ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
7- ՐԴ ԳՈԻՄԱՐՄԱՆ 6 - ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ
2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23 - Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ
ՍՂԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ժԱՄԸ 11:00
Նիստին մասնակցում են ԱԺ պատգամավորները, ԱՀ կառավարության անդամները, ԶԼՄ ներկայացուցիչներ, հրավիրվածներ:
Նիստին ներկա են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Նիստը վարում է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:
Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, տեխնիկական հարցեր կան: Ես ընդմիջում եմ վերցնում՝ որպես Ազգային ժողովի նախագահ, որպեսզի օնլայնը հասցնենք: Հարցեր կան այստեղ, որ ժողովուրդը պիտի տեսնի, տեխնիկականը կապված է միայն օնլայն հեռարձակման հետ: Սա է, որպեսզի իմանաք: Ուրիշ բան չկա: Ընդմիջում մեկ ժամ:
(ընդմիջում մեկ ժամ)
Արթուր Թովմասյան - Բարի առավոտ բոլորին, հարգելի գործընկերներ, հրավիրվածներ: Սկսում ենք նոյեմբերի 23-ի հերթական նիստի աշխատանքները, որի համար առաջարկում եմ պատգամավորներին նախապատրաստվել գրանցման:
Գրանցում:
Գրանցվել են 30 պատգամավորներ, բացակա՝ 3-ը: Քվորում ունենք, կարող ենք սկսել մեր աշխատանքները:
Գագիկ Բաղունց - Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նստաշրջանի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված է «Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության» հարցը:
Մինչև երկրորդ բաժնին անցնելը, հարգելի գործընկերներ, տեղեկացնեմ, որ սույն թվականի նոյեմբերի 22-ին Ազգային ժողովի աշխատանքային խորհրդակցությունից հետո ստացել ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական գրություն, որով առաջարկվել է հետ վերադարձնել և շրջանառությունից հանել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:
Երկրորդ բաժնում ներառված են գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ներկայացված հետևյալ հարցերը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը՝ փաթեթի տեսքով, «Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծերը՝ դարձյալ փաթեթի տեսքով և «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» հարցերը:
Հարցեր կա՞ն նստաշրջանի օրակարգի մասով: Եթե հարցեր չկան, ապա քվեարկության է դրվում «ԱՀ Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին» Ազգային ժողովի որոշումը:
Քվեարկություն։
Կողմ՝ 30, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, Ազգային ժողովի 2022 թվականի նոյեմբերի 23-ի նիստի օրակարգի նախագիծը ներկայացնելու համար խոսքը տրվում է Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Այսօրվա նիստի օրակարգի նախագծում որպես պարտադիր քննարկման ենթակա հարց ներառված է Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամի ընտրությունը: Նիստի օրակարգում են նաև գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը, որոնք քիչ առաջ ներառել ենք նստաշրջանի օրակարգում, ունենք հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին և, ինչպես միշտ, «Պատգամավորական հայտարարությունները»:
Կա՞ն հարցեր այսօրվա նիստի օրակարգի հետ կապված: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան – Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Արշակ Գրիգորյանի միջև նոյեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար առաջարկում ենք ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով և հարցը մտցնել օրակարգ:
Արթուր Թովմասյան – Դեմ չեմ: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան – Ես նույնպես կողմնակից եմ այդ էթիկայի հանձնաժողովի ստեղծմանը և կոչ կանեի օբյեկտիվ քննության համար կողմ հանդիսացող խմբակցությունները չմասնակցեն այդ հանձնաժողովին: Եթե անհրաժեշտություն կա, մենք կարող ենք ինքնաբացարկ ներկայացնենք մասնակցելուն, որպեսզի ավելի օբյեկտիվ քննվի իրողությունը:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, ես էլ եմ այդպես մտածում, պարոն Գալստյան: Մենք ունեինք տարբեր գումարումների ժամանակ, էթիկայի հանձնաժողովի ժամանակավոր հանձնաժողով ենք ստեղծել և իրականում ոչ «Միասնական հայրենիքից» և «Արդարություն» խմբակցությունից չենք ընդգրկելու այդ էթիկայի հանձնաժողովի կազմում: Սա ես առաջարկում եմ խորհրդարանին՝ օբյեկտիվ քննության համար: Եվ առաջարկում եմ, եթե կողմ եք, մյուս 3 խմբակցություններից մեկական:
Հիմա քվեարկենք ամբողջ օրակարգը, որ մտցվել է այս հարցը, հետո որոշումը կկարդանք, կստեղծենք այդ ժամանակավոր հանձնաժողովը: Վերջին հարց ենք սարքելու, որոշումով ընդունելու ենք: Սա առանձին քվեարկությունով մտցնում ենք առայժմ օրակարգ, հետո եթե առանձին քվեարկություն է, մտնելու է օրակարգի մեջ: Ես էթիկայի հանձնաժողովի նախագահ եմ եղել, այն երկու անդամները չեն եկել, որովհետև ասել են «հավատում ենք քո անաչառությանը»: Դա 6-րդ գումարման ժամանակ է եղել:
Մարսել Պետրոսյան - Գուցե «Ազատ հայրենիքն» էլ չլինի, մենակ իրենք նստեն, քննարկեն և վճիռ կայացնեն:
Արթուր Թովմասյան – Ավելի լավ: Ես մի հատ բան ասեմ. դուք առաջարկում եք մի բան, որը ես չեմ կարող չասել, որովհետև իրականում հասարակության մեջ էլ կա դա: Դա չպիտի լիներ, ընկերներ, դա չպիտի լիներ, բայց եղել է: Այս առումով հիմա առաջարկում եք էթիկայի հանձնաժողով ստեղծե՞լ, թե չստեղծել: Եթե իրենք կարողանում են այս դահլիճում իրար գրկախառնվեն, իրենք լավ ընկերություն են անելու: Իմ սերնդի ժամանակ, այդ փողոցային կռիվների ժամանակ, ես ընկերներ ունեմ, որ փողոցային կռվից հետո մինչև այսօր ընկերություն ենք անում, բայց հիմա չգիտեմ՝ այսօրվա սերունդը իրար ներո՞ւմ են, թե՞ չէ: Դուք արդեն առաջարկել եք էթիկայի հանձնաժողով, հիմա խորհրդարանը դիրքորոշում կհայտնի քվեարկությամբ: Ուրեմն պարոն Պետրոսյանի առաջարկը` ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ բաղկացած 3 պատգամավորներից, դնում եմ քվեարկության:
(խոսակցություն դահլիճում)
Արթուր Թովմասյան – Ի՞նչ: Ես ուզում եմ համամասնությունը ճիշտ պահվի էլի: Երեք խմբակցությունից մեկական: Դե ես առաջարկել եմ երեք, Կասյանը՝ հինգ: Ես սկզբունքորեն դեմ չեմ, բայց կարող է հինգը իրար խանգարեն, ավելի բարդացնեն խնդիրը:
Արթուր Հարությունյան – Կարելի՞ է առաջարկություն անեմ:
Արթուր Թովմասյան – Այո, խնդրեմ:
Արթուր Հարությունյան – Ես առաջարկում եմ օրակարգում ընդգրկենք հանձնաժողով ստեղծելու հարցը: Եթե կողմ քվեարկությամբ ընդունվեց, հետո հանձնաժողովի կազմը որոշենք:
Արթուր Թովմասյան – Այո: Եղավ: Օրակարգ ընդգրկելու մասով պատրաստվեք քվեարկության:
Քվեարկություն:
Կողմ՝ 28, դեմ՝ 1,ձեռնպահ՝ 1:
Որոշումն ընդունվել է:
Այժմ քվեարկության է ներկայացվում «Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 2022 թվականի նոյեմբերի 23-ի նիստի օրակարգի մասին» Ազգային ժողովի որոշումը՝ ներառված նաև այս հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 28, դեմ` չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի գործընկերներ, հիմա անցնենք օրակարգով նախատեսված Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին հարցին: Առաջնորդվում ենք «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 121-րդ հոդվածով, որի համաձայն՝ պաշտոնում ընտրվելու կամ նշանակելու մասին հարցերն Ազգային ժողովի նիստում քննարկելիս մինչև տասական րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուին ներկայացնելու իրավասություն ունեցող անձը, հաջորդը մինչև քսան րոպե տևողությամբ ելույթով հանդես է գալիս թեկնածուն, ելույթից հետո թեկնածուին ներկայացնող անձին և թեկնածուին կարող են հարցեր տրվել պատգամավորների կողմից, այնուհետև մտքերի փոխանակություն և մինչև տասական րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթներ:
Այժմ Հաշվեքննիչ պալատի նախագահի թեկնածուին ներկայացնելու համար հրավիրում եմ Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ պարոն Արթուր Հարությունյանին: Խնդրեմ, պարոն Հարությունյան:
Արթուր Հարությունյան – ԱԺ մեծարգո նախագահ, հարգարժան գործընկերներ, ներկաներ, ձեզ եմ ներկայացնում «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության կողմից առաջադրված՝ Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Միքայել Հենրիկի Մուսայելյանի կենսագրական տվյալները:
Միքայել Հենրիկի Մուսայելյանը ծնվել է 1982 թվականին Շուշի քաղաքում: 1989-1998 թվականներին սովորել է Ստեփանակերտի թիվ 10 միջնակարգ դպրոցում: 1998-1999 թվականներին սովորել է ԱրՊՀ-ին կից վարժարանում: 1999 թվականին ընդունվել է ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը: 2000-2002 թվականներին ծառայել է Արցախի Հանրապետության ՊԲ շարքերում: 2003-2004 թվականներին աշխատել է «Կարին» ՓԲԸ-ում որպես արտադրամասի վարպետ, հետագայում՝ որպես արտադրության պետի տեղակալ: 2004 թվականին «ՄԴՄ» ՍՊԸ-ում աշխատել է որպես տնտեսագետ-հաշվապահ: 2006-2008 թվականներին աշխատել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարարության «Կապիտալ շինարարություն» ՊՈԱԿ-ում որպես ֆինասատնտեսական բաժնի պետ-գլխավոր հաշվապահ: 2008-2021 թվականներին աշխատել է ԱՀ ֆինանսների նախարարությունում որպես վերահսկողության տեսչության առաջին կարգի մասնագետ, այնուհետև որպես երկրորդ բաժնի պետ: Եվ 2020 թվականին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ մինչև 2023 թվականի հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով: Ամուսնացած է, ունի երեք երեխա: Միքայել Մուսայելյանի թեկնածությունը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և հանձնաժողովի նիստին ներկա երեք անդամների կողմից տրվել է դրական եզրակացություն: Կարևորելով Միքայել Մուսայելյանի մասնագիտական կարողությունները և մարդկային որակները՝ առաջարկում եմ կողմ քվեարկել թեկնածուի օգտին: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Եթե հարցեր ունեք Արթուր Հարությունյանին, խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Այժմ հրավիրվում է Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու Միքայել Հենրիկի Մուսայելյանը: Խնդրեմ, պարոն Մուսայելյան.
Միքայել Մուսայելյան – ԱԺ հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ և ներկաներ, նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ` 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներին, որ 2020 թվականի դեկտեմբեր ամսում ձեր իսկ վստահության շնորհիվ նշանակվել եմ Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում` մինչև 2023թ. հունվարի 16-ը պաշտոնավարման ժամկետով: Հատուկ շնորհակալ եմ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցությանը և ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովին՝ վստահության Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում իմ թեկնածությունը նորից առաջադրելու և հաստատելու համար: Մեր երկրի համար տվյալ բարդ հետպատերազմյան ժամանակահատվածի համար կարևորում եմ պետության կողմից իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը` պատերազմի արդյունքներով առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ և վերահսկողության դերը այդ իսկ քաղաքականության արդյունավետության բարձրացման գործընթացում: Հաշվեքննիչ պալատի՝ որպես հանրային ֆինանսների և սեփականության ոլորտում պետական և համայնքային բյուջեների միջոցների, ստացված փոխառությունների և վարկերի, պետական և համայնքային սեփականության օգտագործման նկատմամբ արտաքին պետական հաշվեքննության իրականացնող անկախ պետական մարմնի գործառույթների ու նպատակների մասին, այս բարձր ամբիոնից բազմիցս է խոսվել: Ես կցանկանայի անդրադառնալ իմ կողմից համակարգվող ստորաբաժանման հիմնական գործառույթներին, ինչպես նաև Հաշվեքննիչ պալատի հետագա զարգացման համար անհրաժեշտ իմ դիտարկումներին:
Մոտ 2 տարվա ժամանակահատվածում իմ կողմից համակարգվող կառուցվածքային ստորաբաժանման կողմից իրականացվել է թվով 19 հաշվեքննություն, որից 2021 թվականին՝ 10 հաշվեքննություն, 2022 թվականի ինն ամսվա կտրվածքով՝ 9 հաշվեքննություն, որի ընդհանուր ծավալը կազմել է 12 մլրդ 879 մլն 280 հազար դրամ գումարի չափով: Տվյալ 19 հաշվեքննություններում ընդգրկված են եղել թվով 27 բյուջետային ծրագրեր, որոնք իրականացվել են հետևյալ կարգադրիչների միջոցով՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության, աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության, գյուղատնտեսության նախարարության, Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի «Կառավարության գործերի կառվարչություն» առանձնացված ստորաբաժանման, Դատական դեպարտամենտի ու Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի: Ընթացքի փուլում է գտնվում ԱՀ Մարտունու քաղաքային համայնքի 2020-2021թվականների ժամանակահատվածի հաշվեքննությունը: Նախատեսվում է մինչև տարեվերջ իրականացնել թվով 2 հաշվեքննություն` Դատական դեպարտամենտի ու Կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ընթացիկ տարվա ինն ամիսների հաշվեքննությունները: Իրականացված հաշվեքննությունների արդյունքները արտացոլված են ԱՀ հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման և ԱՀ 2022 թվականի պետական բյուջեի երեք, վեց ամիսների կատարման վերաբերյալ ընթացիկ եզրակացություններում:
Հարգելի պատգամավորներ, իմ կարծիքով պալատի գործում էական նշանակութուն ունի հետհաշվեքննության փուլը: Պալատի գործունեության արդյունավետության ապահովման կարևոր գրավականներից եմ համարում գործադիր և օրենսդիր իշխանությունների հետևողականությունը Հաշվեքննիչ պալատի կողմից արձանագրված անհամապատասխանությունների և խեղաթյուրումների վերացման ուղղությամբ: Հաշվեքննիչ պալատի առաջնահերթություններից եմ համարում ԱԺ և Հաշվեքննիչ պալատի միջև գործնական կապերի զարգացումը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների հետ պարբերաբար քննարկումների գործընթացը հաշվեքննվող օբյեկտների պատասխանատու անձանց ներգրավմամբ, որը կնպաստի իրականացված հաշվեքննությունների արդյունքով հայտնաբերված անճշտությունների և խեղաթյուրումների վերացմանը և հետագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Կարևորելով Հաշվեքննիչ պալատի անդամի ինչպես կոլեգիալության սկզբունքով Պալատի կառավարմանն ունեցած, այնպես էլ կառուցվածքային ստորաբաժանումների աշխատանքի համակարգման ժամանակ դրսևորվող դերակատարությունը Հաշվեքննիչ պալատի առջև ծառացած խնդիրների իրականացման գործում՝ ամենայն պատասխանատվությամբ եմ ընդունում Պալատի անդամի իմ թեկնածության նորից առաջադրումը: Լավ գիտակցում եմ, որ Հաշվեքննիչ պալատը, կառուցողական գործունեություն ծավալելով, մեծ դեր կարող է ունենալ երկրի հանրային ֆինանսների արդյունավետ կառավարման, սեփականության տնօրինման և ընդհանրապես տնտեսության զարգացման համար:
Շնորհակալություն ուշադրության համար:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Մուսայելան: Հարցեր պարոն Մուսայելյանին: Գրանցում: Հարցեր չկան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկան: Եթե եզրափակիչ ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել:
Հիմա Կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ պետք է անցնենք գաղտնի քվեարկության: Գաղտնի քվեարկության կարգը ներկայացնելու համար հրավիրում եմ հաշվիչ հանձնախմբի նախագահ, պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանին: Խնդրեմ:
Էդուարդ Աղաբեկյան – Հարգելի գործընկերներ, քվեարկության կարգում որևէ նորություն, փոփոխություն այս ընթացքում չկա, թեկնածուի դիմացի վանդակում V ձև նշանով ձեր համաձայնությունը կամ հակառակը` անհամաձայնությունն եք հայտնում: Սովորաբար մենք փակ գաղտնի ընտրություններին ընդմիջում ենք, կարելի է նաև չընդմիջվել, կես ժամի փոխարեն սահմանել, օրինակ, 40 րոպե, և մինչև հանձնաժողովը աշխատանքները շարունակի, ԱԺ կշարունակի իր աշխատանքները, ազատ պատգամավորները: Եթե հարմար է, եթե առաջարկությունը ընդունելի է:
Արթուր Թովմասյան – Հաջորդ ընտրությունների ժամանակ, շատ լավ առաջարկ է, հաշվի կառնենք: Քանի որ հիմա գնում ենք ընտրության, ընտրության արդյունքները եթե չհասցնենք մինչև ժամը 1-ը, նաև ընդմիջում կլինի: Ժամը 1-ին մենք Կանոնակարգով ունենք հարցեր Հանրապետության նախագահին և կառավարության անդամներին:
Էդուարդ Աղաբեկյան - Առավել ևս որ կարող է նաև Ազգային ժողովում մեկից ավել փակ քվեարկության անհրաժեշտություն լինի, անընդհատ չընդմիջվենք:
Արթուր Թովմասյան – Շատ լավ առաջարկ է, քանի որ այսօր մեկ ժամ ուշ ենք սկսել, մենք օգտագործենք նաև այս քվեարկությունը, նաև ընդմիջումը, ժամը 1-ին գանք հարցեր կառավարությանը և նախագահին: Հաջորդ անգամ անպայման խորհրդարանը հաշվի կառնի: Հիմա գնում ենք գաղտնի քվեարկության:
Էդուարդ Աղաբեկյան - Հարգելի գործընկերներ, նոյեմբերի 23-ի ԱՀ ԱԺ 7-րդ գումարման հաշվիչ հանձնաժողովի հանձնախմբի արձանագրությունն է ներկայացվում, թվով 18-րդ Աժ հաշվիչ հանձնախումբը արձանագրում է. ԱՀ հաշվեքննիչ պալատի անդամ ընտրվելու համար առաջարկվել էր Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը: Նրա ազգանվամբ ընդգրկվել է գաղտնի քվեարկության քվեաթերթիկում: Քվեարկությանը մասնակցել են 28 պատգամավոր: Բացելով գաղտնի քվեարկության քվեատուփը՝ Հաշվիչ հանձնաժողովի հանձնախումբը պարզեց հետևյալը. քվեատուփում առկա էր 28 քվեաթերթիկ, որոնցից անվավեր չկար: Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` 28 կողմ, դեմ՝ չկա: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն Աղաբեկյան: Հաշվի առնելով քվեարկության արդյունքները, հրապարակում եմ Ազգային ժողովի որոշումը Արցախի Հանրապետության հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին.
Ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 161-րդ հոդվածի 2-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ազգային ժողովը որոշում է՝ Միքայել Հենրիկի Մուսայելյանին ընտրել Հաշվեքննիչ պալատի անդամ՝ 6 տարի ժամկետով:
Պարոն Մուսայելյան, անձամբ իմ անունից և ԱԺ բոլոր պատգամավորների անունից շնորհավորում եմ Ձեզ այդ պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, ցանկանում եմ Ձեզ հաջողություններ և անձնական կյանքում, և պետականաշինության հարցերում: Եթե խոսք ունեք, խնդրեմ:
Միքայել Մուսայելյան – Հարգելի պատգամավորներ, թույլ տվեք ևս մեկ անգամ շնորհակալությունս հայտնեմ ձեզ ձեր իսկ վստահության համար, որ այդ պատասխանատու պաշտոնը վստահել եք ինձ: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, պարոն Մուսայելյան: Ընդմիջում մինչև ժամը 1-ը:
(ընդմիջում)
Արթուր Թովմասյան - ԱՀ մեծարգո նախագահ, հարգարժան պետնախարար, հարգելի կառավարության անդամներ և գործընկերներ, ես արդեն առիթ եմ ունեցել շնորհավորելու մեր պետնախարարին: Հիմա Ազգային ժողովի առաջին նիստն է, մեր պետնախարարը և պաշտոնակատարները, բոլորին շնորհավորում եմ այդ առիթով: Մի բանում ես համոզված եմ, պարոն պետնախարար, որ մարդկային ներուժը մեկտեղելով, մենք կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրները: Մարդկային ներուժ ասելով, խնդրում եմ հասկանաք, որ արհեստավարժ մարդկանց մասին է խոսքը: Այն մարդիկ, որոնք Արցախում չկան, Հայաստանից կլինեն, սփյուռքից կլինեն, ամեն ինչ պիտի անենք հանուն Արցախի ժողովրդի: Ազգային ժողովը և բոլոր հինգ խմբակցությունների հետ միասին բոլոր այն օրենքի նախագծերը, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը, Արցախի հողին ապրելու լավատեսությամբ նախագծերը միաձայն քվեարկության է արժանի: Ամեն մի պատերազմից հետո, անկախ նրանից դուք պատերազմը հաղթել եք, թե ոչ, թե այդ պատերազմը եղել է տվյալ տարածքում, մինիմում 3 տարի կամ մաքսիմում 5 տարի սոցիալական ուղղվածություն է ունենում: Մենք ունենք դառը փորձ Շահումյանը կորցնելու առումով: Այն ժամանակ չարինք: Հիմա մենք տեր ենք կանգնել, պետությունը տեր է կանգնել բազմաթիվ սոցիալական խրագրերի: Այն ծրագրերը, որոնք ավարտվել են, մենք կարող ենք դնել մի կողմ: Նոր ծրագրեր կլինեն, ինչ կլինի, մենք հետագայում սա կտեսնենք: Պարոն պետնախարար, հարգելի պաշտոնակատարներ, ձեզ հաջողություն եմ ցանկանում և անձնական կյանքում, և Արցախի պետականաշինության հարցում:
ԱԺ Կանոնակարգ օրենքի 109-րդ հոդվածի համաձայն՝ այսօր նախատեսված է ԱՀ նախագահին և կառավարության անդամներին հարցերով դիմելու մասին հարցը: Հիշեցնեմ, որ Կանոնակարգի պահանջներին համապատասխան՝ հարցերի համար նախատեսված է 2-ական րոպե, պատասխանների համար՝ 3-ական րոպե: Պատասխաններին կարելի է արձագանքել մեկական րոպե: Հարցերը պատգամավորները տալիս են իրենց հատկացված խոսափողից, իսկ կառավարության անդամները պատասխանում են ամբիոնից: Մինչև պատգամավորների՝ հարցերի համար հերթագրվելը, քանի որ նաև կան նոր պաշտոնակատարներ, հարգելի պատգամավորներ, պետական գաղտնիք պարունակող հարցերին, հարգելի նոր կառավարության անդամներ, գրավոր կպատասխանեք, այս ամբիոնից չպատասխանեք, որովհետև ուղիղ եթեր է: Պարոն նախագահ, ինչ որ պետական գաղտնիք է պարունակում, խնդրում եմ այս ամբիոնից չհնչեցվի:
Հերթագրում հարցերի համար: Հերթագրվել են 15 պատգամավորներ: Պարոն Հայրապետյան, խնդրեմ, թող պատրաստվի Մարսել Պետրոսյանը:
Սեյրան Հայրապետյան – Պարոն նախագահ, ինչպես արդեն Ձեզ տեղեկացրել էին, այսօր հավաքված շուրջ չորս տասնյակից ավել Ննգի համայնքի բնակիչների դիմումը պատրաստ է, Ձեր թույլտվությամբ փոխանցեմ Ձեր աշխատակազմի ղեկավարին: Խնդրում եմ ուսումնասիրել և հնարավորինս լուծում տալ: Եվ երկրորդ՝ իհարկե, ինչպես պարոն Թովմասյանը նշեց, պահպանելով գաղտնիության սկզբունքները, ընդհանուր տեղեկություններ կխնդրեի հնարավորինս ներկա և արտաքին իրավիճակի մասին:
(աղմկում են դահլիճում)
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված կուսումնասիրենք և կպատասխանենք: Ինչ վերաբերվում է երկրորդ հարցին, ես կխնդրեմ իրականում փակ դահլիճում և ոչ ուղիղ եթերի պայմաններում:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Պետրոսյան, խնդրեմ, թող պատրաստվի Կարեն Հովհաննիսյանը:
Մարսել Պետրոսյան – Պարոն նախագահ, ես չեմ հիշում անցած տարիներին մի դեպք, երբ տարեվերջին մոտ խոսք լիներ բյուջեի դեֆիցիտի մասին: Այսօր ոչ միայն խոսք կա, այլև լուրջ վերաբերմունք այս հարցի հանդեպ: Կուզենայի ստանալ ձեր բացատրությունը առ այն, թե ինչպես է ձևարվել այդ դեֆիցիտը և ինչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի այն հաղթահարվի: Երկրորդ հարցը` այսօր պարզ դարձավ, որ հետ է կանչվել Սահմանադրության տեքստը, հաշվի է առնվում, ըստ օդում կախված լուրերի, որ այն ոտնահարում է մարդու իրավունքները և այլն: Ես կուզենայի պարզել հետևյալ հանգամանքը. եթե Սահմանադրական դատարանը դրական է արձագանքել այդ քայլին, սակայն մենք գտնում ենք, որ խախտվել են մարդու իրավունքները, հետևաբար ի՞նչ է ստացվում` Սահմանադրական դատարանը նույնպե՞ս խախտել է մարդու իրավունքները, թե ինչ: Բոլոր դեպքերում շատ ճիշտ կլիներ, որպեսզի պետական կառույցները փոխգործակցությամբ մոտենան այդ կարևորագույն պետական հարցերին և նման հակասությունների տեղիք չառաջացնեն բնակչության շրջանում:
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված ես մի քանի թիվ նշեմ. նախ բյուջեն ընդունել է մոտ 31 մլրդ դեֆիցիտով, այսինքն՝ի սկզբանե մենք այդպես պլանավորել ենք: Համոզված եղեք, որ տարեվերջին սոցիալական որևէ պարտավորություն չենք ունենալու: Մենք սոցիալական մեր պարտավորությունները կատարել ենք: Ուզում եմ մի քանի թիվ հնչեցնեմ, ինչու է առաջացել: Այո, այսօր մենք ֆինանսական խնդիրներ ունենք և պատճառը այդ ֆինանսական խնդիրներ այն է, որ չպլանավորված սոցիալական բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել: Միայն հետպատերազմյան սոցիալական ծրագրերը արդեն անցել են 18 մլրդ և մեր կանխատեսումով պայմանավորված մինչև 25 մլրդ պիտի հասնի: Դա, գիտեք, տեղահանվածների բնակարանների փոխհատուցման, էլեկտրաէներգիայի, տարբեր այլ ծառայությունների, հյուրանոցային ծառայությունների մեր հայրենակիցների, որոնք ապրում են դրսում, այսինքն այդ բեռը շատ ավելի մեծ է, քան մենք պլանավորել ենք, որտեղ հաշվի ենք առել նաև Ազգային ժողովի բազմաթիվ հորդորները: Գիտեք, պարապուրդում գտնվող մեր հայրենակիցներին վճարելը աշխատավարձերի առումով շարունակել ենք մինչև հունվարի 1-ը: Բավականին մեծ բեռ է մեզ համար հանդիսացել նաև պարտավորությունների մարումը բանկերում, որոնց մեծ մասը մեր հայրենակիցների կողմից առաջացած պարտավորություններն են բանկերին, ֆինանսական կառույցներին, այդ թվում հիմնադրամների, որը էլի պետական բյուջեով մենք ստանձնել ենք: Այսինքն՝ դա է խնդիրը: Ընդհանուր շինարարությունը այսօրվա դրությամբ 27 մլրդն անցել է: Բնակարանների ձեռքբերում երկրորդային շուկայից մոտ 4 մլրդ, բնակարանաշինություն, լրացուցիչ միայն հիմնադրամով 4 մլրդ, այսինքն սրանք ահռելի ծրագրեր են, որոնք մենք իրականացրել ենք կարճ ժամանակահատվածում: Ստեփանակերտի ջրի ապահովումը, որը մոտ 5 մլրդ գումար է մեզնից պահանջել, եթե դա չլիներ, մենք այսօր էլ ջուր չենք ունենա Ստեփանակերտում ոչ միայն ամառային շրջանում, այլև այսօր էլ, բայց մեզ հաջողվել է այդ խողովակաշարը կառուցել կարճ ժամկետում: Այսինքն՝ ահռելի ծրագրեր ենք իրականացրել, դրա համար ֆինանսական որոշակի խնդիրներ առաջացել են: Համոզված եղեք, որ սոցիալական որևէ պարտավորություն չենք ստանձնելու լրացուցիչ և եղածներն էլ մենք վճարելու ենք:
Անցնեմ երկրորդ հարցին` Սահմանադրության հետ կապված: Նման որոշման համար ես ուզում եմ նաև ընթերցել արդեն իմ հայտարարությունը, որպեսզի տարբերությունը չլինի, նման որոշման համար պատճառ են հանդիսացել ԱՀ Սահմանադրական փոփոխության նախաձեռնության իրացման ընթացքում հնչած տարաբնույթ քաղաքական գնահատականները, ինչպես նաև նախագծի վերաբերյալ հանրության շրջանում առաջացած որոշակի բացասական արձագանքները, ինչը կարող է ներքին պառակտման ու լարվածության հերթական պատճառ դառնալ: Ներքին համերաշխությունն ու միասնականությունը մեր ամենահզոր ուժն է և ամենակարևոր երաշխիքը մեր պետականաշինության այս դժվարագույն փուլում առկա մարտահրավերներին արժանապատվորեն դիմագրավելու գործում: Ի դեպ նաև ուզում եմ նշեմ, որ նախաձեռնելու եմ լրացուցիչ քաղաքական խորհրդակցություն Սահմանադրական փոփոխությունների հետագա ընթացքի վերաբերյալ, այսինքն մենք չենք հրաժարվում, այլ ընդամենը այն նախագիծը, որը ներկայացվել է, ի դեպ, հենց ես էլ եղել եմ դրա գլխավոր կողմնակիցներից մեկը, հասարակության կողմից միանշանակ չի ընկալվել և ամենակարևորը՝ այսօրվա ձեռբերումը և ամենակարևոր խնդիրը պետք է լինի ներքին համերաշխությունը: Որպես երկրի ղեկավար՝ ես որևէ քայլ չեմ կատարելու և թույլ չեմ տալու երկիրը պառակտելու ուղղությամբ: Չստացվեց մեզ համոզել հասարակական կառույցներին, արտախորհրդարանական ուժերին: Այո, մի մասը կարող է այսօր ձևակերպի, որ ռեֆորմներ անելու ժամանակ միշտ լինում է հասարակության կողմից դիմադրություն կամ նման որոշումներ անելու համար միշտ չէ, որ պետք է հաշվի առնենք հասարակության կարծիքը, հանրության լայն կարծիքը, բայց բոլոր դեպքերում, Թովմասյանը մի հետաքրքիր ձևակերպում է տվել, ասում էր մեր «ոչ»-ը չպիտի լինի Արցախում ձևավորված հասարակական քաղաքական ուժերից կազմված իրավիճակ, այսինքն «ոչ»-ի շտաբը դա չպիտի լինի, «ոչ»-ի շտաբը դա պիտի լինի այլ երկրի, ոչ թե մեր երկրի պառակտում և այդ առումով ցանկացած փոփոխության հիմքում մենք գոնե պիտի համոզված լինենք, որ գերակշիռ մեծամասնությունը ընդունում է: Ես դա չեմ տեսնում: Եվ որպես երկրի ղեկավար՝ ես ընդունում եմ նաև իմ այստեղ բացթողումը, որ ինձ թվացել է, որ այն տարբերակը, որը այսօր դրված է, ընդունում եմ, դրա համար մենք նախաձեռնելու ենք լրացուցիչ սահմանադրական փոփոխությունների հետ կապված բանակցություններ առաջիկայում և շարունակելու ենք, որպեսզի այն մինչև վերջը հասցնենք: Շնորհակալություն:
Մարսել Պետրոսյան – Անչափ շնորհակալ կլինեմ, եթե երկու խոսքով անդրադառնայիք նաև պետական պարտքի մարման վիճակին:
Արայիկ Հարությունյան – Ի դեպ նշեմ, որ երկրորդ հարցի՝ Սահմանադրության հետ կապված այդ մարդու իրավունքների խախտման կամ Սահմանադրական դատարանի որոշման հետ կապված չէ խնդիրը: Ես նշեցի, որպեսզի ձեզ համար վստահ լինի: Ներքին պարտքի հետ կապված, նշեցի, որ այս տարի մարել ենք մոտ 48 միլիարդից ավել արդեն պարտավորություններ: Ներքին պարտք ի՞նչ է նշանակում, այսինքն բյուջետային պարտավորություններ, որը ձևավորվե՞լ է:
Մարսել Պետրոսյան – Այո:
Արայիկ Հարությունյան – Նշեցի՝ տարեվերջին մենք չենք ունենալու գլխավոր, սոցիալական որևէ պարտավորություն: Առաջիկա օրերին ամբողջությամբ այդ հարցերը կարգավորվելու են:
Արթուր Թովմասյան – Պարոն Հովհաննիսյան, խնդրեմ, թող պատրաստվի Վլադիմիր Կասյանը:
Կարեն Հովհաննիսյան – Պարոն նախագահ, տեղահանված ազգաբնակչության բնակարանային փոխհատուցման ծրագրի շրջանակում տրվող սետիֆիկատները ՀՀ բանկային համակարգում չեն կարողանում օգտագործել: Այդ հարցի վերաբերյալ Ձեր մեկնաբանությունը և ինչպես նաև ուսանողների վարձավճարների հետագա փոխհատուցման ծրագրի հետ կապված որոշակի փոփոխություններ կա՞ն, թե ոչ:
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված, հենց մեր ձևավորված սոցիալական լրացուցիչ բեռի հիմքում նաև դա է, երբ որ ՀՀ կառավարությունը պետք է տրամադրի սերտիֆիկատներ և մոտ 10 հազար, եթե ոչ ավել մեր հայրենակիցները պետք է օգտվեին և դրանց նկատմամբ լրացուցիչ բնակարանային վարձի և այլ պարտավորություններ մենք չպիտի ստանձնեինք, բայց ուշացման արդյունքով և այն խնդիրները, որ այսօր ունենք, որը բերում է նրան, որ մեր հայրենակիցները չեն կարողանում օգտվել, մենք շարունակում ենք դրանց վճարել սոցիալական այդ ծախսերը: Պարոն Պետրոսյան, առաջին հարցի հետ կապված, որ ինչու մենք նման պրոբլեմներ ունենք, հենց պրոբլեմներից մեկն էլ դա է` 5 միլիարդից ավել հենց ուշացման պատճառով: Ինչ վերաբերում է հետագայում, մենք տեղյակ ենք և Հայաստանի կառավարության հետ նոր պետնախարարը, ես էլ, կփորձենք, կաշխատենք և բանկային համակարգի հետ, որպեսզի իրականացվի: Երկրորդ հարցի վերաբերյալ, ես կխնդրեմ գրավոր կներկայացնեք կառավարությանը, պետնախարարին, լրացուցիչ քննարկումներից հետո արդեն կներկայացվի ինչպիսի որոշում են կայացնում: Գրավոր կներկայացնեք ինչ մասին է խոսքը, մանրամասն, ուսումնասիրելուց հետո, հաշվարկելուց, քննարկելուց հետո ինձ թվում է երևի կասենք պատասխանը:
Արթուր Թովմասյան – Պարոն Կասյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Գրիգորյանը:
Վլադիմիր Կասյան – Պարոն նախագահ, քանի որ մեր ժողովրդի անվտանգության հիմնական երաշխավոր դա բանակն է և վերջին ժամանակներս թե լրատվամիջոցները և թե մեր հանրության մեջ մտահոգություն կա բանակի հետագա կարգավիճակի մասին: Ճիշտն ասած, մինչև հարցը գրանցվելը, պարոն Թովմասյանը զգուշացրել է, ես հարց չէի բարձրացնի, բայց քանի որ գրանցվել եմ, դրա համար, եթե կարելի է որոշակի հետագա ճակատագրի մասին բանակի:
Արայիկ Հարությունյան – Պարոն Կասյան, որպեսզի ձևական հայտարարություններ չանեմ կամ խոսքեր չասեմ, ինձ թվում է նույն քննարկման թեմայի շարունակությունն է, որովհետև ստեղծած իրավիճակի հետ կապված է բանակի լինելը: Երբ փակ քննարկում կունենանք, այդ հարցին էլ կպատասխանեմ: Թե չէ մնացածը պետք է ձևական ինչ-որ հայտարարություններ անենք:
