Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

                                                                                  

 

                                                                                      Ընդունված  է 2022 թվականի       

                                                               նոյեմբերի 15-ին

 

 

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2019 թվականի հուլիսի 22-ի Ընտրական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 9-րդ հոդվածի 4-րդ մասում «՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար: Արցախի Հանրապետության ընտրողների ռեգիստրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի մշտական և անբաժանելի մասն է» բառերը հանել։

 

Հոդված 2. Օրենսգրքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «համայնքի» բառից հետո լրացնել «, բացառությամբ բռնազավթված տարածքների,» բառերը.

2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «համայնքի» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ բռնազավթված տարածքների,» բառերը.

3) 11-րդ մասում «50» թիվը փոխարինել «30» թվով:

 

Հոդված 3. Օրենսգրքի 11-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ  նախադասություն.

«Արցախի Հանրապետությունում կամ Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձանց ընտրողների ցուցակները կազմվում են ըստ գտնվելու վայրի հասցեների:».

2) 2-րդ մասում 4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-ին կետ.

«4.1) բռնազավթված տարածքների Արցախի Հանրապետության քաղաքացիություն ունեցող ընտրողների դեպքում` քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն:»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասում «40» թիվը փոխարինել «18» թվով:

 

Հոդված 5. Օրենսգրքի 13-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

2) 3-րդ մասում «40 օր» բառերը փոխարինել «ոչ ուշ, քանի 17 օր» բառերով.

3)  6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Համայնքում, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, մեկից ավելի տեղա-մասերի առկայության դեպքում, լիազոր մարմինը քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 3 օր առաջ ընտրողներին ուղարկում է ծանուցագրեր` քվեարկության օրվա, ընտրական տեղամասի համարի, տեղամասային կենտրոնի հասցեի և ժամանակի մասին:»:

 

Հոդված 6. Օրենսգրքի  14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1 ունեն ընտրելու իրավունք, սակայն դուրս են մնացել ընտրողների ցուցակից.»:

 

Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 1-ին մասում «45» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 8. Օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասում «43» թիվը փոխարինել «20» թվով:

 

Հոդված 9. Օրենսգրքի 44-րդ հոդվածի 2-րդ մասում «ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 25 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեար-կության օրվանից ոչ շուտ, քան 20 և ոչ ուշ, քան 18 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն» բառերը փոխարինել «ոչ շուտ, քան 18 և ոչ ուշ, քան 16 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն, իսկ արտահերթ ընտրությունների դեպքում՝ քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 16 և ոչ ուշ, քան 14 օր առաջ՝ մինչև ժամը 18:00-ն» բառերով:

 

Հոդված 10. Օրենսգրքի  66-րդ հոդվածի 3-րդ մասում «անձնագրին» բառից առաջ լրացնել «նույնականացման քարտը,» բառերը:

 

Հոդված 11. Օրենսգրքի 74-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 12. Օրենսգրքի 76-րդ հոդվածի 1-ին մասում «համապետական» բառը փոխարինել «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի» բառերով:

 

Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                        Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

       2022 թ. նոյեմբերի 21

       Ստեփանակերտ

       ՀՕ-83-Ն