ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է լրագրողների հավատարմագրում
16 դեկտեմբերի 2022

Ղեկավարվելով «Զանգվածային լրատվության մասին» ԼՂՀ օրենքի 6-րդ հոդվածով, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԱՀ Ազգային ժողովի նախագահի թիվ ՆՈ-007 որոշմամբ՝ Արցախի Հանրապետության ԱԺ աշխատակազմը 2022թ. դեկտեմբերի 16-ից իրականացնում է ԱՀ Ազգային ժողովի գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:
Լրագրողին հավատարմագրելու նպատակով լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Աշխատակազմի ղեկավարին՝ ներկայացնելով.
ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրի հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է՝ նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում),
բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում) և բնակության վայրի հասցեն,
գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները), որին պետք է ներկայացնի հավատարմագրված լրագրողը,
դ)հավատարմագրման ներկայացվող լրագրողի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (անձնագիր, նույնականացման քարտ) և 1 լուսանկար (3x4 չափսի),
ե) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսահամարները,
զ) հավատարմագրման ժամկետը, եթե այն նախատեսում է մեկ տարուց պակաս ժամկետով:
Դիմումների ընդունման վերջնաժամկետ է սահմանվում 2022 թվականի դեկտեմբերի 30-ը:
Մանրամասն տեղեկությունների համար գրել
parliament.nkr@gmail.com էլ. հասցեին կամ զանգահարել
(047) 94-36-81 հեռախոսահամարով:

ԼՈՒՐԵՐ