Արթուր Թովմասյան – Պարոն Գրիգորյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Գալստյանը:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, հետպատերազմյան ժամանակահատվածում, անվտանգային համակարգից ելնելով, այդ դաշտից դուրս է մնացել մեր կրթական ոլորտի դպրոցները, մանկապարտեզները, ինչպես նաև մշակութային այն կենտրոնները, որտեղ հաճախում են երեխաները: Խոսքս վերաբերում է հիմնականում տեսախցիկների տեղադրմանը, որը բացակայում է և որոշ դպրոցներում, և մշակույթի կենտրոնում, ինչպես նաև մանկապարտեզներում: Եթե հնարավորություն կա, այդ հարցի վերաբերյալ, և երկրորդ հարցս վերաբերում է նույն կրթական հաստատությունների շուրջ. այս վերջին ժամանակահատվածում կրպակներ են բացվել, որտեղ վաճառում են էներգետիկներ և այնպիսի նյութեր, որը ցանկալի չէ: Խնդրում եմ ուշադրության կենտրոնում պահել այդ հարցը, ինչպես նաև համապատասխան դպրոցների մեջ ինչպիսի ուտելիքներ են տրամադրվում երեխաներին: Շնորհակալություն:
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված կխնդրեի բյուջեի քննարկման ժամանակ պետնախարարի հետ այդ ծրագրերը, եթե չի կատարվել, ներկայացրեք, էլի կքննարկվի, իսկ երկրորդը ընդունում ենք ի գիտություն, էլի կրթական համակարգի բարեփոխումներին, սնունդն էլ հենց կրթական բարեփոխումների կամ վաճառողների համար: Որոշումները կկայացնենք, արդեն ոստիկանությունը, ներքին գործերի նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի: Գրավոր կտաք ինչն է խնդիրը, կուսումնասիրենք, կներկայացնենք:
Արթուր Թովմասյան – Պարոն Գալստյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամ Հարությունյանը:
Դավիթ Գալստյան – Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, ամիսներ առաջ նույն դահլիճում հնչեցրել ենք, բարձրացրել ենք մի հարց՝ կապված նույն բանկերի վարկերի փոխհատուցման հետ: Որոշ բանկեր իրենց պարտավորությունները կանոնավոր չեն պահել և լրացուցիչ գումարներ են պահանջում քաղաքացիներից, իրենց ոսկիները կամ վարկային պարտավորությունների տույժերը, տուգանքները չեն զեղչել և տոկոսադրույքը պայմանավորված տասը տոկոսից ավել են հաշվարկել: Այս հարցով պետք էր բանակցություններ վարվեր և տրվեր համապատասխան բանկերի հետ բանակցելու ընթացքում, կատարեին, որ չլիներ ասենք «Արցախբանկը» այսօր իր պարտավորությունները լրիվությամբ կատարում է, «Բիզնեսբանկը», «Կոնվերսբանկը», «Արդշինբանկը» նման խնդիրներ է առաջացնում մեր քաղաքացիների համար: Երկրոր հարցս. ըստ ինձ հասած տեղեկությունների, այդ նույն փոխհատուցումները, որոնք պատերազմի հետևանքով տուժել են, շատերին միլիարդավոր, 500 միլիոն փոխհատուցումներ է տրվել և այսօր երկու տարվա հերթ կա, այն անձինք, ովքեր մեկ, մեկ ու կես միլիոն, 2 միլիոն փոխհատուցում պետք է ստանան: Ե՞րբ ենք նախատեսում այդ փոխհատուցումները: Արդյո՞ք մինչև տարեվերջ, ինչպես ասացիք սոցիալական պարտավորություն չի լինելու, դրանք էլ են ներառում դրա մեջ:
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցի հետ կապված, հիշում եմ հարցը, մենք աշխատել ենք, պրոբլեմներ ունեցել ենք, էլի կխնդրեմ գրավոր ներկայացնեք պետնախարարին, նոր մեր այս քննարկումների ժամանակ կփորձենք, որովհետև բանկերի հետ մենք ընդհանուր առմամբ լուրջ պրոբլեմներ ունենք: Բանկային համակարգը, գիտեք, ընդհանուր առմամբ Ղարաբաղում որևէ գործունեություն այսօր չի իրականացնում, խնդիրներ կա, այսինքն փաթեթ ունենք բանկերի հետ քննարկելու և նաև ինձ թվում է՝ առաջնահերթ հարցերի մեջ պետք է դա էլ ընդգրկենք: Այո, պրոբլեմները կա, շատ դժվար է իրենց հետ աշխատելը, չափից շատ: Կոնկրետ եթե կհուշեք որ բանկերում կա, բայց ավելի լավ կլինի մենք բանկերից ստանանք տեղեկություններ, որից հետո: Երկրորդի հետ կապված՝ նախ նման բան չկա, որ 500 միլիոնով և այլն, ընդամենը մեկ-երկու որոշումներ կան, բայց որը մի հոգու չէ, դա փաթեթային որոշումներ է եղել, առանձին որոշումներ է եղել, դա գաղտնի առումով, իսկ մնացածը տենց 500 միլիոնով չի եղել, կանխիկը 5 միլիոն դրամ է եղել, որ տրամադրվում է, մնացածը մուրհակներ են: Ավելի մանրամասը ես կխնդրեի լսում կազմակերպեք և կոմիտեի ղեկավարին հրավիրեք, թող ներկայացնի: Ես մանրամասնություններին տեղյակ չեմ: Իսկ ինչ մնում է վճարելը, ես հնարավորության շրջանակներում կանեմ և, ներողություն, կոմիտեի ղեկավարին հանձնարարել եմ, որպեսզի մուրհակների տրամադրման առումով չնայեն ֆինանսական հնարավորություններին, որովհետև դա մեզ համար շատ ավելի հեշտ է, քան այդ ուղղակի ֆինանսական ռեսուրսներ տրամադրելը, որպեսզի ոչ թե առանց հերթի, այլ հնարավորության դեպքում առավելագույն մարդկանց շահերը ապահովել:
Դավիթ Գալստյան – Մի հարց էլ՝ կոնկրետ ջերմոցային տնտեսությունների հետ կապված: Կան մարդիկ, ովքեր կառավարության ծրագրով կամ հիմնադրամի միջոցներով ջերմոցներ են կառուցել և ինչ որ գումարները փուլային են ստացել, որոշ փուլեր չեն տրամադրում, և կա վտանգ, մարդիկ իրենց բերքը կորցնում են: Ասենք ելակի արտադրության մասով ծախսեր կա, որ պետք է արվի, որպեսզի կարողանան բերք ստանան, չֆինանսավորելու պատճառով նման խնդիրներ է առաջանում հետագա իրենց գործունեությունը ավելի հստակ ծավալելու համար: Այս նմանատիպ հարցերը առաջնահերթություն դնենք, որպեսզի կարողանանք հետայսու աչքը սարքելու տեղ, ղարաբաղցու ասած, ունքն էլ չպառատենք, պարտքի տակ չգցենք և իրենց վերջնական բիզնեսը չկայանա:
Արայիկ Հարությունյան – Կիսում ենք մտահոգությունը և արդեն մի քիչ որոշակի ժամանակ անցնելուց հետո, ինձ թվում է, հնարավորություն ենք ունենալու պետնախարարի հետ քննարկելու և լուծման: Միանշանակ պետք է վարկավորումը առաջնահերթ նրանց իրականացնել, որը իրականում բիզնեսը վտանգված է: Այսինքն՝ փուլային մի մասը արել ենք, մի մասը չենք արել և այդ հնարավորությունները կլինի, որպեսզի գոնե նման դեպքերում ֆինանսավորումներ կատարվեն:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Պարոն Հարությունյան, խնդրեմ, թող պատրաստվի Գագիկ Բաղունցը:
Արամ Հարությունյան – Պարոն նախագահ, հանրության շրջանակներում բավականին մեծանում են մտահոգությունները թմրամիջոցների ապօրինի շրջանառության ծավալների մեծացման հետ կապված, և առավել մտահոգիչ է քիմիական ծագում ունեցող թմրամիջոցների ծավալը աճը: Արդյո՞ք հիմնավոր են այս մտահոգությունները, և լրացուցիչ ի՞նչ քայլեր են արվում:
Արայիկ Հարությունյան– Պարոն Հարությունյան, ոստիկանապետը թող պատասխանի:
Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է ոստիկանապետը: Պարոն Հարությունյան, խնդրեմ:
Արտեմ Հարությունյան – Պարոն Հարությունյան, շնորհակալություն հարցի համար: Խնդիրը իրոք մտահոգիչ է մեզ բոլորիս համար, ոստիկանությունը՝ որպես հետաքննության մարմին, այսօր իր առջև դրված խնդիրը կատարում է: Ճիշտ է, ինքը լատենտային բնույթ կրող հանցագործությունների տեսակ է, բայց ոստիկանությունը մշտապես միջոցներ է ձեռնարկում նման բնույթի հանցագործություններ հայտնաբերելու և ընթացքավորելու ուղղությամբ: Միայն ինը ամիսների ընթացքում մենք ունենք թմրամիջոցների ապօրինի շրջանառության յոթանասունից ավելի հայտնաբերված դեպքեր: Եվ այդ աշխատանքները շարունակական բնույթ են կրում, քանի որ օրենքով սահմանված կարգով դա մտնում է մեր խնդիրների մեջ:
Արթուր Թովմասյան - Արձագանքեք:
Արամ Հարությունյան - Եթե կարելի է, միգուցե նաև առաջարկի տեսքով, գոնե դպրոցների շրջանակներում կամ համալսարաններին նաև քարոզչական աշխատանք տանենք, որպեսզի կանխարգելենք դեպքերը, որովհետև հաճախ լսում ենք, որ նաև անչափահասները կամ դպրոցականների շրջանակներում նման դեպքեր հայտնաբերվում են:
Արտեմ Հարությունյան – Քարոզչական աշխատանքների հետ կապված պարբերաբար այդ աշխատանքները իրականացվում են թե դպրոցներում, թե մնացած ուսումնական հաստատություններում: Ոստիկանությունը իր քարոզչությունն իրականացնում է նաև մեր ֆեյսբուքյան էջերով և մեր պաշտոնական կայքէջի միջոցով: Ուղղակի կընդունենք ձեր խորհուրդը և ավելի կակտիվացնենք այդ քարոզչական աշխատանքները:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Բաղունց, խնդրեմ, թող պատրաստվի Սևակ Աղաջանյանը:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում ավելի քան ակտուալ է դառնում էներգետիկ անվտանգության հարցը: 2022 թվականի բյուջեով նախատեսված էր բավականին լուրջ գումարներ էներգետիկայի ոլորտի մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար, մասնավորապես արևային ֆոտովոլտային վահանակների տեղադրման հաշվով, ինչը էներգետիկայի, էլեկտրաէներգիայի սեփական արտադրության էական բաղադրիչ կարող է հանդիսանալ: Ի՞նչ է արվել այս ընթացիկ տարում այս ուղղությամբ:
Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Վարդան Բեգլարյանը:
Վարդան Բեգլարյան – Շնորհակալություն հարցի համար: Էներգետիկ ոլորտում ընթացիկ տարում ունենք երկու խոշոր ծրագիր, որը արևային ջրատաքացուցիչ տեղադրումն է չգազաֆիկացված համայնքներում և արևային ֆոտովոլտային կայանների տեղադրումն է: Երկու ծրագիրն էլ ընթացքի մեջ է, և այս տարի նախատեսում ենք ավարտել:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Արձագանքեք, պարոն Բաղունց:
Գագիկ Բաղունց – Եթե հնարավոր է այս պահին ինչ-որ թվեր արևային մարտկոցների միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի և 2023 թվականին ի՞նչ է նախատեսվում:
Վարդան Բեգլարյան – Այս պահին թվեր չունենք ձեռքի տակ, դա կարող ենք գրավոր ուղարկել, բայց 2023 թվականին նաև շարունակվելու են ծրագրերը:
Արայիկ Հարությունյան – Ես ավելացնեմ, որ ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում Գետավան հէկի ուղղությամբ՝ 17 մեգավատտանոց, պետական միջոցների հաշվին: Իհարկե, պլանավորել էինք մյուս տարի ավարտել, եթե ֆինանասական ռեսուրսները թույլատրի, եթե ոչ, ապա հաստատ 2024 թվականին ավարտված կլինի և էլեկտրաէներգիայի առումով մենք կդառնանք ինքնաբավ:
Արթուր Թովմասյան – Կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Աղաջանյան, խնդրեմ, թող պատրաստվի Մետաքսե Հակոբյանը:
Սևակ Աղաջանյան – Շնորհակալություն: Արցախյան պատերազմից հետո բռնի տեղահանվածներին բնակարաններով ապահովելու նպատակով որոշ բնակավայրերում ազատ բնակֆոնդից բնակարաններ են վերանորոգվել, որոնց մի մասը տրամադրվել են տեղահանվածներին, բայց կան արդեն մեկ տարուց ավել վերանորոգումն ավարտված բնակարաններ, որոնք չեն տրամադրվել: Եվ կա այսպիսի առաջարկություն հենց կոնկրետ տվյալ բնակավայրի, տվյալ համայնքի բնակիչների կողմից, որ եթե նշված բնակարանները չեն տրամադրելու տեղահանվածներին, այդ բնակարանները տրամադրվեն հենց տվյալ բնակավայրում բնակվող, բնակարանային կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին:
Արայիկ Հարությունյան - Առաջարկը ընդունում ենք, կխնդրեմ գրավոր ներկայացնեք:
Արթուր Թովմասյան - Տիկին Հակոբյան, խնդրեմ, թող պատրաստվի Արամայիս Աղաբեկյանը:
Մետաքսե Հակոբյան – Պարոն Հարությունյան, երբ սահմանադրական բարեփոխումների ընթացքում Ձեր իսկ կողմից առաջ քաշվեց սահմանադրական մեկ հոդվածի հանրաքվեի դնելու գաղափարը, առարկողներից էինք նաև մենք, ևս քաղաքական ուժեր: Դուք հիմնավորում էիք, որ Ձեր գաղափարը բազմաթիվ ազդակների հիմքով է պայմանավորված, հիմքում այդ թվում նաև անվտանգային հիմքեր կան, այդ պատճառով, բայց ամեն դեպքում այնպես հանրությանը ներկայացվեց, որ կխնդրեի պատասխանել ներկայումս ինչ վիճակ է, վերացե՞լ են արդյոք այդ արգելակող ազդակները և բոլոր այդ խնդիրները անվտանգային, որ անցնում եք կրկին մեր այն ժամանակվա արած առաջարկին: Եվ հաջորդը՝ ինձ մոտ մեծ փաթեթ կա մեր հայրենակիցների ինձ ուղղված, դիմումներ են, որոնք, անկեղծ ասած, ես չեմ ուղարկել կառավարության անդամներին, որովհետև առայսօր ուղարկած որևէ նամակ կամ պատասխան չի ստանում կամ հետևանք չի ունենում: Ես կխնդրեի մշակել այնպիսի մեխանիզմներ և նաև հաշվի առնել սրա հիմքով մեր ունեցած կարծիքները կառավարության որոշումներում որոշակի փոփոխություններ անելու համար:
Արայիկ Հարությունյան – Շատ լավ, երկրորդ հարցը ընդունում եմ և կխնդրեմ: Իհարկե, Սահմանադրության (չի լսվում) ձևավորվում է նոր կառավարություն, բայց դե ֆակտո մենք ունենալու ենք նոր կառավարություն, պետնախարար, որը լիազորված է այդ բոլոր իրավունքներով և կխնդրեմ համագործակցության առումով այնպիսի համակարգ մշակել և նաև ձեր առաջարկությունների առումով, որպեսզի հետևողականությունը պահպանվի: Առաջին հարցի հետ կապված՝ վտանգները մնում են, ոչ միայն այդ առումով, շատ այլ վտանգներ, որոշումներ կայացնելու, հայտարարություններ անելու և այլն: Ես խնդրում եմ այդ հարցն էլ ընդգրկենք փակ հանդիպման օրակարգ, որպեսզի մենք այստեղ չբարձրաձայնենք: Օրինակ, այսօր առաջնագծում մենք աշխատանքների իրականացման առումով ունենք խնդիրներ, դա ինչի հետևանք է, և նման մեր վարքագծի, չեմ ասում սխալ վարքագծի, դա ընդամենը մեր քաղաքական կուրսի կամ էլ իրավունքների շրջանակում որոշումների, հայտարարությունների արդյունքում ինչ է տեղի ունենում: Այդ ամենը, այդ բոլոր վտանգները պետք է հաշվի առնենք, հետո, այդ թվում այն տարբերակը, որը ի սկզբանե եղել է, որը սկսենք քննարկել, միասին որոշում կայացնենք հավանական խնդիրներ առաջանալու պարագայում: Վտանգը չի վերացել: Շնորհակալություն:
Մետաքսե Հակոբյան - Այդ դեպքում առաջարկում եմ կոնկրետ այս դեպքում, երբ խնդիր է առաջանում և մենք ի սկզբանե տեսնում ենք հասարակության բացասական կարծիքները, պետք է ուղղակի այնպիսի աշխատանքներ տանել, որպեսզի նաև մարդիկ հասկանան ինչն է պատճառը, ոչ թե հասունանար, հասներ այս պահին: Հաջորդը՝ իրականում ես, պարոն Վարդանյան, կրկին Ձեզ եմ խնդրում անպայման հնարավորություն ստեղծել, որպեսզի այս դիմումների հետքերով կամ հետևից մենք կարողանանք շատ արագ կապ հաստատել կառավարության անդամների հետ և հնարավորություն ունենանք նաև կառավարության որոշումներում մենք մեր առաջարկները անելու: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն: Պարոն Աղաբեկյան, խնդրեմ, թող պատրաստվի Գեղամ Ստեփանյանը:
