«Շահումով խաղերի եվ խաղատների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

Ընդունված է 2022 թվականի       

                                                                                       նոյեմբերի 23-ին

 

 

«ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահումով խաղերի և խաղատների մասին» 2008 թվականի սեպտեմ-բերի 17-ի ՀՕ-47-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի`

1) 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

շահումով խաղ` ցանկացած մեքենայացված կամ կենդանի խաղ, որը որևէ կերպ ստեղծում է շահման հնարավորություն, կամ որևէ շահումով խաղի մասնակցելու հնարա-վորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառու-թյամբ ինտերնետ տոտալիզատորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտեր-նետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղոր-դագրությունների միջոցով ինտերակտիվ խաղարկությունների.

մեքենայացված խաղ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղերի անցկացման համար սարքեր (այդ թվում` լոտոտրոն, բինգո և մեխանիկական վիճակահանության հա-մար ծրագրավորված այլ սարքեր), որոնցով անցկացվող խաղերի ժամանակ շահողը որոշվում է ավտոմատներում պարունակվող հատուկ ծրագրի միջոցով` խաղերի մաս-նակցի անմիջական կամ ոչ անմիջական մասնակցությամբ..

2) 4-րդ պարբերությունից հետո լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր պարբե-րություն.

խաղային ավտոմատ` ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատ կամ նման այլ սարքավորում, որը հնարավորություն է տալիս մեկ խաղացողի մասնակցե-լու շահումով խաղի: Եթե խաղային ավտոմատը հնարավորություն է տալիս մեկից ավելի խաղացողների մասնակցելու շահումով խաղի կամ խաղերի, ապա ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատների կամ նման այլ սարքավորումների քանակը հաշվարկվում է ըստ ծրագրավորված կամ մեխանիկական խաղային ավտոմատներով կամ նման այլ սարքավորումներով առավելագույն հնարավոր մասնակիցների քանակի..

3) 11-րդ պարբերության : կետադրական նշանը փոխարինել . կետադրական նշանով և 12-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ինտերնետ շահումով խաղ՝ Արցախի Հանրապետության տարածքում ինքնուրույն կամ հանձնարարության պայմանագրով՝ որպես հանձնակատար, կոմիսիայի պայմա-նագրով՝ որպես կոմիսիոներ, գործակալության պայմանագրով՝ որպես գործակալ, երաշ-խավորության պայմանագրով` որպես երաշխավոր, լիազորագրի հիման վրա՝ որպես ներկայացուցիչ (այդ թվում` առևտրային), ինչպես նաև առևտրային միջնորդ հանդիսա-ցող կամ որևէ ձևով լիազորված ցանկացած անձի (այսուհետ` ինտերնետ շահումով խաղի կազմակերպիչ) կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց խաղացողին որևէ շահումով խաղի մասնակցելու հնարավորության ստեղծումը (որևէ կերպ մասնակցելու իրավունքի տրամադրումը, բացառությամբ ինտերնետ տոտալիզա-տորի) անմիջականորեն (խաղասրահում) և (կամ) ինտերնետ կամ նմանօրինակ ցանկա-ցած գլոբալ համակարգի և ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով, բացառությամբ շարժական կապի երկրային ցանցի միջոցով մատուցվող տվյալների հաղորդման ծառայությունների և (կամ) կարճ հաղորդագրությունների միջո-ցով ինտերակտիվ խաղարկությունների: Ինտերնետ շահումով խաղերը համարվում են Արցախի Հանրապետության տարածքում կազմակերպված, եթե ինտերնետ շահումով խաղի կազմակերպչի սերվերները տեղակայված են Արցախի Հանրապետության տարած-քում, ունեն Արցախի Հանրապետության համապատասխան համացանցային հաղորդա-կարգի (IP) հասցե (Internet Protocol Address - համացանցային հաղորդակարգի հասցե):»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում`

1) 3-րդ մասից հանել «, ինչպես նաև անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Արցախի Հանրապետության տարածքում արգելափակվում է Արցախի Հանրա-պետության տարածքից դուրս կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի կազմա-կերպիչների ինտերնետային կայքերի հասանելիությունը, արգելվում են ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը,  ինչպես նաև նրանց հաշիվներին դրամական մի-ջոցների մուտքագրումը՝ վճարային քարտերի, վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքներ ընդունող սարքերի միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում, 8-րդ հոդվածի 1-ին մասում, 14-րդ և 15-րդ հոդ-վածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք» բառերը՝ համապատաս-խան հոլովաձևերով, փոխարինել «օրենք» բառով՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 5. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 16-րդ հոդվածի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

    ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                          

    ՆԱԽԱԳԱՀ                                                                             

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

          2022 թ. դեկտեմբերի 8

       Ստեփանակերտ

       ՀՕ-87-Ն