ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
13 դեկտեմբերի 2022

 

Դեկտեմբերի 13-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի նիստ:

Քննարկվել է Արցախի Հանրապետության նախագահի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Արցախի Հանրապետության պետական վերահսկողական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը /երկրորդ ընթերցում/:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել ծառայության լիազորություններն ու լիազորությունների իրականացման կարգը, գործառույթները, ծառայության պետի լիազորությունները, աշխատակիցների վարձատրությունը և այլ սոցիալական երաշխիքներըվարքագծի հատուկ կանոնները։

Առաջին ընթերցումից հետո  առաջարկությունների համար նախատեսված ժամանակաընթացքում օրինափաթեթի վերաբերյալ առաջարկություն չի ստացվել:

ԱԺ պետական-իրավական  հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախագծերի փաթեթը կներկայացվի խորհրդարանի հերթական նիստի քննարկմանը:

ԼՈՒՐԵՐ