Արամայիս Աղաբեկյան – Շնորհակալություն: Առաջին հարցս ուղղված է առողջապահության պատասխանատուին: Ստեփանակերտը ամենախիտ բնակեցվածն է հիմա, և մինչև ժամը 1-ը գործող դեղատներ կան, ժամը 1-ից հետո մենք դեղատներ չունենք: Հասկանում եմ, որ սա մասնավորի խնդիր է, բայց կարծում եմ` առողջապահության պատասխանատուները պետք է այնպիսի քաղաքականություն մշակեն, որ մասնավորը այդ խնդիրը փորձի լուծել: Երկրորդ հարցս շինարարության պատասխանատուին է. ավելի փոքր ծավալ ունեցող շինարարական ընկերությունները մտահոգություններ ունեն՝ արդյո՞ք մինչև տարվա վերջ ստանձնած պարտավորությունները կատարվելու են: Եթե մեծ շինարարական ընկերությունների դեպքում իրենք կարողանում են բավարարել իրենց առաջացրած ծախսերը, ապա այս ընկերությունները այդպիսի մտահոգություն ունեն: Կխնդրեի այդ հարցին նույնպես անդրադառնալ: Շնորհակալություն:
Արայիկ Հարությունյան – Առաջին հարցին չպատասխանենք, հիմք ընդունենք և պետնախարարին կխնդրենք, նոր առողջապահության նախարարի նշանակման արդյունքում նաև այդ հարցը կդնի: Երկրորդը՝ խնդրեմ, պարոն Սարգսյան:
Արթուր Թովմասյան – Հարցին պատասխանում է քաղաքաշինության նախարարը: Պարոն Սարգսյան, խնդրեմ:
Արամ Սարգսյան – Շնորհակալություն հարցի համար: Իրոք, ունենք 196 շինարարական կազմակերպություններ՝ մեծ և փոքր, սկսած մեկ միլիոնից մինչև հարյուր միլիոն պարտքեր կուտակված: Ներկա պահին պետնախարարի, ֆինանսների նախարարի հետ քննարկում ենք՝ ինչ ձևաչափով ենք լուծելու այդ խնդիրները: Հուսով եմ, որ մինչև տարեվերջ կարողանալու ենք որոշակի լուծումներ տալ: Կոնկրետ ֆինանսների պարագայում նաև հավելյալ կտեղեկացնենք ձեզ:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Պարոն Ստեփանյան, խնդրեմ, թող պատրաստվի Դավիթ Սարգսյանը:
Գեղամ Ստեփանյան – Շնորհակալություն: Պարոն նախագահ, առաջինի մասով ավելի շատ մտահոգություն է, որովհետև նորից եմ ուզում անդրադառնալ սահմանադրական փոփոխությունների այդ գործընթացին, որ ամբողջ տարվա ընթացքում տարբեր ձևաչափերով աշխատանք է տարվել, քննարկվել է և քաղաքական ուժերը հնարավորություն ունեցել են և Ձեր ներկայությամբ, և առհասարակ տարբեր խորհրդատվությունների ընթացքում տեսակետներ հայտնել, մոտեցումներ ունենալ, սակայն կոնկրետ նախագծի հետկանչումը այս փուլում, որ ընթացակարգով մտել է խորհրդարան, անցել է առաջին ընթերցում, ունենք Գերագույն դատարանի սահմանադրական ատյանի որոշում՝ համապատասխանության հետ կապված, որ, իմիջայլոց, հետ կանչելը ես ողջունում եմ, որոշակի թյուրըմբռնման տեղիք է տալիս, այսինքն՝ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Ազգային ժողովը սխալ ճանապարհի վրա էր, այնինչ մենք գիտենք, որ բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել հավանական ռիսկերի, անվտանգային բաղադրիչի և այլնի մասով: Կարծում եմ՝ լրացուցիչ մեկնաբանությունների կարիք կա այդ թյուրըմբռնումը վերացնելու, որ Ազգային ժողովը սխալ ճանապարհի վրա էր, կառավարությունը կանխեց: Սա առաջին մասով: Երկրորդ մասով հարցս ուղղված է պետնախարար պարոն Վարդանյանին: Պարոն Վարդանյան, երևի ավելի շատ տեղեկատվության տրամադրում է, որովհետև նախորդող երկու-երեք տարիների ընթացքում անընդհատ քաղաքացիական պաշտպանությանն ուղղված ոլորտում գործողություններ կատարելու համար նախատեսված պետական բյուջեում գումարի չափը մեծացվել է, սակայն որևէ ձևով դա չի անդրադարձել կատարվող աշխատանքների վրա: Երկու միլիարդ է նախատեսված ընթացիկ տարում, բայց նախորդող երեք տարիների ընթացքում միշտ կատարողականում լուրջ խնդիր ենք ունեցել, դրա շատ փոքր չափաբաժինն է օգտագործվել: Նախ առաջին հիմնավորումը նա էր, որ ընդհանուր հայեցակարգային խնդիր ունենք: Այդպես էլ այս տարիների ընթացքում այդ ընթացակարգը, չգիտեմ ինչու, չենք ձևավորում: Եվ երկրորդը, որն ուզում եմ ընդգծել, ընթացիկ տարվա բյուջեում կոնկրետ մեր քաղաքական, մեր գործընկեր քաղաքական ուժի նախաձեռնությամբ առաջարկ է արվել և երեք հարյուր միլիոն դրամ հատկացվել որսորդական ակոսափող զենք ձեռք բերող քաղաքացիներին սուբսիդիա տրամադրելու համար, որը ևս անուղղակիորեն կապված է քաղաքացիական պաշտպանության հետ: Ես խնդրում եմ այս առումով ընդհանուր Ձեր տեսակետը հայտնեք ինչպիսին է լինելու: Եվ անընդունելի եմ համարում կառավարության այն մոտեցումը, երբ բյուջեի քննարկման ընթացքում քաղաքական ուժի առաջարկը ընդունվում է և տարվա ընթացքում ուղղակիորեն չի արվում: Շնորհակալություն:
Արայիկ Հարությունյան – Ես առաջին հարցի հետ կապված նշեմ, որ նախ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը եղել է իմ կողմից, իհարկե, համաձայնեցնելով, քննարկելով ձեզ հետ: Սկզբնական փուլում համագործակցված ունեցել ենք մի տարբերակ, որը, այո, իմ խնդրանքով, իմ առաջարկությամբ փոխվել է այս տարբերակին: Եվ հասարակության առումով որ ասում եք կա թերըմբռնում կամ սխալ ընկալում, նշեմ, որ իմ կողմից է եղել մեկ հոդվածով փոփոխություն, որը մինչև այսօր ես համարում եմ, որ ամենաճիշտ տարբերակն է: Դա այդպես չէ, որ ես հետ եմ կանգնել, բայց նաև իրենց համար երկրի ներքին կայունությունը ավելի կարևոր եմ համարոմ, քան սահմանադրական փոփոխությունը: Սահմանադրական փոփոխությունը մեր երկրի անվտանգության առումով որևէ բան չի ավելացնելու, և Սահմանադրության չփոխվելով մեր երկիրը չի քանդվելու կամ չի կորցնելու որևէ բան: Ընդամենը կար մտահոգություն, ինչի էր իմ կողմից, փակագծերը բացենք, քանի որ քաղաքական ուժերի կողմից կար կարծիք, որ ամեն ինչ կենտրոնացված է ի մարդու ձեռքին, դա երկրի նախագահն է, իսկ ձևավորել նոր իշխանություն պետք էր գնալ արտահերթ ընտրությունների, իսկ արտահերթ ընտրությունների գնալու առումով միակ ճանապարհը սահմանադրական փոփոխությունն էր, ընտրել եմ այդ ճանապարհը: Այսօր դրա կարիքը, բարեբախտաբար, չկա, քանի որ ուժը ամբողջությամբ կենտրոնացված չէ նախագահի ձեռքում, իհարկե նախագահի լիազորություններով է պետնախարարը օժտված այդ լիազորություններով, բայց գոնե այն ձեր բոլոր մտահոգությունները, որ կար նախկինում, այսօր ֆունկցիաների բաժանման արդյունքում կարծես թե լուծվել է: Դրա համար սահմանադրական փոփոխության վռազելու անհրաժեշտություն մենք չունենք: Բայց այո ընդունում եմ, Ազգային ժողովը ինչ-որ տեղ ընդհուպ իմ առաջարկության առումով ոչ թե ընդդիմացել է, այլ մտահոգություններ արտահայտել եք բոլորդ, որ կարող է սա ճիշտ ճանապարհ չէ, բայց ես այսօր մնում եմ իմ կարծիքին: Ես չգիտեմ երկրորդ տարբերակը, մեր նախկին տարբերակը իրացնելու ժամանակահատվածում մենք ինչ քաղաքական խոչընդոտների ենք հանդիպել: Այդ բոլորը մենք պետք է միասին գնահատենք և որոշում կայացնենք: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան - Պարոն Վարդանյան, խնդրեմ:
Ռուբեն Վարդանյան – Առաջին հերթին ուզում եմ ձեզ ջերմորեն ողջունեմ, առաջին անգամ եմ Ազգային ժողովում: Վստահ եմ, որ մենք շատ արդյունավետ աշխատանքային ոճ կունենանք և կաշխատենք իրար հետ միասին, ուրիշ ճանապարհ չունենք: Ես Ձեզ հետ լիովին համամիտ եմ, դա կարևոր հարցերից մեկն է, որովհետև ես հաշվում եմ, որ մենք ունենք հայրենական պատերազմի իրավիճակ և դա պահանջում է ամբողջ ժողովրդի մասնակցությունը պաշտպանության մեջ: Այս տարի երկու միլիարդից մոտ մեկ միլիարդի ծրագիրն է իրականացվելու: Մենք ունենք ռեֆորմների մեծ ծրագիր մարդկանց ինտեգրելու այս պրոցեսի մեջ: Մեծ ուրախությամբ կընդունեմ ձեր առաջարկները, և մենք կաշխատենք, որովհետև ես վստահ եմ, որ ամբողջ ազգը, բոլորը պիտի մասնակցեն մեր հայրենիքի պաշտպանությանը:
Արթուր Թովմասյան - Շնորհակալություն, պարոն պետնախարար, խնդրում եմ զբաղեցնեք Ձեր տեղը: Պարոն Սարգսյան, խնդրեմ, թող պատրաստվի Էլեոնորա Ավանեսյանը:
Դավիթ Սարգսյան – Ինձ են դիմել Կիչան և Ղազանչի գյուղի մի շարք բնակիչներ, ովքեր իրենց սեփականաշնորհված վարելահողերում կատարել են հերկ, սակայն ցանքսը չեն կարողանում կատարել թշնամու կողմից կրակահերթերի տակ գտնվելու պատճառով: Ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման բնակավայրերի բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Արայիկ Հարությունյան – Ամեն օր բանակցում ենք խաղաղապահների հետ, նման երևույթների առումով միշտ արձագանքում ենք և փոխանցում ենք, փորձում ենք լուծումներ տալ, բայց նշեցի, փակ քննարկման ժամանակ կփորձենք ավելի մանրամասն ներկայացնել: Ոչ միայն այդ հատվածում, այլև տարբեր հատվածներում խոչընդոտում է Ադրբեջանը մեր գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով:
Արթուր Թովմասյան – Արձագանքո՞ւմ եք: Շնորհակալություն: Տիկին Ավանեսյան, խնդրեմ, թող պատրաստվի Արթուր Հարությունյանը: Արթուր Հարությունյանը հանում է, թող պատրաստվի ընկեր Մոսիյանը:
Էլեոնորա Ավանեսյան – Հարցս ուսման վարձավճարների փոխհատուցման կարգի մշակման մասին է: Այս կարգը մշակելիս ընդգրկված էին բավականին լայն շրջանակների մարդիկ՝ և բուհերի ղեկավարները, և Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովը, և բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այնտեղ արտացոլված են բոլորի առաջարկները: Պարզապես որպես ինֆորմացիա կցանկանայի իմանալ ինչ կարծիք ունեք այդ առաջարկների վերաբերյալ, արդյո՞ք ընդունվելու են կամ ոչ:
Արայիկ Հարությունյան – Ո՞ր վարձավճարները:
Էլեոնորա Ավանեսյան - Ուսման վարձավճարները:
Արայիկ Հարությունյան - Ես էլի կխնդրեմ առանձին քննարկումներ, որովհետև նոր ձևավորվող կառավարությունը պետնախարարի հետ միասին, ղեկավարությամբ հայեցակարգը և հաշվարկներ իրականացնելուց հետո արդեն կներկայացնի: Լավ կլինի ավելի խորը ուսումնասիրեն հետո:
Էլեոնորա Ավանեսյան – Ուրեմն առաջարկ՝ անպայման Ազգային ժողովն էլ ընդգրկել այդ քննարկումներին:
Արթուր Թովմասյան – Եղավ, շնորհակալություն: Արթուր Արմենի, խնդրեմ:
Արթուր Մոսիյան – Շնորհակալություն: Ես հարցս հանում եմ, իմ գործընկերները հարցի մի մասը տվել են: Կապված պարոն Հարությունյանի պատասխանի հետ, որպեսզի բանավեճ չլինի, ես հարցազրույցով իրական պատճառներին նաև կանդրադառնամ: Հանում եմ հարցս:
Արայիկ Հարությունյան – Սահմանադրության հետ կապվա՞ծ: Շատ լավ:
Արթուր Թովմասյան – Տասնչորս պատգամավորներ հարցեր են տվել: Քանի որ Սահմանադրության հետ է կապված, որպես Ազգային ժողովի նախագահ ես իմ կարծիքը ասեմ: Անկեղծ ասած երբ որ որոշում ենք հանել, ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը, բայց հիսուն-հիսուն էր: Եթե մարդկային տեսանկյունից ենք նայում, եթե մենք մարդուն դիտում ենք որպես գերագույն արժեք, եթե մենք մարդասեր ենք, ապա տվյալ մարդուն ձայնի իրավունքից չպիտի զրկենք: Ես սպասում էի, որ կարող է լինել հակասահմանադրական: Քաղաքական որոշում է սա: Մարդուն զրկել ձայնի իրավունքից ժողովրդավարական պետությունում ի՞նչ է, եթե հակասահմանադրկան չէ: Նորից եմ ասում՝ ես հարգում եմ Գերագույն դատարանի որոշումը: Բայց այս առումով մեր հիմնական ձեռքբերումը անկախության հռչակումից հետո դա ժողովրդավարությունն է: Եթե մենք այստեղ էլ բռնապետական երկիր լինենք, միջազգային հանրության համար նույնը կլիներ բռնապետական Արցախը ում կազմում կլինի, բռնապետական Ադրբեջանի՞, թե եսիմ: Մեր հիմնական ձեռքբերումները մեր համապետական ընտրություններն են: Հանրաքվեն պետք է լինի տոն օր: Ազգային ժողովը, առաջինը, չունի այն ներուժը, եթե իմանում եք, որ մենք կկարողանայինք այդ օրենքի հոդվածները փոխելու: Ես մտավախություն ունեի հանրաքվեի օրը հայտարարելու: Երբ որ Սահմանադրությունը եկավ պառլամենտ, մտքերի փոխանակման ժամանակ երեսուներեք պատգամավորներից միայն ես մասնակցեցի և՛ առաջին ընթերցման, և՛ որոշումն ընդունելու ժամանակ: Նորից եմ ասում, եթե մենք ընդունեինք, մենք պատմության մեջ մտնելու ենք հետևյալ կերպ, որ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովը այնպիսի Սահմանադրություն է գրել այսինչ մարդու համար, որովհետև տարածաշրջանում չկա մի Սահմանադրություն՝ և Արցախում, որ անձի հետ չեն կապել: Մենք մինչև 2006 թվականը ապրել ենք առանց սահմանադրության, ընկերներ: Մեծ Բրիտանիան սահմանադրություն չունի, աշխարհում կան տարբեր երկրներ, որոնք սահմանադրություն չունեն, բայց զարգանում, գոյատևում են: Մենք մինչև 2006 թվականը ունեինք «Հանրապետության նախագահի մասին» օրենք, «Արցախի կառավարության մասին», «Ազգային ժողովի մասին» օրենք, մենք ունեինք բոլոր սահմանադրական օրենքները, բայց ոչ մեկ սահմանադրության տեսքով: Բոլորիս մտահոգությունը նույնն է, որ Արցախի նախագահի հրաժարականի դեպքում ցրվում է նաև խորհրդարանը կամ ընդհակառակը և մեր սուբյեկտայնությունը կորցնում ենք: Հիմա ժողովուրդը կընտրի, կփոխի՝ ինչ սահմանադրություն, դրանով էլ կառաջնորդվենք: Դա իմ անձնական կարծիքն է: Ես չեմ ներկայացրել խմբակցության տեսակետը:
Ուրեմն տասնչորս պատգամավորներ հարցեր են բարձրացրել, եղել են սպառիչ պատասխաններ: Պարոն նախագահ, պարոն պետնախարար, հարգելի կառավարության անդամներ, ազատ եք: Ընդմիջում հինգ րոպե, կարող եք ուղեկցել մեր գործընկերներին:
(ընդմիջում)
Գագիկ Բաղունց – Հարգելի գործընկերներ, սկսում ենք օրենքների նախագծերի քննարկումը։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն է քննարկվում: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Առաքելյանը: Խնդրեմ, պարոն Առաքելյան:
Վահրամ Առաքելյան - Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգելի պատգամավորներ, ներկաներ, ձեր քննարկմանը ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքում առաջարկվող լրացումների նպատակը Ադրբեջանի կողմից իրականացված սադրիչ գործողությունների հետևանքով մահացած, անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքներին և հաշմանդամություն ձեռք բերած քաղաքացիական անձանց սոցիալական երաշխիքները օրենքի մակարդակով ամրագրելն է:
Տեղյակ եք, որ Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 570-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանված է միանվագ դրամական աջակցություն՝ թշնամու սադրիչ գործողությունների հետևանքով.
