոնները՝ հիմք ընդունելով պետական կառավար-ման լիազոր մարմնի կողմից հաստատված տիպային կանոններն ու կառուցվածքը,

11) համաձայն պաշտոնների անվանացանկի և պաշտոնի նկարագրի՝ նախարարության հաստատած ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգի հիման վրա անցկացնում է ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը, կատարում մանկավարժական կադրերի, ուսումնական հաստատության օպերատորի և գործավարի (օգնականի), իր տեղակալների, մասնաճյուղի, կառուցվածքային ստորաբաժանումների (մեթոդական միավորումների) ղեկավարների ընտրությունը, կնքում և լուծում է աշխատանքային պայմանագրերը, բաշխում աշխատանքը,

12) ղեկավարում է մանկավարժական խորհրդի և առարկայական մեթոդական միավորումների աշխատանքները,

13) կազմում է ուսումնական պարապմունքների դասացուցակը և ուսումնադաստիարակչական աշխատանքների վիճակի մասին հաշվետվությունները,

14) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը,

15) աջակցում է ուսուցիչների մասնակցությանը հերթական և կամավոր ատեստավորումներին,

16) խրախուսում է մասնակցային կառավարումն ուսումնական հաստատության մարմիններում,

17) իրականացնում է վերահսկողություն դասավանդման բովանդակության, սովորողների գիտելիքների յուրացման որակի, առաջադիմության, նրանց վարքի, արտադա-սարանական և արտադպրոցական աշխատանքների կազմակերպման, ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման նկատմամբ,

18) ապահովում է արտադասարանական խմբակների և ուսումնական լաբորատո-րիաների, մասնագիտական կողմնորոշման կենտրոնների բնականոն գործունեությունը,

19) ուսումնական պլանին համապատասխան՝ ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը, կրթական գործընթացի կազմակերպումը և կրում է պատասխանատվու-թյուն կրթության որակի և բովանդակության համար,

20) ապահովում է լիազորված մարմնի՝ Արցախի Հանրապետության օրենսդրու-թյանը չհակասող հանձնարարականների կատարումը,

21) ապահովում է ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորումը,

22) ապահովում է ուսումնական հաստատությունում գործածության ենթակա փաստաթղթերի վարումը և պահպանումը,

23) սահմանված կարգով ձևավորում է ուսումնական հաստատության սովորողների համակազմը, օրենսդրությամբ սահմանված կարգով քայլեր է ձեռնարկում նրանց սոցիա-լական պաշտպանվածության, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքի ապահովման ուղղությամբ: Կյանքին դժվարին իրավիճակում հայտնված սովորողի (ընտանիքի) հայտնաբերման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկացնում է տարածքը սպասարկող սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնի համապատասխան բաժնին,

24) օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ներկայացնում է ուսումնական հաստատությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավար-ման մարմիններում և այլ կազմակերպություններում, տալիս է լիազորագրեր,

25) օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,

26) իրականացնում է օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Տնօրենը օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկողություն իրականացնող մարմինների արձա-նագրած՝ սույն հոդվածի 15-րդ մասով, օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված գործառույթների, օրենքների, հիմնադրի, նախարարության, լիազորված մարմնի և խորհրդի որոշումների և կնքված պայմանագրերի պահանջների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման, այդ թվում՝ մանկավարժական աշխատողների իրավունքների և ազատությունների պաշտպանու-թյան, սովորողների և աշխատակիցների կյանքի, առողջության պահպանման համար:

17. Տնօրեն չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը՝

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

3) որը տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեության կատարումը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

4) որը դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը չի դադարեցվել, կամ քրեական հետապնդումը իրականացվել է ոչ արդարացնող հիմքով.

6) որը կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ է: »:

 

Հոդված 9. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «սեպտեմբերի 1-ից» բառերից հետո լրացնել «և ավարտվում է օգոստոսի 31-ին» բառերը.

2) 3-րդ մասի «հենքային ուսումնական պլանով» բառերը փոխարինել «ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքով» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «լրանում է» բառերից հետո լրացնել «մինչև» բառը.

2) 10-րդ մասի «տվյալ ուսումնական տարվա դասընթացը կրկնելու» բառերը փոխարինել «տվյալ ուսումնական տարվա ծրագրի բաց թողնված նյութը լրացնելու» բառերով:

 

Հոդված 11. Օրենքի 17.1-ին հոդվածում՝

1) 1-ին մասի 1-ին կետում «դպրոցական մակարդակ» բառերը փոխարինել «ուսումնական հաստատության մակարդակ» բառերով.

