Ընդունված է 2022 թվականի
նոյեմբերի 23-ին
«ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գովազդի մասին» 1996 թվականի մայիսի 22-ի ՀՕ-13 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ մաս.
6. Հեռուստառադիոհաղորդումների հովանավորությունը, գովազդի զուգակցումը հեռուստահաղորդումների հետ «վազող տողի» եղանակով, հեռուստախանութները, ինչ-պես նաև հեռուստառադիոհաղորդումների ազդին նախորդող և (կամ) հաջորդող տվյալ հեռուստառադիոհաղորդման հովանավորների մասին ցանկացած տեսակի տեղեկու-թյան հեռարձակումը համարվում են զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով հեռարձակվող գովազդ::
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում`
1) 13-րդ և 14-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
13. Յուրաքանչյուր հեռուստահաղորդման ալիքով հեռարձակվող յուրաքանչյուր վիճակախաղի գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակա-հատվածում, իսկ ռադիո ալիքով՝ ժամը 08:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում: Գովազդը չի թույլատրվում մանկապատանեկան հաղորդումներին նախորդող և հաջոր-դող մեկ ժամվա ընթացքում: Այդ ժամանակահատվածում գովազդի ընդհանուր տևողու-թյունը, այդ թվում` գովազդային հաղորդումները և գովազդային տեղեկատվությունները վիճակախաղի կամ վիճակախաղի կազմակերպչի մասին, չի կարող գերազանցել 3 րո-պեն, որը մեկ ժամվա ընթացքում կարող է հեռարձակվել երկու անգամից ոչ ավելի, և ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 60 վայրկյանը:
Հեռուստահաղորդմամբ ժամը 07:00-22:00-ն ընկած ժամանակահատվածում մար-զական միջոցառումների հեռարձակումների ժամանակ գովազդ թույլատրվում է ոչ ավելի, քան մեկ անգամ՝ յուրաքանչյուր հաղորդումից հետո և միայն հովանավոր կազմակեր-պության անվան հիշատակմամբ:
Խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկու-թյան հեռարձակում կարող է իրականացվել լիազոր մարմնի հետ համաձայնեցված՝ վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգով սահմանված պարբերականությամբ, ընդ որում, այն կարող է հեռարձակվել հեռուստահաղորդմամբ ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում, և դրա ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 րոպեն:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Սույն պարբերությամբ սահմանված գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքե-րում սույն պարբերությամբ նշված գովազդը թույլատրվում է ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:
Լրատվական թողարկման ընթացքում մամուլի ակումբում կատարված իրադար-ձության լուսաբանման ժամանակ հետնամասի պաստառին վիճակախաղի գովազդը թույլատրվում է միայն վիճակախաղի անվանման հիշատակմամբ, որը չպետք է պարու-նակի վիճակախաղի կայքի հասցե և պարտադիր պետք է պարունակի «21+» տեսանելի նշում:
Արտաքին գովազդը չպետք է գերազանցի 5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Վիճակախաղերի անցկացման վայրերի շենքերի, շինությունների կամ սրահների մուտքերի մոտ արտաքին գովազդը չպետք է գերազանցի 0.5 մետր քառակուսին և պետք է պարունակի միայն իր ֆիրմային անվանումը (լոգոն): Շենքերի, շինությունների վերելակներում և մուտքերում, ինչպես նաև հանրային սննդի և բնակչության սպասարկման տարածքներում արգելվում է վիճակա-խաղերի գովազդը:
Վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի գովազդելու վիճակախաղը մարզա-դաշտերի կողային վահանակների միջոցով միայն մարզական իրադարձությունների ընթացքում և (կամ) այդ մարզական իրադարձություններին մասնակցող թիմերի մարզահագուստի վրա:
Արցախի Հանրապետության օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան լիցենզիա չստացած վիճակա-խաղի կազմակերպիչներն իրավունք չունեն իրականացնելու համապատասխան գործունեության գովազդ Արցախի Հանրապետությունում:
Արգելվում է սույն մասով չնախատեսված եղանակով և միջոցներով իրականացնել վիճակախաղերի գովազդ:
14. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է դրամական միջոցների կամ անչափահասների կերպարների ցուցադրումը:».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-14.3-րդ մասեր.
«14.1. Վիճակախաղի գովազդի ժամանակ արգելվում է՝
ա) որևէ կերպ դիմել անչափահասներին.
բ) տպավորություն ստեղծել, թե խաղին մասնակցելն ապահովում է պարբերաբար եկամուտ (շահույթ) ստանալու հնարավորություն կամ աշխատանքի այլընտրանք է.
գ) տպավորություն ստեղծել, թե եկամուտ (շահույթ) ստանալը երաշխավորված է.
դ) ներշնչել, որ խաղի միջոցով հնարավոր է հասնել հասարակական, մասնա-գիտական, մարզական հաջողության.
ե) քննադատել վիճակախաղին չմասնակցելը:
14.2. Վիճակախաղի գովազդը պետք է պարունակի ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալու անթույլատրելիության վերաբերյալ նախազգուշացնող տեղեկատվու-թյուն:
14.3. Վիճակախաղի կամ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի շահումային ֆոնդի խաղարկության գովազդը պետք է պարունակի հետևյալ բովանդա-կությամբ նախազգուշացում.
«Նախազգուշացում՝ խաղին մասնակցությունը նյութական վնասներ կրելու ռիսկ է պարունակում» կամ «Նախազգուշացում՝ խաղին մասնակցելով կարող եք կրել նյութական վնասներ:»: Ընդ որում, նշված նախազգուշացումը պետք է լինի ոչ պակաս շեշտադրված, քան գովազդում առկա մնացած տեղեկատվությունը:».
3) 15-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
15. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատների, տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խա-ղերի, ծխախոտի, գիշերային ակումբների, ինչպես նաև սույն օրենքով՝ հեռուստատեսությամբ գովազդի համար արգելված ապրանքների և ծառայությունների՝ որպես հովա-նավորների հիշատակումը ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.1-ին մաս.
«16.1. Արգելվում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, խաղատնե-րի, անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղերի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ Արցախի Հանրապետության տարած-քում վերահեռարձակվող հեռուստառադիոեթերների, իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա:»:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ «ԼՂՀ» հապավումը` «Արցախի Հանրապետության» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-90-Ն