մահացած կամ անհայտ կորած անձի ընտանիքի համար՝ 5 միլիոն դրամի չափով,
առաջին խմբի հաշմանդամ ճանաչված կամ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ստացած անձի համար՝ 3 միլիոն դրամի չափով,
երկրորդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար՝ 2 միլիոն դրամի չափով,
երրորդ խմբի հաշմանդամ ճանաչված անձի համար՝ 1 միլիոն դրամի չափով:
Առաջարկվող լրացումների ընդունման դեպքում նշված աջակցության իրավունքը կամրագրվի օրենքով, իսկ աջակցության նշանակման կարգն ու չափերը կսահմանվեն Արցախի Հանրապետության կառավարության կողմից, այսինքն՝ որոշակի փոփոխություններ կկատարվեն վերոնշված որոշման մեջ՝ այն համապատասխանեցնելով օրենքի դրույթներին: Բացի դրանից առաջարկվում է օրենքով սահմանել, որ նույն անձինք և ընտանիքները ունեն նաև ամենամսյա դրամական օգնության իրավունք, որի նշանակման ու վճարման կարգը, ինչպես նաև այդ օգնության չափերը նույնպես կհաստատվեն կառավարության համապատասխան որոշմամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցերի համար կարող եք հերթագրվել: Խնդրեմ, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան – Թշնամու գործողությունները, պատերազմը սադրիչ գործողություններ որակելու նպատակը ո՞րն է:
Վահրամ Առաքելյան – Նպատա՞կը:
Էդուարդ Աղաբեկյան – Այո: Անընդհատ կրկնում եք սադրիչ գործողություններ, թշնամին հարձակվե՞լ է, թե՞ չէ: Նրանք հայրենական պատերազմ են դա անվանում, ասում եք սադրիչ գործողություն է եղել:
Վահրամ Առաքելյան – Շնորհակալություն, իրականում ձևակերպումը որպես սադրիչ գործողություն չեմ բացառում քննարկումների արդյունքում փոխելու կամ ավելի հստակ ձևակերպում տալու, բայց այդ գործողությունները կատարվել են ոչ միայն պատերազմական օրերին կամ նույնիսկ առաջին պատերազմի տարիներին, այդ գործողությունները կատարվել են նաև հրադադարի պայմանագրերի ստորագրումից հետո, ինչպես նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո: Դա այն բոլոր գործողություններն են՝ և հրետակոծությունները քաղաքացիական բնակավայրերի վրա, և տեղադրված ականների հետևանքով տուժած անձինք, և առևանգումները, այսինքն՝ այդ գործողությունները ոչ միայն պատերազմական օրերին է վերաբերում, այլ նաև դրանից առաջ կամ դրանից հետո:
Գագիկ Բաղունց – Արձագանքո՞ւմ եք, պարոն Աղաբեկյան:
Էդուարդ Աղաբեկյան - Կարելի է գրել պատերազմի և մնացածը:
Վահրամ Առաքելյան – Կարծում եմ, որ եթե օրենքի նախագիծը այս տարբերակով ընդունվի, մենք կառավարության որոշումով այս բոլոր ձեր հնչեցրած հարցերը կարող ենք արդարադատության նախարարության հետ քննարկումների արդյունքում ավելի հստակ ձևակերպել:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Առաքելյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը: Խնդրեմ, պարոն Գրիգորյան:
Արամ Գրիգորյան – Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի նախագիծը քննարկվել է հանձնաժողովի նիստում: Իրականում մանրակրկիտ քննարկվել է և հաշվի առնելով, որ վաղուց սպասված օրենքի նախագիծ է, որը իր մեջ պարունակում է լուրջ արդարության սկզբունք, ստացել է միաձայն դրական եզրակացություն, և առաջարկում ենք ընդունել այն որպես օրենք: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, հարցերի համար խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Գրիգորյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, պարոն Թովմասյան:
Արթուր Թովմասյան - Հարգելի գործընկերներ, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» ասեմ, որ մենք ուշացրել ենք: Ինչ-որ չափով ուշացրել ենք: Ես համաձայն եմ պարոն Աղաբեկյանի հետ, որ և պատերազմական գործողությունում, և դիվերսիոն, և սադրիչ գործողությունների արդյունքում մենք հայրենակիցներ ենք կորցրել: Համարյա բոլորի ծնողների հետ հանդիպել ենք այս մարդկանց: Կան դեպքեր, երբ որ մարդը իր մասնագիտական պարտքն էր կատարում հայրենիքի հանդեպ, երեք հոգի զոհվել են, երկուսը զիվորական էին, այդ նպաստներից, ամեն ինչից օգտվում էին, այդ մեկը՝ ոչ: Բայց երեքն էլ գնդակահարվել են միևնույն վայրում, միևնույն տեղում, միևնույն ժամին: Ակամայից հիշեցի իննսունական թվականները: Մենք այս հնարավորությունը չունեինք, որ մեր արցախյան առաջին պատերազմի զոհված ազատամարտիկներին, անհայտ կորած ազատամարտիկներին, ինչու չէ նաև քաղաքացիական անձերին այսպիսի մեծ ծրագրեր իրագործելու նրանց իրավահաջորդների համար: Համաձայն եմ մշտական հանձնաժողովի նախագահի հետ, համաձայն եմ նախարարի պաշտոնակատարի հետ, որ ավելի կատարելագործենք, օրենքի տեսքով բերենք: Բայց այսօր մենք պետք է կողմ քվեարկենք օրենքի նախագծին: Սա այն լավագույն դեպքն է, երբ որ մեկ դեմը խայտառակություն է կամ մեկ պատգամավոր ձեռնպահ է: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի ցանկություն ունե՞ք, պարոն Առաքելյան:
Այժմ քվեարկության է դրվում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 25, դեմ՝ չկա,ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգային հաջորդ հարցն է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը: Խնդրեմ տիկին Մինասյան:
Հասմիկ Մինասյան - Ազգային ժողովի հարգելի նախագահ, հարգելի պատգամավորներ, Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հանրակրթության կառավարման, ներառականության և բովանդակության բարեփոխումներին՝ նպատակադրվելով առավել ճկուն և արդիական մոտեցումներ ներդնել համակարգի մի շարք գործընթացներում, ինչպես նաև կիրառել նոր գործիքակազմ: Ներկայումս հանրակրթության ոլորտում առկա են մի շարք առանցքային խնդիրներ, որոնք արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը, մասնավորապես ուսուցիչների մասնագիտական զարգացման և խրախուսման գործող համակարգերը բավարար չեն համակարգում ստեղծարար և նորարար ուսուցչական գործունեությունը խթանելու, երիտասարդներին ներգրավելու համար: Առաջարկվող փոփոխությունները և լրացումները նշված ուղղություններով թույլ կտան մեծացնելու համակարգի գործառության արդյունավետությունը, խրախուսելու համակարգի զարգացման հնարավորությունները, ապահովելու և զարգացնելու ուսուցիչների մասնագիտական կատարելագործման շարունակականությունը, կատարելագործելու ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմները: Հանրակրթության կառավարման ոլորտում առաջարկվող փոփոխությունները թույլ կտան մի կողմից նվազեցնել վարչարարությունը և մեծացնել համակարգի ճկունությունը, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի նվազեցնելու այն ռիսկերը, որոնք տարբեր ուսումնական հաստատություններում, արմատավորված պրակտիկաներում դիտարկվում են ներկայումս, որոնց արդյունքում խորհրդի կողմից շատ հաճախ իրականացվում են ոչ համարժեք ընտրություններ:
Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի մասով էական ավելացումներ չեն նախատեսվում և գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հետ է բազմաթիվ անգամ քննարկվել օրենքի նախագիծը: Քննարկման ժամանակ կատարվել են որոշակի խմբագրական փոփոխություններ, առաջարկություններ մշտական հանձնաժողովի կողմից: Առաջարկություններն ընդունվել են: Ներկայումս լրամշակված տարբերակը ներկայացվել է Ազգային ժողով: Այդքանը: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե կան հարցեր, խնդրում եմ գրանցվել:
Գագիկ Բաղունց - Տիկին Մինասյան, բազմաթիվ հարցեր էին առաջացել հանձնաժողովում քննարկումների ժամանակ: Ես հնչեցնեմ ընդամենը երկուսը, որը ավելի կարևոր եմ համարում այս պահին: Խոսքը ատեստավորման և համապատասխան տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար սահմանելու խնդիրն է՝ հոդված 26-ի համաձայն: Կուզենայի ճշտել ժամկետները և չափը այդ հավելավճարների: Եվ երկրորդ հարցս՝ հոդված 18-ը սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը: Ընթացիկ տարում մասնակի է տեղի ունեցել վերապատրաստման գործունեությունը: Ի՞նչ է նախատեսվում 2023 թվականին:
Հասմիկ Մինասյան - Ճիշտն ասած այս պահի դրությամբ մենք ունենք պարտադիր ատեստավորման վերաբերյալ ընդունված իրավական ակտեր, երևի մինչև տարվա վերջ նաև մենք կմշակենք և կհստակեցնենք կամավոր ատեստավորման վերաբերյալ իրավական ակտ: Ինչ վերաբերում է տարակարգերի և դեֆերենցիացիայի, վարձավճարների հետ կապված, տարբեր տարակարգեր ունեցող ուսուցիչները պիտի ունենան նաև իրենց վարձավճարների տարբեր տոկոսային հարաբերություններով հավելավճարներ՝ իմ կարծիքով:
Այս տարվա ընթացքում ատեստավորում է իրականացվել մոտ 300 ուսուցչի՝ հայոց լեզու, գրականություն, մաթեմատիկա, պատմություն, անգլերեն լեզու առարկաների գծով, նաև դասվարների գծով: Մենք հիմա կազմում ենք պլան, մյուս 2023 թվականի ատեստավորման ուսուցիչների պլանավորում ենք իրականացնում: Երևի մինչև տարվա վերջ ավելի հստակ կունենանք պլանավորում և եթե պետք լինի, կքննարկենք այդ հարցը լրացուցիչ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, տիկին Մինասյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը: Խնդրեմ պարոն Հարությունյան:
Արամ Հարությունյան - Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկվել է գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովում, և դրական եզրակացություն է տրվել:
Գագիկ Բաղունց - Եթե հարցեր կան մշտական հանձնաժողովին, խնդրում եմ գրանցվել: Շնորհակալություն, պարոն Հարությունյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Նախատեսված է մտքերի փոխանակություն, եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ գրանցվել: Խնդրեմ, տիկին Հակոբյան:
Մետաքսե Հակոբյան - Հարգելի գործընկերներ, ինչպես ասվեց, հանձնաժողովում բազմաթիվ քննարկումներ են կատարվել, բազմաթիվ, ամեն դեպքում այդքան էլ բազմաթիվ չէ: Ամեն դեպքում քննարկում եղել է Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Բոլորս ենք մտահոգություններ հայտնել, նաև հայտնել ենք այն մասով, որ ինչումն է հրատապությունը, ինչու ենք հիմա անպայման գնում սրան և բազմիցս խոսվել է, մասնավորապես իմ և մեր խմբակցության կողմից հայտնվել է այն տեսակետը, որ մենք խնդիր ունենք հենց օրենքների կազմման հետ այն առումով, որ դրանք այնուհետև չեն աշխատում, որովհետև մենք չունենք մեր երկրի ռազմավարությունը գոնե կարճաժամկետ, հետևաբար գերատեսչությունները ևս չունեն ռազմավարություն: Հետևաբար գրում ենք ինչ-որ բաներ գրելու համար, որը հետո չենք կարողանում նաև կիրառել: Որո՞նք էին խնդրահարույց: Իհարկե, կային խնդրահարույց բազմաթիվ հարցեր, որը ինձ համար նաև համոզիչ չէր՝ ամբողջ օրենքում, ըստ իս, ընկալելի էր հիմնավորման վերևի պարբերությունը, երբ, այո, առանցքային խնդիրները բազմաթիվ են և արգելակում են համակարգային փոփոխությունների ընթացքը: Սակայն նաև գրված է ուսուցիչների և մասնագիտական զարգացման, և խրախուսման ինչ-որ մեխանիզմների ներդրման մասին: Ցավոք, ես օրենքում չտեսա այդ մեխանիզմները, որովհետև այն ամենը, ինչ ձևակերպված էր, ինձ հիշեցրեց, երբ մոտ տասը տարի առաջ նաև համընդհանուր ներառական կրթության մասին, էսպես էլի օրենք գրվեց շատ գեղեցիկ, և առայսօր մենք բոլորս ենք ականատեսը, որ այն չի աշխատում, որովհետև մենք առաջ ենք ընկնում, ինչ-որ պլանավորումներ ենք անում, որին պատրաստ չենք և չենք կարող: Ամենակարևորը, որ ինձ անհանգստացնում է օրենքում, հատուկ դպրոց ռեսուրս-կենտրոնի ստեղծումն է, որը, ըստ իս, չգիտեմ, ռազմավարական չէ այս պահին, որովհետև մենք դրան պատրաստ չենք: Ես վստահ եմ, փոխնախարարը այն ժամանակ էլ հակադարձեց, ասաց «ի՞նչ է, եթե մենք շատ բաների պատրաստ չենք, ուրեմն պիտի չնախատեսե՞նք»: Բարի, նախատեսենք, եթե վստահ լինենք, որ այս օրենքը չի սկսի աշխատել դեռևս այն դեպքում, երբ որ մենք պատրաստ չենք: Իսկ եթե ինքը չի աշխատելու, ապա ո՞րն է այսպես հրատապ փոփոխություն կատարելու իմաստը: Ավելացնեմ նաև, ես վերցնում եմ մեր հին օրենքը, վերցնում եմ Հայաստանում ընդունված Հանրակրթության մասին օրենքը և տեսնում եմ, որ ուղղակի այնտեղից պարբերություններ են վերցված և դրված են այստեղ: Ելնելով այս ամենից՝ ես շատ չեմ մանրանա, որովհետև նաև առաջարկում եմ ձեզ նայել օրենքը, կարծում եմ շատ դեպքերում այն չի էլ տարբերվում մեր երկրում մնացած նոր ձևավորվող օրենքներից, որտեղ, ցավոք սրտի, նաև շատ դեպքերում կարծիքները հաշվի չեն առնվում: Եվ մի ավելացում էլ՝ ուսուցչի օգնականների հաստիքների վերաբերյալ երբ առաջարկ էր արվել, որ պիտի հանվեր, հետո չհանվեց, այս խնդիրը ևս առաջացել է, երբ Արցախում ներդրվեց ներառական համընդհանուր կրթությունը և մենք ուղղակի հասկացանք, որ մենք տապալել ենք և չենք կարողանում, որովհետև մինչ այդ չենք աշխատել համապատասխան մասնագետներ ունենալու ուղղությամբ: Մենք չէինք ունենա նաև ուսուցչի օգնականի հաստիքի ավելացման հետ խնդիր, եթե մենք ժամանակին ճիշտ կատարած լինեինք այդ աշխատանքը և էլի առաջ ընկած չլինեինք: Ելնելով այս մոտեցումներից՝ չեմ ուզում շատ երկարացնել: Իրոք, մենք բոլորս ենք գիտակցում, որ եթե առայսօր ունեցել ենք խնդիրներ թե՛ նախկինում, թե՛ հիմա և չենք կարողանում շատ դեպքերում հաղթահարել խնդիրները՝ դա կրթության ոչ բավարար մակարդակ ունենալն է և մենք ամեն անգամ փորձում ենք շտկումներ անել, իսկ այդ շտկումները չեն ստացվում, որովհետև մենք չգիտենք, իրականում գիտենք որտեղ ենք, բայց չգիտենք ուր ենք ուզում գնալ: Եվ նորից խարխափել ուղղակի անել անելու համար, կարծում եմ, մենք այն իրավիճակում չենք, որ գնանք դրան: Ուստի կոչ եմ անում իմ գործընկերներին, ովքեր իրականում մտահոգված են և իրականում ուզում են, որ մենք ունենանք այնպիսի կրթություն, ինչը որ հարիր է 21-րդ դարում և մեր նման կարգավիճակում երկրի և՛ ժողովրդին, և՛ երեխային, և՛ եկող սերնդին, ապա առաջարկում եմ ստացված Սահմանադրության դեպքում հետ կանչել, լրամշակել և հետո ներկայացնել: Շնորհակալ եմ: Եվ նաև մեր խմբակցությունը դեմ է քվեարկելու:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եզրափակիչ ելույթի համար եթե ցանկություն կա, պարոն Հարությունյան, խնդրեմ:
Արթուր Թովմասյան - Բայց մինչև եզրափակիչ ելույթը, տիկին Հակոբյան, ուր ենք մենք՝ գիտենք, ուր ենք գնալու՝ չենք գնալու, մնալու ենք այստեղ:
Մետաքսե Հակոբյան - Պարոն Թովմասյան, ես բառացի չէի ասում…չի լսվում:
Արթուր Թովմասյան - Եվ ասեմ՝ ամենալավ կրթական համակարգը դա Խորհրդային Միության կրթական համակարգն է:
Մետաքսե Հակոբյան - Քննարկեք:
Արամ Հարությունյան - Շնորհակալություն: Փորձեմ կարճ, ուղղակի երկու բան՝ մտահոգությունները փարատելու համար: Ռեսուրս-դպրոցի հետ կապված՝ սա անցումային դրույթ է և նախատեսվում է մինչև 2025 թիվը ձևավորել, այսինքն վաղը չէ, օրենքն ընդունելուց հետո չի ձևավորվի և տենց առումով կարծում եմ խնդիր չկա, իսկ շտապողականության մասով, այսինքն եթե նախագիծը չի ընդունվում, կամավոր ատեստավորման համար հիմք չունենք և չենք կարող այդ գործընթացը մեկնարկել, իսկ ինչպես գիտենք, գործընթացի արդյունքում նաև աշխատավարձերի բարձրացման հարց կա դրած ուսուցիչների: Այս է հրատապությունը:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն, պարոն Հարությունյան: Իսկ հիմա քվեարկության է դրվում Հանրակրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն:
Կողմ՝ 18, դեմ՝ 3, ձեռնպահ՝ 2:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցն է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ոստիկանապետ Արտեմ Հարությունյանը:
Արտեմ Հարությունյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ, ձեզ եմ ներկայացնում «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի հիմնավորումը: Նախքան հիմնավորումը ներկայացնելը, թույլ տվեք նշել, որ գլխադասային հանձնաժողովի կողմից առաջարկություն է ներկայացվել նախագծի վերաբերյալ, որը մեր կողմից ընդունվել է և այժմ կներկայացնեմ նախագծի փոփոխված տարբերակը:
Զենքի մասին օրենքով կարգավորվում են Արցախի Հանրապետության տարածքում քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարզական հրաձգային զենքի շրջանառության, այդ թվում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներից մարզական զենքի առանձին տեսակներ տրամադրողի հետ կապված հարաբերությունները: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի և 12-րդ հոդվածի համապատասխանեցմամբ: Նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասով օրենքով բառը փոխարինել օրենսդրությամբ բառով: Ակնկալվող արդյունքը՝ օրենքի նախագծի ընդունման արդյունքում հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ՝ օրենսդրությամբ նախատեսված պարտականությունները կատարելու նպատակով, քանի որ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց վրա գործառույթներ կարող են դրվել օրենսդրությամբ սահմանված կարգով: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան զեկուցողին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հարությունյան:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը: Խնդրեմ պարոն Հայրապետյան:
Սեյրան Հայրապետյան - Շնորհակալություն: Հարգելի գործընկերներ, «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության մշտական հանձնաժողովում, հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն, խնդրում ենք այն ընդունել որպես օրենք :Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային հանձնաժողովին: Հարցեր չկան: Շնորհակալություն, պարոն Հայրապետյան:
«Կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրում եմ հերթագրվել:
Այժմ քվեարկության է դրվում «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 24, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հարգելի պատգամավորներ, օրակարգային հաջորդ հարցն է «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու ԱՀ պետական վերահսկողության ծառայության պետ Մհեր Աբրահամյանը:
Մհեր Աբրահամյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգարժան խորհրդարան, նախ, քանի որ առաջին անգամ եմ Ազգային ժողովում, կուզենայի ողջունել բոլորիդ: Ձեզ է ներկայացվում «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Արցախի Հանրապետության նախագահի 2022 թվականի փետրվարի 9-ի 347-Ն հրամանագրի ընդունման արդյունքում ստեղծվեց Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությունը, ինչի արդյունքում առաջացավ ծառայության կողմից պետական վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտություն:
«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է.
1) բացահայտել «պետական վերահսկողություն», «վերահսկվող օբյեկտ», «պետական միջոցներ», «պետական միջոցների կառավարում», «պետական միջոցների ձևավորում» և մի շարք այլ հասկացությունների բովանդակությունը,
2) սահմանել.
ա. ծառայության գործունեության նպատակը,
բ. ծառայության լիազորություններն ու լիազորությունների իրականացման կարգը,
գ. ծառայության գործառույթները,
դ. ծառայության պետի լիազորությունները,
ե. ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները:
«Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կարգավորել նաև ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Այսպիսով՝ «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքի նախածով առաջարկվում է սահմանել, որ.
