ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը 60 տարեկան է
02 դեկտեմբերի 2022

Մեծարգո´ Արթուր Բաբկենի

ԱՀ Ազգային ժողովի ողջ անձնակազմի անունից ջերմորեն շնորհավորում ենք Ձեր 60-ամյա հոբելյանը:

Ինչպես վայել է ազնիվ ու ճշմարիտ մտավորականին, Դուք Ձեր ողջ գիտակցական կյանքում որդիական պարտքի ու պատասխանատվության զգացումով եք ընկալել և ընդունել Ձեր տեղն ու դերակատարությունը զարգացում ապրող Արցախի Հանրապետության հասարարական –քաղաքական իրադարձությունների բովում:

Ձեր գործունեությունը Ազգային ժողովի նախագահի պաշտոնում և ավելի վաղ այլ պատասխանատու պետական պաշտոններում Ձեզ արդարացիորեն արժանացրել է հայրենակիցների հարգանքին և միջազգային ասպարեզում բարձր հեղինակության:

Դուք անմնացորդ նվիրվել եք հարազատ ժողովրդի շահերի պաշտպանության, համազգային նպատակների ու ծրագրերի իրականացման, օրենսդրական դաշտի կայացման և գիտակրթական ոլորտի զարգացման գործին։ Լինելով ակնառու քաղաքական գործիչ՝ նշանակալի ներդրում ունեք Արցախի Հանրապետության խորհրդարանական դիվանագիտության կարգավորման ուղղությամբ։ Դա հայրենանվեր և ազգանպաստ ծառայություն է, որն արժանի է բարձր գնահատանքի:

Նշանակալից են Հայաստանի ու Արցախի ներկա քաղաքական զարգացումների հանդեպ Ձեր հետևողական վերաբերմունքն ու արտահայտած տեսակետները: Հատկանշական են հատկապես արցախյան հիմնախնդրի, արցախահայության ինքնորոշման, Արցախում ինքնիշխան պետականության հաստատման մասին ձեր անփոփոխ դիրքորոշումները:

Թո´ղ Աստված Ձեզ ուժ տա և աջակից լինի Ձեր առաքելությանը՝ հանուն մեր ժողովրդի բարօրության, հանուն մեր երկրի հզորության և հարատև խաղաղության:

Վերստին շնորհավորելով Ձեր հոբելյանը ՝ մաղթում ենք առողջություն, արևշատություն, նոր հայտնություններ Ձեր կյանքի բազմաբեղուն ճանապարհին:

 

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ

ԼՈՒՐԵՐ