ԼՈՒՐԵՐ
«ԱՀ 2023թ. պետական բյուջեն» քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
05 դեկտեմբերի 2022

Դեկտեմբերի 5-ին հրավիրվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ։Նիստը վարել են Արամ Հարությունյանն ու Գեղամ Ստեփանյանը:

Քննարկվել են «ԱՀ 2023թ պետական բյուջեի մասին» ԱՀ օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի և սպորտի ոլորտների ֆինանսավորման հարցերը։

Կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը, մանրամասնելով ոլորտի առանձին դասերին հատկացված ծախսերը, նշել է, որ 2023 թվականին նախարարության բյուջեով նախատեսվում է 17 մլրդ 344 մլն 132,4 հազ. ՀՀ դրամ, որը նախորդ տարվա բյուջեի համեմատ նվազել է 1 մլրդ 792 մլն 678,8 հազ ՀՀ դրամով:

Նվազեցումները պայմանավորված են օկուպացված տարածքների կրթական և մշակութային կենտրոնների լուծարմամբ:

Պատգամավորների հարցադրումները ուսանողների վարձավճարումների փոխհատուցման, երկարօրյա դպրոցի արդյունավետության, լուծարված կազմակերպությունների աշխատողների աշխատանքով ապահովման, ուսուցիչների աշխատավարձերի, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման և ոլորտի խնդիրներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ էին:

ԼՈՒՐԵՐ