1) պետական վերահսկողությունն Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայությանն «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված գործունեությունն է,
2) վերահսկվող օբյեկտներն են «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված մարմինները, հիմնարկները և անձինք, ինչպես նաև Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով ֆինանսավորվող ծրագրերից օգտվող ֆիզիկական անձինք, որոնց առնչությամբ ծառայության կողմից, «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով սահմանված լիազորություններին համապատասխան, իրականացվում է պետական վերահսկողություն,
3) պետական միջոցները վերահսկվող օբյեկտի կողմից կառավարվող, ձևավորվող կամ ձևավորման ենթակա Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր մուտքերն ու ելքերը և նյութական ու ոչ նյութական ակտիվներն են,
4) պետական միջոցների կառավարումն Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի ու ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների տնօրինումը, տիրապետումը կամ օգտագործումն է,
5) պետական միջոցների ձևավորումն Արցախի Հանրապետության պետական բյուջեի բոլոր տիպի մուտքերի ու ելքերի և նյութական ու ոչ նյութական ակտիվների հավաքումը, հասցեագրումն է,
6) ծառայության գործունեության նպատակն «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» օրենքով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումն ապահովելն է:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայությունն իրականացնում է ուսումնասիրություններ, հանդիպակաց ուսումնասիրություններ, մշտադիտարկումներ: Այսպես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայությունը պետական վերահսկողության շրջանակներում հիմնականում ուսումնասիրություններ է իրականացնում.
ա. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրերի, կարգադրությունների ու հանձնարարականների, Արցախի Հանրապետության նախագահի գործունեության միջոցառումների ծրագրերի, Արցախի Հանրապետության կառավարության որոշումների կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով,
բ. դրանց գործունեության օրինականության և արդյունավետության վերահսկողության նպատակով՝ բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի,
գ. պետական միջոցների կառավարման և ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողության նպատակով:
Նախագծով առաջարկվում է մանրամասն սահմանել ինչպես վերը նշված, այնպես էլ ծառայության այլ լիազորությունները, ինչպես նաև այդ լիազորությունների իրականացման կարգը:
Այսպես, նախագծի համաձայն, ծառայության կողմից ուսումնասիրություններն իրականացվում են ծառայության պետի հանձնարարագրերի հիման վրա՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության նախագահի հետ: Նախագծով սահմանված են նաև հանձնարարագրի վավերապայմանները:
Նախագծով միաժամանակ սահմանված են ուսումնասիրությունը դադարեցնելու, կասեցնելու, ինչպես նաև վերսկսվելու դեպքերը:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ուսումնասիրությունը կարող է իրականացվել ինչպես արտագնա, այնպես էլ ծառայությունում՝ ուսումնասիրությանը վերաբերող նյութեր պահանջելու, ինչպես նաև էլեկտրոնային համակարգերում ուսումնասիրությունն ապահովելու միջոցով:
Առաջարկվում է սահմանել, որ ուսումնասիրության արդյունքներն ամփոփվում են համապատասխան տեղեկանքով կամ հաշվետվությամբ: Ուսումնասիրության ընթացքում առանձին իրադարձությունների հետ կապված կարող են ներկայացվել զեկուցագրեր: Ուսումնասիրության արդյունքները զեկուցվում են Արցախի Հանրապետության նախագահին և կարող են հիմք հանդիսանալ Արցախի Հանրապետության նախագահի կողմից համապատասխան հանձնարարականներ տալու և պատասխանատվության միջոցներ կիրառելու կամ դրանց կիրառման մասին հանձնարարականներ տալու համար:
Նախագծով առաջարկվում է սահմանել նաև հանդիպակաց ուսումնասիրությունների իրականացման կարգը: Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները գործարքի մյուս կողմի մոտ իրականացվում են ծառայության պետի հանձնարարագրի հիման վրա՝ համաձայնեցնելով Արցախի Հանրապետության նախագահի հետ: Ծառայության կողմից հանդիպակաց ուսումնասիրությունները տեղական ինքնակառավարման մարմիններում իրականացվում են բացառապես Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականի հիման վրա:
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծառայությունը մշտադիտարկումն իրականացնում է ստացված տեղեկությունների այդ թվում՝ գաղտնիք պարունակող), դիմումների, բողոքների, հանրագրերի, փաստաթղթերի և հաղորդումների ուսումնասիրության, վերլուծության և ամփոփման, Արցախի Հանրապետության նախագահին առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝ Արցախի Հանրապետության կառավարության, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների գործունեության ու տեսչությունների գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերի համադրման, ինչպես նաև տեղեկատվական համակարգերից և տվյալների շտեմարաններից ձեռք բերված և տեսչությունների գործունեության արդյունքների վերաբերյալ ստացված տեղեկատվության այդ թվում՝ գաղտնիք պարունակող) վերլուծության միջոցով:
Նախագծով առաջարկվում է մանրամասն սահմանել ծառայության գործառույթները:
Նախագծով սահմանվում է, որ ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնում է ծառայության պետը, ում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության կառավարությունը: Ծառայության պետն անմիջականորեն ենթակա և հաշվետու է Արցախի Հանրապետության նախագահին: Նախագծով սահմանվում են նաև ծառայության պետի լիազորությունները:
Նախագծով առաջարկվում է կարգավորել ծառայության աշխատակիցների սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները, ի թիվս այլ կարգավորումների նշելով, որ ծառայության գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով պետական բյուջեի ծախսերում կարող է նախատեսվել ծառայության աշխատակիցների խրախուսման նպատակային ֆոնդ, որի միջոցները, ծառայության պետի սահմանած կարգով, օգտագործվում են ծառայության աշխատակիցների խրախուսման համար:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության աշխատակիցներն ապահովելու են պետական միջոցների կառավարման ու ձևավորման արդյունավետության և օրինականության վերահսկողությունը՝ նախագծով առաջարկվում է սահմանել նաև ծառայության աշխատակիցների վարքագծի հատուկ կանոնները: Մասնավորապես, առաջարկվում է ամրագրել, որ ուսումնասիրվող գործառույթի կամ գործընթացի մասին տեղեկություններ այդ թվում՝ գաղտնիք պարունակող) հավաքելու, գնահատելու և դրանք ներկայացնելու գործում ծառայության աշխատակիցները դրսևորում են մասնագիտական օբյեկտիվության պատշաճ մակարդակ, կատարում են բոլոր հանգամանքների հավասարակշռված գնահատում և դատողություններ կատարելիս չեն ենթարկվում սեփական շահերի կամ այլ անձանց անհարկի ազդեցությանը: Ծառայության աշխատակիցները պարտավոր են պահպանել պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները, այդ թվում՝ աշխատանքից ազատվելուց հետո:
«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքից հանել Արցախի Հանրապետության նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար բառերը՝ համապատասխան հոլովաձևերով:
Հարգարժան խորհրդարան, առաջարկում եմ օրենքների նախագծերի փաթեթը քննարկել և ընդունել առաջին ընթերցմամբ: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Հարգելի պատգամավորներ, եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Պարոն Մոսիյան, խնդրեմ:
Արթուր Մոսիյան - Շնորհակալություն: Ես չգիտեմ պետնախարարին տրվող վերջին լիազորությունների բաշխման գործընթացում պետական վերահսկողական ծառայությունը կա՞, թե չկա՞:
Մհեր Աբրահամյան - Որպես համակարգող:
Արթուր Մոսիյան - Համակարգման տակ է, էլի՞:
Մհեր Աբրահամյան - Այո:
Արթուր Մոսիյան - Ուրեմն այստեղ խնդիր է առաջանում: Նշանակում է համակարգման տակ է՝ մենք հասկանում ենք, որ գործող Սահմանադրությամբ կառավարությունը որպես այդպիսին խորհրդակցական մարմին է և այլն, բայց իրական կյանքում, հենց մի խնդիր էլ, ես հետո անդրադառնալու եմ, որ իբր լիազորությունների վերաբաշխում է կատարվել և այլն, այդտեղ իրավական խնդիր է առաջանալու: Եթե դա լինելու է պետնախարարի համակարգման տակ, ենթադրվելու է, որ այդ հանձնարարագրերը պիտի ստորագրի պետնախարարը, մինչդեռ օրենքը ասում է նախագահն է ստորագրում, այսինքն՝ այդ լիազորությունը չի կարող փոխանցվել: Եթե օրենքով նախագահը պետք է ստորագրի, ուրեմն պիտի ստորագրի նախագահը, եթե այդ լիազորությունները փոխանցվելու է պետնախարարի վերահսկողությանը, այստեղ առաջանալու է օրենքի խնդիր: Այ Սահմանադրությունը դրա համար է պետք, մենակ լիազորությունները բաշխելով չի, նմանօրինակ բոլոր օրենքները: Փաստորեն ստացվելու է իրավական տեսակետից, որ համակարգման տակ եթե ստորագրի պետնախարարը, դա անօրեն փաստաթուղթ է դառնում ստուգման, ըստ օրենքի: Այս բացը, չգիտեմ, առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում պետք է ուղղել կամ պետք է մի ձևի կանոնակարգել:
Մհեր Աբրահամյան - Շնորհակալություն հարցի համար: Համաձայն եմ ես Ձեզ հետ, բայց Ձեր ասած հարցը առաջանում է նաև բոլոր նախարարությունների հետ էլ: Այն ժամանակ մեկ է, պիտի բոլորը փոփոխություն անեն, մենք էլ պիտի անենք:
Արթուր Մոսիյան – Չէ, բոլորի հետ չի առաջանա, բայց նմանօրինակ ստուգում պահանջող հանձնարարագիրը, որպեսզի հետագայում կարող է ստուգման հետ համաձայն չլինի …
խոսում են դահլիճից
Արթուր Մոսիյան - Հիմա ես երկրորդ հարցն եմ տալիս: Եթե դա պետնախարարի համակարգման տակ է, հիմա համաձայնեցնելու են ու՞մ հետ: Օրենքում ուրի՞շ բան է լինելու գրված, իրականում ու՞րիշ:
Գագիկ Բաղունց - Պարոն Մոսիյան, խնդրում եմ հարցը ուղղեք զեկուցողին:
Արթուր Մոսիյան - Պարոն Բաղունց, ես հարցը ընդհանուր եմ ուղղում: Ձեզ էլ է վերաբերում: Սա մտահոգություն է, որ օրենքը ճիշտ ընդունվի: Խնդրում եմ ինձ չասեք ես իմ հարցը ում ուղղեմ:
Արթուր Թովմասյան – Սա առաջին ընթերցո՞ւմ է, պարոն Մոսիյան:
Արթուր Մոսիյան – Չէ, պարզապես ես հարցը բարձրացնում եմ, ես պատրաստ լուծում չունեմ: Խնդիր կա, մանավանդ վերաբերում է ստուգող մարմիններին, այնտեղ հնարավոր է դատարան գնա և այլն, հետագայում իրավական ճիշտ ընթացակարգը պահպանելու համար եմ ասում:
Արթուր Թովմասյան - Փորձագիտականը թող զբաղվի այդ հարցով, տեսնենք ինչ է ասում:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Աբրահամյան, լրացնելու բան ու՞նեք:
Մհեր Աբրահամյան - Շնորհակալություն, չունեմ: Պատրաստ ենք քննարկել:
Արթուր Հարությունյան - Նախագահի հրամանագրով, ինչքան տեղյակ ենք, պետական վերահսկողության ծառայությունը պետնախարարի համակարգման տակ չի դրված: Հրամանագրում չկա պետական վերահսկողության ծառայությունը, կոմիտեներ կան, բայց պետական վերահսկողության ծառայությունը չկա ըստ հրամանագրի, ինչքան որ տեղյակ ենք:
Մհեր Աբրահամյան – Բայց նշված է, չէ:
Արթուր Հարությունյան – Դե այդ հրամանագրում, որ ծանոթացել ենք, չի եղել, բայց ամեն դեպքում օրենքում էլ նշված է, որ հարձնարարագիրը ստորագրում է ծառայության պետը՝ հանրապետության նախագահի հետ համաձայնեցնելով: Օրենքը ոնց գրված է, այնպես էլ պետք է կատարվի:
Արթուր Թովմասյան - Երկրորդ ընթերցման ժամանակ մի հատ կուսումնասիրենք: Մենք այնպիսի օրենք պիտի ընդունենք, որ գործի, ոչ թե խառնաշփոթ ու հակասություն ստեղծվի, ասենք, նախագահականի և կառավարության, նախագահականի և Ազգային ժողովի կամ Ազգային ժողովի և կառավարության միջև: Հանձնարարություն փորձագիտականին, պարոն Մարտիրոսյան:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Աբրահամյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել, և տրվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Հարցեր կա՞ն մշտական հանաժողովին: Հարցեր չկան: Պարոն Աղաջանյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Հարգելի պատգամավորներ, նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե ելույթի ցանկություն կա, խնդրում եմ գրանցվել: Չկա: Եզրափակիչ ելույթի ցանկությու՞ն: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքներն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 26, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Հաջորդ հարցը ձեր թույլտվությամբ ես չընթերցեմ, քանի որ արդեն ընթերցվել է՝ օրենքների նախագծերի մասին փաթեթն է: Որպես հիմնական զեկուցող այն լիազորված է ներկայացնելու Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վահրամ Բաղդասարյանը: Խնդրեմ, պարոն Բաղդասարյան:
Վահրամ Բաղդասարյան- Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի պատգամավորներ և գործընկերներ, Արցախի Հանրապետությունում գործող օրենսդրությանը համապատասխան՝ այժմ Արցախի Հանրապետության տարածքում տոտալիզատորի, այդ թվում՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը արգելվում է, իսկ խաղատուն կամ շահումով խաղ, ինչպես նաև անմիջականորեն, խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ կարող է կազմակերպվել քաղաքային համայնքի վարչական և այլ բնակավայրերի սահմաններից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա՝ Արցախի Հանրապետության կառավարության կողմից նախապես ընտրված վայրում, ինչը դեռևս ընտրված չէ և հետևաբար վերոնշյալ գործունեությամբ Արցախի Հանրապետության տարածքում զբաղվելը փաստացի արգելված է: Սակայն իրավիճակը բոլորովին այլ է համացանցային տիրույթում, որտեղ Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում գրանցված ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպիչները փաստացի իրենց գործունեությունը ծավալում են նաև Արցախի Հանրապետության տարածքում, որին կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ներգրավված են բազմաթիվ թվով Արցախի Հանրապետության քաղաքացիներ, ինչի հետևանքով զգալի ֆինանսական միջոցների արտահոսք է տեղի ունենում Արցախի Հանրապետությունից և միաժամանակ վերոհիշյալ խավերի մասնակիցների մեծ մասը հայտնվում է ծանր նյութական դրության մեջ:
«Շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հաստատագրված վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հարկերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ որդեգրված քաղաքականությամբ, ըստ որի, Շահումով խաղերի և խաղատների մասին և Վիճակախաղերի մասին Արցախի Հանրապետության օրենքներին համապատասխան, Արցախի Հանրապետության տարածքում արգելվի ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի և տոտալիզատորների կազմակերպումը: Հանձնաժողովում օրենքների նախագծերը քննարկելու ժամանակ հանձնաժողովի անդամների կողմից և հանձնաժողովի նախագահի կողմից կատարվել են որոշ առաջարկություններ, որոնք մեր կողմից քննարկվել և ընդունվել են և արդյունքում նախագծերի փաթեթով առաջարկվում է՝
Արցախի Հանրապետության տարածքում արգելափակել Արցախի Հանրապետության տարածքից դուրս կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը, արգելել ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը, ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով,
Արցախի Հանրապետության տարածքում արգելել ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորի անմիջականորեն խաղասրահի միջոցով ինտերնետ շահումով խաղ կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը:
Հարգելի պատգամավորներ, Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ դեռևս նախապատերազմյա ժամանակահատվածում կառավարությունը և մասնավորապես մեր նախարարությունը, հասարակության տարբեր շերտերի ներգրավմամբ զբաղվել է այս խնդրով և մենք ունենք պատկերացում հետագա անհրաժեշտ քայլերի մասին, որպեսզի հնարավորինս ամբողջական պաշտպանենք մեր հասարակությունը այս հիրավի չարիք դարձած երևույթից: Այս փաթեթի ընդունմամբ դուք կառավարությանը կտաք օրենսդրական հիմք՝ մեր հետագա անհրաժեշտ միջոցառումների համար: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց – Շնորհակալություն: Եթե հարցեր կան պարոն Բաղդասարյանին, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Բաղդասարյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը:
Արթուր Հարությունյան- Հարգարժան գործընկերներ, Շահումով խաղերի և խաղատների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովում, և միաձայն տրվել է դրական եզրակացություն: Հանձնաժողովի նիստի ընթացքում, ինչպես նշեց պարոն Բաղդասարյանը, եղել են առաջարկություններ՝ առաջարկությունները կոնկրետ վերաբերում էին բացի ինտերնետ հասանելիության արգելափակման, նաև արգելափակել այդ հաշիվների գումարների մուտքագրման հնարավորությունը, այսինքն՝ երկկողմանի արգելել, որպեսզի լրացուցիչ սահմանափակումներ ունենանք այդ գործունեությունը իրականացնելու համար և ինչպես նաև նշեց պարոն Բաղդասարյանը, կարծում եմ, այստեղ նաև կան հետագա քայլեր, հետագա անելիքներ, որպեսզի փորձենք ամբողջությամբ այս գործընթացը սահմանափակել կամ արգելափակել՝ հաշվի առնելով այդ հարցի կարևորությունը: Առաջարկում եմ գործընկերներին կողմ քվեարկել այս օրենքի նախագծին: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Հարցեր կա՞ն գլխադասային անձնաժողովին: Խնդրեմ, տիկին Հակոբյան:
Մետաքսե Հակոբյան - Պարոն Հարությունյան, միգուցե՞ պիտի նախարարին տայի, բայց ամեն դեպքում հնչեցնեմ հարցը, պահը բաց եմ թողել: Ինչ խոսք, որ դա այս դարի չարիքն է, ընդունում ենք, կարծում եմ ոչ մեկը դեմ չէ դրան, բայց կուզեի պատասխան ստանալ՝ արդյո՞ք մենք հիմա այդպիսի վիճակագրություն ունենք, կարո՞ղ ենք ինչ-որ թվեր հնչեցնել: Եվ նաև ինձ հետաքրքիր է արդյո՞ք այդ խնդիրներ ունեցող մարդկանց մեջ կան նաև անչափահասներ և ու՞նենք մոտավոր թիվ թէ ինչքան կլինեն անչափահասները: Եվ նաև առաջարկում եմ հասարակական աշխատանք տանել այս ուղղությամբ, որովհետև միշտ չէ, որ օրենքը կարող է սահմանափակել և նաև ամոթանքի, խարանի մեթոդը օգտագործել:
