ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
07 դեկտեմբերի 2022

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին: Այնուհետև ԱԺ նախագահը զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում նահատակված հերոսների հիշատակին:

Խորհրդարանի ղեկավարին ուղեկցում էին ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը, խմբակցությունների ղեկավարներն ու պատգամավորներ:

ԼՈՒՐԵՐ