Ընդունված է 2022 թվականի
նոյեմբերի 23-ին
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ
ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «անձանց» բառից հետո լրացնել «, Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքների և հաշմանդամ ճանաչված անձանց» բառերը:
Հոդված 2. Օրենքի 72-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-7-րդ մասերով.
«5. Սույն օրենքի 68-րդ հոդվածով սահմանված դրամական աջակցություն ստանալու իրավունքից օգտվում են նաև 2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքները և հաշմանդամ ճանաչված անձինք, որոնց վճարվում է նաև ամենամսյա դրամական օգնություն:
6. Սույն հոդվածի 5-րդ մասի իմաստով անհայտ կորած են համարվում Ադրբեջանի Հանրապետության կողմից սադրիչ գործողությունների հետևանքով գտնվելու վայրն անհայտ, ինչպես նաև գերեվարված քաղաքացիական անձինք:
7. Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրամական աջակցության և ամենամսյա դրամական օգնության չափերը, նշանակման և վճարման կարգերը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-85-Ն