Արթուր Հարությունյան - Շնորհակալություն, տիկին Հակոբյան, հարցի համար: Խաղացողների քանակի մասով կդժվարանամ ասել, բայց նախքան պատերազմը իմ կողմից նաև որոշակի վերլուծություն է կատարվել, տարեկան մոտ 15 մլրդ դրամի մասին է խոսքը գնում: Ինչ վերաբերում է հասարակության հետ աշխատանքներին, դա իմ անձնական վերլուծությունն է,այսինքն որևէ այլ վերլուծություն չկա, բայց իմ հաշվարկներով մոտավորապես այդքան է: Մեր գործընկերներից պարոն Ստեփանյանը առաջարկեց սոցիալական գովազդների միջոցով իրականացնել այդ աշխատանքը, այսինքն հասարակության մեջ նաև այդպիսի ճանապարհով որոշակի գովազդ իրականացնել, որպեսզի այդ խաղերից հեռու մնան:
Գագիկ Բաղունց - Արձագանքում ե՞ք: Շնորհակալություն, պարոն Հարությունյան,կարող եք զբաղեցնել Ձեր տեղը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ նախատեսվում է մտքերի փոխանակություն: Եթե կա ելույթի ցանկություն, խնդրեմ: Չկա: Եզրափակիչ ելույթի համար, պարոն Բաղդասարյան, պարոն Հարությունյան: Չկա:
Այժմ քվեարկության է դրվում «Շահումով խաղերի և խաղատների մասին» ու կից օրենքներն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա:
Որոշումն ընդունվել է:
Օրակարգային հաջորդ հարցն է «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Որպես հիմնական զեկուցող լիազորված է ներկայացնելու արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը։
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: Ազգային ժողովի հարգարժան նախագահ, հարգարժան պատգամավորներ, ներկաներ, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խմբագրել Պետական դավաճանություն և Լրտեսություն, առանձնապես ծանր հանցագործությունների դիսպոզիցիաները և խստացնել այդ հանցագործությունների համար նախատեսված սանկցիաները: Առաջարկվում է պետական դավաճանություն դիտարկել նաև միջազգային կազմակերպությանը, ինչպես նաև օտարերկրյա կամ միջազգային կազմակերպության ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը: Պետական դավաճանության համար սահմանված 10-15 տարի ժամկետով ազատազրկման, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա փոխարեն առաջարկվում է սահմանել 15-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Նախագծով լրտեսության հանցակազմում որպես հանցավոր գործունեություն ավելանում է նաև միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը, հասարակական կազմակերպությանը պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը,ինչպես նաև այդ տեղեկությունները հանձնելու նպատակով շորթելը կամ դրանց ծանոթանալու համար պայման ստեղծելը: Իսկ պատիժը առաջարկվում է 8-15 տարի ժամկետով ազատազրկման փոխարեն սահմանել 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում: Միաժամանակ որպես նշված հանցագործությունների համար պատիժը մեղմացնող պարտադիր հանգամանք սահմանվում է
անձի կողմից հետագա վնասը կանխելուն ուղղված գործողություններ կատարելու դեպքում վնասը կանխված լինելու փաստը:Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց- Շնորհակալություն: Հարցեր կա՞ն զեկուցողին: Պարոն Գալստյան, խնդրեմ:
Դավիթ Գալստյան - Պարոն նախարար, պետական գաղտնիքի սահմանումը, ասենք, շատերը կան, որ չգիտեն, որ դա պետական գաղտնիք է և հրապարակայնացնում են: Այդ դեպքում ո՞նց ենք անելու, ո՞վ է աշխատանքներ տանում մարդկանց բացատրեն ո՞րն է պետական գաղտնիք, որը գաղտնիք չէ կամ ընդհանրապես պետական պաշտոնյայի՞ն է վերաբերում, թե քաղաքացուն:
Ժիրայր Միրզոյան - Շնորհակալություն: Պետական գաղտնիքին առնչվելու համար կա սահմանված կարգ՝ սկսած պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկություններ սահմանելուց մինչև դրան առնչվելու հետ կապված: «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» օրենքով սահմանված են 5 մարմիններ, որոնք սահմանում են, դասակարգում են պետական գաղտնիք և սահմանում են դրանց օգտագործման կարգը: Պետական գաղտնիքին առնչվելու իրավունք ունեն միայն օրենքով սահմանված ընթացակարգերով անցած պաշտոնյաները, իսկ դրանք այնպիսի տեղեկություններն են, որոնց հրապարակումը կարող է առանձնապես ծանր հետևանքներ հասցնել Արցախի անվտանգության պաշտպանունակությանը, տնտեսական կարգին և ընդհանուր առմամբ պետական անվտանգությանը: Այսինքն՝ օրենքը ամբողջությամբ կարգավորում է պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների համար մարմինները,որոնք սահմանում են և ինչպես են օգտագործվում և փոխանցվում դրանք:
Դավիդ Գալստյան - Մի հատ պրակտիկ օրինակ էլի: Օրինակ քաղաքացին, որը չի հանդիսանում ծառայող, մի հատ զինտեխնիկա է նկարել, որը հրապարակում է համացանցում, որը կարող է նաև, Ձեր ասած, պետությանը վնաս պատճառի: Այդ քաղաքացին ի՞նչ իմանա դա ի՞նչ է և դրա համար այդ քաղաքացին լրիվությամբ մտնում է այդ պատժի տակ: Ուզում եմ ասեմ որ քաղաքացիներն էլ, բացի նրանից, որ այո,ծառայության մեջ գտնվող իրազեկվում են, որ դա պետական գաղտնիք է չհրապարակայնացնել, բայց քաղաքացիներ կան, որ դրանց մասին տեղյակ չեն և աշխատանքներ պիտի տարվի, քաղաքացիներին էլ բացատրվի, հետո նոր պահանջել պահել այդ սահմանափակումները:
Ժիրայր Միրզոյան - Տեսեք, օրենսդրությամբ սահմանված են այն տեղեկությունները և դրանց շրջանակները, որոնք համարվում են պետական գաղտնիք, օրինակ, մեկ զինվորական տեխնիկայի նկարումը և հրապարակումը չի կարող պետական գաղտնիք հանդիսանալ: Պետական գաղտնիք կարող են հանդիսանալ այնպիսի թվային տեղեկությունները կամ այլ կարգի տեղեկությունները, որոնք սահմանված են օրենսդրությամբ: Իսկ այդպիսի մանրամասները արդեն բացահայտվում է և պետական գաղտնիք համարելը կամ չհամարելը արդեն որոշվում է նախաքննության ընթացքում:Հետևաբար ցանկացած մեկը իր առօրյա կյանքում կարող է հանդիպել և հրապարակել այնպիսի տեղեկություններ, որոնք թվացյալ կարող են հանդիսանալ պետական գաղտնիք, բայց այդպիսին չլինել: Քաղաքացիների համար պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ շփվելը գրեթե անհնար է:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Պարոն Գալստյան, և երևի բոլոր պատգամավորներին է վերաբերում, վաղը չէ մյուս օրը՝ նոյեմբերի 25-ի ժամը 12-ին, փոքր դահլիճում կազմակերպվելու են լսումներ՝ ԱԱԾ-ի լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ: կարծում եմ որոշակի պարզաբանումներ այնտեղ կլինեն:
Արթուր Հարությունյան – Ժամը 11:00-ին բյուջեի նիստ ունենք: Դա հաշվի՞ է առնվել: Կարող է երկար տևել:
Գագիկ Բաղունց - Ես ներողություն եմ խնդրում, ուրեմն ժամը 14:00-ին:
(աղմուկ դահլիճում)
Դավիթ Գալստյան – Ես կխնդրեի եթե նման լսումներ կազմակերպում է, խմբակցությունների հետ քննարկել ժամը, օրը համաձայնեցնել, քանի որ մենք պլանավորած հանդիպում ունենք տարհանված բնակիչների հետ ամսի 25-ին Հրազդան քաղաքում, ես չեմ կարող ներկայանալ:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն, պարոն Միրզոյան, կարող եք զբաղեցնել Ձեր տեղը: Գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար հրավիրվում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սևակ Աղաջանյանը:
Սևակ Աղաջանյան - Հարգելի գործընկերներ, «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել և տվել է դրական եզրակացություն: Շնորհակալություն:
Գագիկ Բաղունց - Շնորհակալություն: Եթե հարցեր կան, խնդրում եմ գրանցվել: Հարցեր չկան: Պարոն Աղաջանյան, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը: Մտքերի փոխանակության համար խնդրում եմ գրանցվել: Չկա:
Քվեարկության է դրվում «Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքն ընդունելու մասին հարցը:
Քվեարկություն։
Կողմ՝ 27, դեմ՝ չկա, ձեռնպահ՝ չկա :
Որոշումն ընդունվել է:
Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, մենք նաև այսօրվա օրակարգում մեկ հարց ենք ավելացրել՝ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարի առաջարկը՝ Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Խնդրեմ, պարոն Պետրոսյան:
Մարսել Պետրոսյան – Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ պատգամավորներ Դավիթ Գալստյանի և Արշակ Գրիգորյանի միջև՝ նոյեմբերի 18-ին տեղի ունեցած միջադեպի հետ կապված պատգամավորական էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար Միասնական հայրենիք խմբակցությունն առաջարկում է ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ հինգ հոգուց բաղկացած: Պե՞տք է որոշումը կարդամ:
Արթուր Թովմասյան – Չէ, որոշումը ես եմ կարդում: Հիմա թվակազմի մասով: Որպեսզի արդարություն լինի, ես կարծում եմ, որ հինգն էլ անարդար կլինի: Չորսն է արդարը: Ես ասեմ տեսեք. երկուսը «Ազատ հայրենիք-ՔՄԴ» դաշինքից, մեկական ընդդիմությունից՝ ՀՅԴ-ից և ԱԺԿ-ից: Զույգի դեպքում ասեմ. առաջինը այդպես չի լինելու, կենտ է, որովհետև ես էլ եմ մասնակցելու, ես անտարբեր չեմ իմ պատգամավորների ճակատագրով: Ես ինը օրից հետո վաթսուն տարեկան եմ, ես կարող եմ նաև լավ խորհուրդներ տալ: Ինձ պետք չէ այդ էթիկայի հանձնաժողովը տանի սրացման, այսինքն՝ հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է և ես համոզված եմ, որ չորսն էլ միաձայն են լինելու, ես համոզված եմ, որ այդ ժամանակը դնենք, օրինակ նախօրոք մինչև դեկտեմբերի 20-ն է, կարող է երեք նիստից հետո ավելորդ լինի, չորրորդ նիստը գումարելու այդ հանձնաժողովի: Ու երկուսին էլ մոտիկից ճանաչում եմ, թյուրիմացություն է դա, լինում է, ջահելներ են: Ես էլ եմ այդ տարիքում եղել, մենք էլ ենք եղել, ամեն ինչ սադրանք է, ինչ է, մարդիկ են: Չպիտի լիներ, բայց չպիտի լիներ նաև արցախյան երեք պատերազմը: Չորսին ո՞նց է նայում խորհրդարանը: Պարոն Պետրոսյան, զբաղեցրեք Ձեր տեղը:
(հարց դալիճից, չի լսվում)
Արթուր Թովմասյան – Ասում եմ, որ տվյալ դեպքում հանձնաժողովի ձայնը վճռորոշ է: Եթե չգիտեք, ես ասեմ. ժամանակավոր հանձնաժողովներ են ստեղծվում, եթե զույգ է լինում, զույգի դեպքում ժամանակավոր հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Բայց ի՞նչ եք ուզում, մենք երկրի ճակատագի՞ր ենք լուծում: Մեր գործընկերներին խորհուրդ տանք, ես՝ որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, թեկուզ ինը օրից հետո եմ մտնում ավագ սերնդի մեջ: Նորմալ է: Չորս հոգին ո՞նց եք նայում: Նորմալ: Հիմա, «Ազատ հայրենիք», երկուսը դուք, ՀՅԴ՝ մեկ ներկայացուցիչ և, պարոն Ստեփանյան, Դուք այստեղ եք: Պարոն Ստեփանյանը հաստատ, որովհետև մինչև Մելքումյանը գա, կարող է վերջացրած լինենք այդ հարցը, թեկուզ մեծ ժամանակ կդնենք: Պարոն Ստեփանյանը ԱԺԿ-ից: Պարոն Մոսիյան: Պարոն Հարությունյան:
(խոսակցություն դահլիճից)
Արթուր Թովմասյան – Հարգելի գործընկերներ, հենց առաջին նիստի ժամանակ ընտրեք սիմվոլիկ նախագահ, մեկ է, դա կոչվի մշտական հանձնաժողովի նախագահ: Հանձնաժողովի գործունեության ժամկետը:
Արթուր Մոսիյան - (չի լսվում)… չառաջանա իրավական, երեք առաջարկություն է, սկզբից կարող ենք Ձեր առաջարկությունը դնել, առաջարկությունը քանակի մասով քվեարկենք, հետո, որ չասեն, թե խոսել ենք՝ երեք, չորս, հինգ:
Արթուր Թովմասյան - Եղավ: Հետո առանձին-առանձին ես գալու եմ քվեարկության: Ես նախանական այս բաները անում եմ, հետո մեկ-մեկ՝ օրը, բանը, դնեմ քվեարկության: Որ համաձայնություն չլինի, էլ դնեմ քվեարկության ի՞նչ անեմ: Ես էլ պայմանավորվածությունից դուրս եկող մարդ չեմ: Հիմա. տասը օրը հերի՞ք է: Այսօր ամսի 23-ն է, ամսի 3-ին: Եղավ: Հիմա դնում եմ քվեարկության: Տասնհինգ: Ամսի 8-ը, մինչև դեկտեմբերի 8-ը: Հիմա կարդում եմ այս բոլորը: Խնդրեմ, պայմանավորվենք, հետո դնենք:
Մարսել Պետրոսյան - (չի լսվում ) … հանձնաժողովում լինելու են հինգ անդամներ: Ես առաջարկում եմ մեկական Դաշնակցություն, ԱԺԿ, ՔՄԴ: Երկու թեկնածու էլ «Ազատ հայրենիքից»:
Արթուր Թովմասյան - ՔՄԴ-ն արդեն «Ազատ հայրենիքն» է:
Մարսել Պետրոսյան - Այն, որ Ձեր ձայնը լինելու է վճռկան, դա ոչ մի նշանակություն չունի: Գիտեմ, շատ լավ գիտեմ: Եթե համամասնությունը մենք փորձում ենք պահպանել, եկեք պահպանենք, իսկ եթե պիտի ոտնահարենք, եկեք ոտնահարենք:
(խոսակցություն դահլիճում)
Արթուր Մոսիյան – Պարոն Պետրոսյանը սկզբից էլ խոսել է, չեմ ուզեցել անդրադառնամ, որ ասել եք երեք հոգի, ասում է «դե Ազատ հայրենիքն էլ թեկնածու չտա, թող իրենք-իրենք քննարկեն»: Իմ աչքից ու ականջից ոչ մի բան չի վրիպում: Վիրավորական է եղել, բայց լռել եմ: Հիմա երկրորդ առաջարկությանը ես ոչ միայն դեմ եմ, այլ նաև հրաժարվում ենք էթիկայի հանձնաժողովին մարդ տալ: Տարեք «Միասնական հայրենիքում» քննարկեք էթիկայի հանձնաժողովը, որոշում ընդունեք: Դաշնակցությունը մարդ չի տալու, հրաժարվում է: Ես կարծել եմ, որ մեր գործընկերների հետ կատարվածը նաև ա. վերաբերում է Ազգային ժողովին, բ. ընդհանրապես դատապարտելի երևույթ է, գ. ամեն ինչ պիտի անենք, որ այս մարդիկ վաղը, մյուս օրը, ոնց Դուք ասել եք, իմաստուն բան եք ասել: Բայց այս թվերը, մանիպուլյացիաները, տասը հոգի դրեք, եթե մեկը կարծում է, որ այս մի խմբակցությունից կարող է, ամեն մարդ իր արշինով չչափի: Ներողություն, բայց արդեն երկրորդ վիրավորանքը կուլ տալ չեմ կարող:
Մարսել Պետրոսյան - Շատ ճիշտ է ասում, որ ամեն մարդ իր արշինով չչափի: Ես վտանգ եմ տեսնում հինգ հոգու մեջ, դուք առաջարկում եք հինգ հոգի: (չի լսվում): Եթե չենք ստեղծում, խնդիր չկա:
Արթուր Թովմասյան - Պարոն Պետրոսյան, քանի որ Ազգային ժողովի նախագահինը չորս թիվն է, իմը կդնենք քվեարկության, եթե չանցնի, կդնեք հինգը, այսինքն՝ մենք շարժվենք Կանոնակարգին համապատասխան: Ես ընդունեցի հինգ թիվը: Հիմա թվի մասով դնում եմ քվեարկության: Ովքե՞ր են կողմ չորս հոգով ստեղծել էթիկայի ժամանակավոր հանձնաժողով: Խնդրում եմ քվեարկել:
Քվեարկություն:
Կողմ՝ 11, դեմ՝ 5, ձեռնպահ՝ 3:
Չանցավ:
Հիմա դնում ենք հինգ թիվը: Ովքե՞ր են կողմ:
Քվեարկություն:
Կողմ՝ 12, դեմ՝ 2, ձեռնպահ՝ 4:
Ուրիշ թիվ:
(խոսակցություն դահլիճում)
Արթուր Թովմասյան – Հիմա անցնում ենք օրակարգի վերջին հարցին: Հայտարարությունների համար խնդրում եմ գրանցվել: Գրանցում: Հերթագրվել են երկու պատգամավորներ: Շնորհակալություն: Պարոն Բալայան, խնդրեմ, թող պատրաստվի ընկեր Մոսիյանը:
Վահրամ Բալայան – Հարգելի գործընկերներ, Արցախի հիմնահարցի կարգավորման 35 տարիների ընթացքում մենք բազմիցս ականատես ենք եղել նույնօրինակ հարցերի նկատմամբ երկակի չափանիշներով մոտեցումներին: Նմանօրինակ դիրքորոշումը արցախյան հարցի կարգավորման գործընթացը մղել է դեպի փակուղի: Հատկապես միջազգային աշխարհակարգում ազդեցություն ունեցող երկրների կողմից այդօրինակ գործելաոճը մեզ համար կործանարար է եղել:
Ֆրանսիան այն եզակի երկրներից է, որ փորձել է դեպքերին և երևույթներին պատշաճ գնահատական տալ: Այս համատեքստում կարելի է դիտարկել նաև Սենատի 2022 թվականի նոյեմբերի 15-ի որոշումը:
Սենատը ընդունած բանաձևով դատապարտել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների զինակալումը՝ պահանջելով զորքերը դուրս բերել ՀՀ սահմաններից: Ադրբեջանի իշխանություններին և նրա դաշնակիցներին, մասնավորապես Թուրքիային, կոչ է արվում հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը, կարևորում բանտերում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու հանգամանքը:
Նկատենք, որ բանաձևով Ֆրանսիայի բարձրագույն ներկայացուցչական մարմինը՝ կառավարությանը, հորդորում է պաշտպանության և տարածքային ամբողջականության ապահովման նպատակով բոլոր միջոցներով աջակցել Հայաստանի Հանրապետությանը:
Միաժամանակ բանաձևը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ եվրոպացի գործընկերներին հասցեագրված համապատասխան ուղերձ է պարունակում:
Ֆրանսիայի Սենատը նորից վերահաստատեց արցախյան հիմնահարցի կարգավորման հետ կապված իր որդեգրած քաղաքականությունը, մասնավորապես, Արցախի Հանրապետությանը ճանաչելու և գործընթացը բանակցությունների միջոցով լուծելու վճռականությունը: Որպես այդ գործընթացի գործնական նախասկիզբ Սենատը կառավարությանը հորդորում է դիտարկել ԱՀ-ում մարդասիրական գրասենյակ ստեղծելու հարցը:
Բնականաբար այն կարծիքին չեմ, որ մեկ բանաձևի ընդունումով կլուծվեն հայությանը հուզող բոլոր հարցերը: Այնուամենայնիվ, այդ քայլը ողջունելի է և ըստ էության ղարաբաղյան երրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված կացության համապարփակ գնահատական է և խնդրի լուծման նկատմամբ հստակ դիրքորոշման ցուցադրություն:
Հուսանք, որ Սենատի որոշմանը կհաջորդեն Ֆրանսիայի կառավարության գործնական քայլերը:
Արթուր Թովմասյան – Շնորհակալություն: Արթուր Արմենի, խնդրեմ:
Արթուր Մոսիյան – Հարգարժան Ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ես մտադրված չէի հայտարարության տեքստով հանդես գալ, բայց այսօրվա հարց ու պատասխանից հետո ես կցանկանային մի շարք շեշտադրումներ և իրականություն ասել, որը, ցավոք սրտի, թե՛ հասարակության շրջանում, թե՛ այլ տիրույթներում միտումնավոր կամ, չգիտեմ, չարաշահվում է կամ աղավաղվում: Խոսքը վերաբերում է սահմանադրական բարեփոխումների գործընթացին, սահմանադրական փաթեթը շրջանառությունից հանելուն, և այն թյուր կարծիքը կա, որ Ազգային ժողովի խմբակցությունները նախաձեռնել են սահմանադրական այդ միջոցառումը՝ իշխանությունների լիազորությունները ավելացնելու և այլն: Պարոն Հարությունյանը այսօր իր խոսքում շեշտեց, որ դա անձամբ իր առաջարկությունն է և ինքը, խորհրդակցելով քաղաքական ուժերի հետ, եկել է այդ եզրակացության: Այո, եղել է այդպիսի բան: Բայց ինքը շեշտեց մի պատճառ, ես դրա համար ստիպված հայտարարության տեքստով հանդես եմ գալիս, որ իշխանության գերկենտրոնացում է եղել, հիմա այդ խնդիրը չկա և այլն: Այո, դա կար, բայց սրա հետ միասին կային մի շարք պատճառներ: Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների ժամանակ պարոն Հարությունյանը նշել է, որ հաշվի առնելով ստեղծված հետպատերազմական իրավիճակը, վստահության պաշարի պակասը թե՛ նախագահի, թե՛ Ազգային ժողովի, իշխանության մարմինների նկատմամբ ճիշտ կլինի նախաձեռնել սահմանադրական բարեփոխումների գործընթաց: Եվ նշվել են մի շարք այլ պատճառներ: Գործող Սահմանադրության մեջ, ժամանակին մենք ասել ենք, կար երկու հիմնական խնդիր՝ միաժամանակյա ընտրություն, որ մեկի ինչ-որ բան լինելու դեպքում մյուսը արձակվում է և սա վտանգ է՝ ազգային անվտանգության, որը մենք գտնում ենք, որ այո, ճիշտ է: Հետևապես սահմանադրական բարեփոխումների գործընթացը մեկնարկել է մի շարք պատճառներով, ոչ միայն իշխանության կենտրոնացման, ոչ միայն պատերազմի հետևանքով, որ այդ սիստեմը չի արդարացրել և պետք է անցում կատարել կիսանախագահականին.
