նոյեմբերի 23-ին
«ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» 2007 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-1 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդ-վածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում, 25-րդ հոդվածի 2-րդ մասում, 28-րդ հոդ-վածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրե-ական օրենսգրքի» բառերը փոխարինել «Քրեական օրենսգրքի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ե» և «զ» ենթակետերի, 27-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ մասերի, 28-րդ հոդվածի 6-րդ մասի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:
Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 4-րդ կետի «ժե» ենթակետի «ինտերնետ շահումով խաղեր և (կամ)» բառերը հանել.
2) 20-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարա-րություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերով:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 15-րդ հոդվածի 12-րդ մասի 4-րդ կետի «ինտերնետ շահումով խաղ և» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարի-նել «Արցախի» բառով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-89-Ն