Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին

 

 

Ընդունված է 2022 թվականի       

                                                                                        նոյեմբերի 23-ին

 

 

ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2013 թվականի ապրիլի 25-ի Քրեական օրենսգրքի՝

1) 310-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «Հոդված 310. Պետական դավաճանությունը

 

1. Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներ-կայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Արցախի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Արցախի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ.

2) 316-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 316. Լրտեսությունը

 

1. Օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ օտարերկրյա հասարակական կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ հանձնելու նպատակով դա հավաքելը, հափշտակելը, շորթելը, պահելը կամ այդ տեղեկությանը ծանոթանալու համար պայման ստեղծելը, ինչպես նաև օտարերկրյա հետախուզության առաջադրանքով այլ տեղեկություն հանձնելը կամ հավաքելը Արցախի Հանրապետության ինքնիշխանու-թյանը, տարածքային անձեռնմխելիությանը կամ արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար, եթե այդ արարքը կատարվել է օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

2. Սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցանք կատարած անձն ազատվում է սույն հոդվածով կամ սույն օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված հանցագործության համար քրեական պատասխանատվությունից, եթե նա իրավասու մարմիններին կամովին հայտնելով կամ այլ ձևով նպաստել է հետագա վնասը կանխելուն և այդ վնասը կանխվել է: Եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հան-ցակազմ է պարունակում, ապա անձը ենթակա է քրեական պատասխանատվության այդ հանցագործության համար:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

    ՆԱԽԱԳԱՀ                                                                        

  

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                                           

          2022 թ. դեկտեմբերի 8

       Ստեփանակերտ

       ՀՕ-95-Ն