ա. նախագահականից անցում կատարել կիսանախագահականի,
բ.. ավելացնել հաջորդ ընտրությունների միջոցով և՛ խորհրդարանի, և՛ նախագահի, և՛ իշխանության մնացած մարմինների վստահության պաշարը,
գ. բացառել միաժամանակյա ընտրությունը, և ամենակարևորը՝ արտաքին բանը, անպայման Սահմանադրոււթյունը պիտի կայանա, որովհետև ցանկացած սահմանադրական հանրաքվե, անկախ արդյունքներից, մեր պետականության մի հատ քար ավել դնել է:
Սա է եղել հիմնական պատճառը և բոլոր քաղաքական խմբակցությունները եկել ենք դրան, որ գնանք այդ բաներին: Ստեղծվել է մասնագիտական հանձնաժողով, մենք մասնագիտական հանձնաժողովում չկայինք, բայց քաղաքական հայեցակարգային մոտեցումներում մենք մեր առաջարկությունները տվել ենք և եղել է համախոհության մթնոլորտ՝ հանուն Արցախի վաղվա օրվա, հանուն միասնության և այլն, և այլն: Վերջում ի՞նչ է ստացվել: Վերջում ստացվել է, և այդ առաջարկությունները մենք ներկայացրել ենք: Դրանից հետո պարոն Հարությունյանը հորդորել է քաղաքական ուժերին, որ այս հայեցակարգային պայմանավորվածությունները անպայման լինելու են, բայց հաշվի առնելով որոշ անվտանգային և այլ բաղադրիչներ, հիմա այստեղ չեմ բացում, խնդրում եմ դուք առաջարկեք մի հոդվածի տեսքով: Մենք համախոհությամբ այսքանը հաշվի առնելով առաջարկել ենք: Վերջում ստացվել է այն, ինչ ստացվել է: Եվ հաշվի առնելով, որ ցանկացած և անկախ սահմանադրության այո կամ ոչի արդյունքից, ես համամիտ չեմ, որ ոչը սենց է, այն մեկը նենց է, Սահմանադրության այդ ակտի փոփոխության կայացումը մի քար ավել է մեր պետականությանը, որը, դժբախտաբար, այսօր անորոշ ժամանակով հետաձգվեց: Իսկ ինչ վերաբերում է այդ առաջարկություններին, քաղաքական ուժերի մեծամասնության, չեմ անձնավորում, մեծամասնության տեսակետը եղել է այն, ինչ հետագայում հայտնի պատճառներով հասարակական կազմակերպություններ և այլն: Դրանց մի մասը, ես վստահ եմ, որ իրոք մտահոգ է, մյուս մասի վրա առանձին կխոսենք, ես իմ հարցազրույցում կասեմ: Սա եղել է իրականությունը, մեր հասարակությունը պարտավոր է իմանալ իրականությունը և մեր առաջարկությունը չընդունելով, այսինքն խոսում ենք: Իհարկե, ներքին համերաշխությունը կարևոր է, մանավանդ վերջին մի քանի ամիսներին, ի դեմս Ազգային ժողովի, մենք տեսել ենք այդ միասնությունը և մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու առումով այդ միասնությունը պահպանել ենք: Պետք չէ ստեղծել արհեստական խոչընդոտ, հետո սկսել հաղթահարել հերոսաբար՝ իբր միասնության անվան տակ: Այդ իմպրովիզացիաներին պետք է վերջ տրվի: Դրա համար խելոք առաջարկությունները ժամանակին պետք է ընդունել: Նույնը եղել է Գերագույն դատարանի մասով: Այստեղ խոսում են, ասում է Գերագույն դատարան: Ժողովուրդ, եթե գործող Սահմանդրությամբ այն հոդվածները կարողանում է փոխի, մենք պարզապես թիվն ենք շատացնում, ի՞նչն է այդտեղ հակասահմանադրական, և ընդհանրապես գնահատական տալը: Մենք պայմանավորվել ենք քաղաքական կուսակցություններով՝ պիտի լինի արտահերթ նախագահական, և արտահերթ խորհրդարանական ընտրություն՝ հաշվի առնելով, ամենակարևորը մոռացել եմ, որ 2025 թվականին նաև խաղաղապահների առաջին ժամկետն ավարտվում է, մենք պետք է ընտրած լինենք ավելի երկար շնչով ընտրված բան: Սա է ամբողջ իրականությունը, մնացածը գրականություն և մանիպուլյացիա է: Շնորհակալություն:
Արթուր Թովմասյան – Իրավունքի ուժով:
(խոսակցություն դահլիճից)
Արթուր Թովմասյան - Ես էլ չեմ գրանցվել, երբ որ Ազգային ժողովի նախագահ դառնաս, կխոսես իրավունքի ուժով: Հարգելի գործընկերներ, նորից եմ ասում՝ Գերագույն դատարանի որոշումը վերջնական է: Եթե այս հարցը՝ սահմանադրական և հակասահմանադրական լինելը, բոլորիս պարզ լինի, մենք կուղարկենք Գերագույն դատարան, Ազգային ժողովի նախագահը կուղարկի Գերագույն դատարան, հենց այդ տվյալ պահին, երբ որ ընդունվել է: Ուրեմն ինչ որ բան կա չէ՞: Հիմա ես հարգում եմ, պարոն Մոսիյան, քո կարծիքը, դուք էլ պարտավոր եք բոլորդ հարգեք իմ կարծիքը: Ինձ համար ժողովրդի ձայնը՝ հանրաքվեի ժամանակ ինչպիսի սահմանադրություն ունենալ, ավելի կարևոր է, քան թե այն փոփոխությունները, որը մենք մտնելու ենք մեղքի տակ, որը պիտի կատարեր Ազգային ժողովը: Նորից եմ ասում.
ա. մենք գնալու ենք սահմանադրական փոփոխությունների,
բ. դա չի անելու Ազգային ժողովը
Ո՞նց է լինելու՝ հանրաքվեի միջոցով, ո՞վ է անելու այդ փոփոխությունը՝ ժողովուրդը:
Ցանկացած հանրաքվե՝ համապետական ընտրությունները և այլն, դա Արցախի պետական շինարարության առաջնային խնդիրներից մեկն է: Իմ մտահոգությունն այն է, որ մեր հանրաքվեն, որ ժողովուրդը գնա, տոն օրի վերածվի: Հանրաքվեն տոն է, ցանկացած հանրաքվե: Եվ եթե մեզ հաջողվի այդ հանրաքվեն անցկացնել, փոփոխել, դա այն փաստի պերճախոս վկայությունը կլինի, որ այս աշխարհատարածքը դե ֆակտո կայացել է և այս աշխարհատարածքի բնակիչները սպասում են դե յուրե ձևակերպման: Սա է խնդիրը: Ժողովուրդ, ենթադրենք օրենսդրության հեղինակը հետ չէր վերցնում, գնում ենք. իհարկե, ելույթներ է լինելու այո-ի, ոչ-ի, սրանք լինելու են, բայց, ժողովուրդ, չի կարելի Ազգային ժողովին այդքան լիազորություններ տված, չի կարելի: Ինչո՞ւ: Հիմա դե ասում եք խոսիր: 17 թվին հոդվածներ պիտի՞ թողեինք Ազգային ժողովի: Ժողովուրդը թող որոշի: Քաղաքական ուժերը դուրս կգան, ասեն, մեկը կասի նախագահական ձևն է ճիշտ, մեկը կասի խորհրդարանական ձևը: Թող ժողովուրդը որոշի, կփոփոխի՝ կգնա, չի փոփոխի՝ ահա էթիկային մշտական հանձնաժողովի, որ ցանկացաք ստեղծել, դրա բախտին կարժանանա: Ոչ մի տարօրինակ բան չի կատարվում, այլ ընդհակառակը: Ես ազնվությամբ սպասել եմ, որ Գերագույն դատարանը հակասահմանադրական կճանաչի: Նորից եմ ասում՝ Գերագույն դատարանը սխալ վճիռ չի կայացրել: Բայց իմ կարծիքով, եթե այդ ձևի էլ լիներ՝ հակասահմանադրական, էլի սխալ որոշում չէ դա: Դա այն դեպքն է՝ ինչպես է որոշվում: Մեկը կարող է մարդու ձայնի իրավունքը գերագույն արժեք չհամարի, իսկ ես համարում եմ: Մեր հայրենակիցները թող գնան քվեարկեն՝ ինչ Սահմանադրություն են ուզում: Եթե կողմը անցավ, դրանով էլ կառաջնորդվենք: Ինչ մնում է վտանգներին, ես Արթուր Արմենիի հետ լրիվ համաձայն եմ, որ ռումբ կա դրած նախկին Սահմանադրության տակ: Դա միաժամանակյա նախագահական և խորհրդարանական ընտրություններն են: Դա երբ որ նախագահն իրավունք ունի ցրի խորհրդարանը, ապա միաժամանակ ինքն էլ է հրաժարական տալիս կամ խորհրդարանը անվստահություն է հայտնում երկրի նախագահին, ինքն էլ հետն է հրաժարվում: Սա կա: Բայց որ մենք պիտի գնանք, եթե այդ այդ քաղաքական ուժերը, ես չգիտեմ որտեղ եք այդ որոշումները կայացնում, հիմա դա ասեմ, հիմա կգաք ինձ մոտ որոշումը կկայացնեք, կասեք ինչ եք որոշել, ոնց եք որոշել: Այն, որ մենք պիտի գնանք սահմանադրական փոփոխություններին, հարգելի խորհրդարան, սիրելի պատգամավորներ, մենք պետք է գնանք: Այն, որ ասում եք ուշանում ենք, ինչի՞ց եք ուշանում: Ես հինգ գումարումների խորհրդարանի պատգամավոր եմ եղել: Եթե ձեզ թվում է թե հաջորդը ավելի լավ է լինելու, քան թե դուք, սխալվում եք: Մեզ թվում է, թե մենք ավելի լավ էինք, քան նախորդները, մենք էլ ենք սխալվում: Ամեն մի խորհրդարան, հիմա ես բարձրաձայնում եմ, երեսուներեք պատգամավորների մեկ տասնյակից ավել պատգամավորներ են, որոնք ամբողջ աշխատանքի ծանրաբեռնվածությունը վերցրել են իրենց վրա: Բոլորով էլ այդպես է եղել: Հիմա ինչո՞ւ ենք անցել համամասնականի: Համամասնականի անցել ենք, որ ամեն մի կուսակցություն՝ տասը մարդ է, ինը մարդ է, տասնվեց մարդ է կամ երեք, պատվի հարց համարի, որ սա որ գնում է, սա խորհրդարանի՞ մարդ է, թե ոչ: Սա քվեարկո՞ղ եք ուղարկում, թե գնում է օրենքի նախագծի վրա աշխատի: Սա է խնդիրը: Համամասնականի իմաստը սա է, մեծամասնականի՝ ոչ: Ավտորիտետը կարող է մեկը հեղինակություն լինի, իսկի խորհրդարանը, Ազգային ժողովի կանոնակարգ, օրենք: Այդպիսիններին էլ ենք տեսել: Բա ժողովուրդը սիրում է, որովհետև ժողովրդի համար բան է անում: Այդպիսի պատգամավոր էլ ունենք, որ ժողովորդի հետ կապը շատ լավ է, բայց օրենքի նախագծերում, կամ ընդհակառակը, կային պատգամավորներ, որոնց ժողովուրդը ատում էր, բայց դրանք խորհրդարանի մարդիկ էին: Սա էլ կա: Հիմա ի՞նչ եք ողբերգություն սարքում: Ողբերգություն չկա: Խորհրդարանը չի փոփոխվում, գնում ենք մյուս հանրաքվեի: Ժողովուրդն է փոփոխում: Ո՞րն է ավելի ժողովրդավարական՝ մեր փոփոխությունները՞, թե ժողովրդի: Ես գտնում եմ, որ ժողովրդի: Եկեք որևէ բան չանենք, Սահմանադրության վրա աշխատեք, որևէ մարդու կոստյում մի կարեք, որ մեկը հագնի, այո, որովհետև և՛ Արցախում, և՛ Հայաստանի Հանրապետությունունմ, և՛ Ադրբեջանում, և՛ Ուկրաինայում, և՛ Բելառուսում նայեք սահմանադրությունները, անձերի համար է գրված: Մի տեղ ցմահ նախագահական է, մի տեղ չգիտեմ, քանի անգամ կարող է երկրի նախագահ լինել: Այո, անձի համար է գրում: Հիմա մենք ինչպիսի սահմանադրություն գրեինք, ժողովուրդ, ինչ փոփոխություններ կատարեինք այս դահլիճում, մեկ է, մեկի վրա կարելու էին: Սա լավ է, թող ժողովուրդն ընտրի: Սա ճիշտ քայլ է:
(խոսակցություն դահլիճից)
Արթուր Թովմասյան - Չենք հանում, մենք գնում ենք փոփոխությունների, մի հատ զրուցեք: Ընկերներ, գալիս եմ ամենահիմնականին. այսօրվա խորհրդարանը, քաղաքական ուժերի դասավորությունը ճիշտ էր մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը: Ցանկացած պատերազմից հետո, ցանկացած ֆորս մաժորում, որում մենք հայտնվել ենք, խորհրդարանի ներկայացված քաղաքական ուժերը դա հասարակությունը չեն: Կարող է այսօր ուժեր ստեղծվեն, որ խորհրդարանում մեծամասնություն կլինեն, փոքրամասնություն կլինեն, կամ կմտնեն, կամ չեն մտնի, դա ժողովուրդն է որոշելու: Եթե խորհրդարանում ներկայացված հինգ քաղաքական ուժերը ուզում են գնանք արտահերթ ընտրությունների, շնորհակալություն, ես երկու ձեռքով կողմ եմ: Կնստեք, կմտածեք, կներկայացնեք ժողովրդի դատին: Շնորհակալություն:
(խոսակցություն դահլիճից)
Սեյրան Հայրապետյան – Թույլ տվեք արտահայտվեմ:
Արթուր Թովմասյան – Թույլ եմ տալիս:
Սեյրան Հայրապետյան – Մեզնից ոչ մեկն էլ ուրախ չի եղել ու չի ցանկացել, որ այդ միջադեպը տեղի ունենա, ու բոլորս էլ հակված ենք, որ հաշտեցման եզրեր ճարենք, բայց այսօր մեր խորհրդարանը, դա, պարոն Մոսիյան, որ ասում եք գնացեք ձեր «Միասնական հայրենիքում» քննարկեք, դա «Միասնական հայրենիքի» խնդիրը չէ, դա բոլորիս խնդիրն է: Տեսեք՝ էթիկայի հանձնաժողով չստեղծելով դուք ինչ նախադեպ եք ստեղծել, հայաստանյան և մյուս օրինակները բերելու եք մեր գլխին, թակ ու մահակը սկսելու է շարունակվել մեր Ազգային ժողովում, բայց էթիկայի հանձնաժողովի նպատակը պարոն Պետրոսյանը առաջարկել է, թե հինգ կլինի, թե տասը հոգի կլինի …
(Ձայնագրությունն ընդհատվում է):