«Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

  

 

Ընդունված է 2022 թվականի       

                                                                                       նոյեմբերի 23-ին

 

 

«ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

   Հոդված 1. «Վիճակախաղերի մասին»  2004 թվականի  սեպտեմբերի 15-ի ՀՕ-132 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի  1-ին մասում`

 1) 9-րդ  կետում «գործընթացը» բառից հետո լրացնել «և դակված է, կամ անկյունը կտրված է այնպես, որ վնասված չեն տոմսի համարը, սերիան, խաղարկության համարը և խաղարկությանը մասնակցող դաշտերը» բառերը.

   2) 14-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետ.

     «15) խաղասրահ՝ տարածք շինության ներսում, որտեղ կազմակերպվում և անցկաց-վում են վիճակախաղեր կամ ուղղակի հնարավորություն է ստեղծվում մասնակցելու վիճակախաղին:»:

 

 Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4. Վիճակախաղերի կազմակերպումը

 

  1. Արցախի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեու-թյուն կարող են իրականացնել միայն Արցախի Հանրապետության քաղաքացի և (կամ) Արցախի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Արցախի Հանրապետությունում գրանցված առևտրային կազմակերպու-թյունները՝ համապատասխան լիցենզիայի հիման վրա:

  2. Արցախի Հանրապետության տարածքից դուրս (բացառությամբ Հայաստանի Հանրապետության) կազմակերպված վիճակախաղերի տոմսերի իրացումը Արցախի Հանրապետությունում արգելվում է:

  3. Տոտալիզատորի, այդ թվում` ինտերնետ տոտալիզատորի կազմակերպումը Արցա-խի Հանրապետության տարածքում արգելվում է: Ինտերնետ տոտալիզատորը համար-վում է Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ տոտալիզատորի կազմակերպչի սերվերները տեղակայված են Արցախի Հանրապետության տարածքում, ունեն Արցախի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդակարգի (IP) հասցե (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե):

  4. Արցախի Հանրապետության տարածքում արգելափակվում է Արցախի Հանրա-պետության տարածքից դուրս կազմակերպված տոտալիզատորի կազմակերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը,  ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական միջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով:»:

  Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետու-թյան» բառերը:

 

  Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

    ՆԱԽԱԳԱՀ                                                                           

   Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

          2022 թ. դեկտեմբերի 8

       Ստեփանակերտ

       ՀՕ-88-Ն