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.                                   

3) 4-րդ մասում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ուսումնական հաստատություններին տրամադրում է խորհրդատվություն.»,

բ. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. կազմակերպում և անցկացնում է սեմինարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկա-վարժների և մասնագետների վերապատրաստումներ, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով.»,

        գ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման միասնական մոտեցում և մշակում է մեթոդական ուղեցույցներ մանկա-վարժահոգեբանական աջակցության ծառայությունների վերաբերյալ.»,

        դ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.

«7.1) մշտադիտարկում է մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն-ների աշխատանքները.»,

ե. 8-րդ կետում «մանկավարժահոգեբանական մասնագետների համար» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնի միջոցով» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 17.2-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «եթե դիմումին կցված է ծնողի ստորագրած համաձայնագիրը» բառերից հետո լրացնել «, կամ խնամակալության և հոգաբարձության մարմնի դիմումի հիման վրա» բառերը.

2) 3-րդ մասի «շփման» բառը փոխարինել «կենսագործունեության» բառով:

 

Հոդված 13. Օրենքի 17.3-րդ հոդվածի 3-րդ մասի «ծառայություններ» բառից հետո հանել «, իսկ սույն օրենքի 35-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքում տրվում է ֆինանսավորման բարձրացված չափաքանակ՝ համաձայն նույն հոդվածի 3.2-րդ մասի պայմանների» բառերը։

 

       Հոդված 14. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել:

 

  Հոդված 15. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 

  «Հոդված 26.

Ուսուցիչը, նրա վերապատրաստումը, ատեստավորումը և տարակարգի շնորհումը

 

1. Ուսումնական հաստատության ուսուցիչ կարող է լինել այն անձը, որն ստացել է բարձրագույն կրթությամբ մանկավարժական համապատասխան որակավորում կամ ունի բարձրագույն կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի մանկա-վարժական կամ ուսուցչական գործունեության առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ։

2. Առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող անձով չհամալրվելու դեպքում ուսուցչի տվյալ թափուր տեղի համար հայտարարված հաջորդ մրցույթին կարող է դիմել նաև`

1) տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություն-ներ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքած անձը.

2) բնագիտություն, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, ճարտարագիտություն, մաթեմատիկա (ԲՏՃՄ) առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտություններ ապա-հովող մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։

3. Սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դասընթացը կարող է կազմակերպել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխա-վորած կազմակերպությունը կամ բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած կրթական ծրագրով (մոդուլով)։

4. Զբաղեցրած պաշտոնի նկարագրին ուսուցչի համապատասխանության որոշման նպատակով պետությունն իրականացնում է ուսուցչի հերթական ատեստավորում յուրաքանչյուր ուսուցչի համար հինգ տարին մեկ անգամ՝ ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահմանված մասնագիտական զարգացման պահանջներին համապա-տասխան։ Ուսուցիչը կարող է իր նախաձեռնությամբ և իր միջոցներով վերապատրաստվել և դիմել ատեստավորման, բայց ոչ շուտ, քան հերթական ատեստավորումից մեկ տարի հետո։

   5. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։

6. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը պետական կառավարման լիազոր մարմնի ֆինանսավորմամբ և ուսուցչի մասնագիտական չափանիշներով սահ-մանված մասնագիտական զարգացման պահանջներին համապատասխան նախապես անցնում է վերապատրաստում:

8. Հերթական ատեստավորման ենթակա չէ`

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ուսուցիչը.

2) հղի և (կամ) մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը, եթե նա նման հայտ չի ներկայացրել:

9. Հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար արձակուրդում գտնվող ուսուցիչը հերթական ատեստավորման ենթակա է արձակուրդից վերադառնալուց ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե նա ավելի վաղ ատեստավորվելու հայտ չի ներկայացրել:

10. Հերթական ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ ճանաչված ուսուցիչը ենթակա է ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո` ոչ շուտ, քան չորս ամսվա և ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում:

11. Յուրաքանչյուր ուսուցիչ կարող է դիմել և մասնակցել կամավոր ատեստավոր-ման։

12. Կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ Արցախի Հանրապետու-թյան կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և հինգ տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։

13. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների` ուսուցչի զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է ուսուցչի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:

14. Հերթական և կամավոր ատեստավորման հանձնաժողովների որոշումները կարող են բողոքարկվել Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն։ Ուսուցչի ազատումը զբաղեցրած պաշտոնից հետաձգվում է մինչև բողոքարկման արդյունքով վերջնական որոշում կայացնելը:

15. Զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում անձը չի զրկվում մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից։

16. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

17. Սույն օրենքով սահմանված կարգերով ատեստավորված ուսուցիչը իր նախա-ձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի տարակարգի շնորհման գործընթացին:

18. Ուսուցչի տարակարգը քառաստիճան է և շնորհվում է ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխան։

19. Ուսուցչի տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրա-պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։

20. Ուսուցչի տարակարգերը համապատասխանում են ուսուցչի մասնագիտական չափանիշներին, որոնք սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գոր-ծունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքային ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

21. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան տարակարգի շնորհման:

22. Հանրապետական հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով:

23. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին համապատասխան տարակարգ շնորհելու և հինգ տարի ժամկետով հավելավճար սահմանելու համար։

24. Տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Արցախի Հանրապե-տության կառավարության սահմանած կարգով:

25. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշում կայացնելը։

26. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխ-վող ուսուցչի տարակարգը և կամավոր ատեստավորման արդյունքով սահմանվող դրույքաչափը և հավելավճարը պահպանվում են։

27. Ոչ պետական ուսումնական հաստատության ուսուցիչը սույն օրենքով սահմանված կարգերով մասնակցում է հերթական ու կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման գործընթացներին հիմնադրի ֆինանսական միջոցների հաշվին։»:

 

Հոդված 16. Օրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին կետով.

«13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.».

2) 2-րդ մասում՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.»,

բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին կետ.

«7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան՝ մասնակցել վերապատրաստումների՝ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.»:

 

Հոդված 17. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին կետ.

«3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը.».

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման  և տնօրենի նշանակման համար մասնագիտական հանձնաժողովի ձևավորման ու գործունեության կարգը.».

3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) սահմանում է ուսումնական հաստատության և հանրապետական մանկավարժա-հոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը.».

4) 11-րդ կետում «ատեստավորման կարգը» բառերից առաջ լրացնել «հերթական» բառը.

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-11.3-րդ կետեր.

«11.1) սահմանում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերա-պատրաստման կարգը.

11.2) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.

11.3) սահմանում է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնա-ժողովի ձևավորման կարգը.».

6) 12-րդ կետում «տարակարգերի» բառից առաջ հանել «որակավորման» բառը.

7) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) սահմանում է տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը.»։

 

Հոդված 18. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝

       1) 6-րդ կետի «խորհրդի ձևավորման կարգը» բառերից հետո լրացնել «, բացա-ռությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթա-համալիրի կանոնադրությամբ» բառերը.

       2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետեր.

«6.1) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է պետական ուսումնական հաստատության տնօրենին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Արցախի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

 6.2) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները.».

3) 8-րդ կետի «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի» բառերով.

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11) սահմանում է կրթական ծրագրերի ամփոփիչ ստուգման ժամանակացույցը և աշխատակարգը.».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ 25.8-25.14-րդ կետեր.

      «25.8) սահմանում է ուսուցչի մասնագիտական չափանիշները.

25.9) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություն-ներում սովորողների գնահատման չափանիշները.

25.10) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը.

25.11) սահմանում է ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը.

25.12) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրա-ժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը.

25.13) սահմանում է սովորողների տնային ուսուցման կարգը.

25.14) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշ-խավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը.»։

Հոդված 19. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 20. Օրենքի 35-րդ հոդվածում՝

  1. 3.1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելա-միտ հարմարեցումներ ապահովելու նպատակով պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում։ Ֆինանսավորման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը։»

  1. 3.2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

        3) 6-րդ մասի «կրթության և գիտության» բառերը փոխարինել «կրթության, գիտու-թյան, մշակույթի և սպորտի» բառերով:

 

Հոդված 21. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետն ուժի մեջ է մտնում 2026 թվակա-նի սեպտեմբերի 1-ից, իսկ 8-րդ հոդվածը՝ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:

Հոդված 22. Սույն օրենքի 8-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրված Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կրթության ոլորտի բարձրագույն կրթություն ունենալու պահանջն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից:

 

Հոդված 23. Սույն օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երկու տարվա ընթացքում:

Հոդված 24. Սույն օրենքի 17-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կարգավորումը չի տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը առնվազն երեք տարի գործող այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի վրա, որոնք համարվում են երաշխավորված:

  Հոդված 25. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

    ՆԱԽԱԳԱՀ                                                                        

  

 

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                                  

       2022 թ. դեկտեմբերի 19

       Ստեփանակերտ

       ՀՕ-97-Ն