ԼՈՒՐԵՐ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ողջունել է նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նորանշանակ նախարարների պաշտոնակատարներին և կառավարության անդամներին
24 նոյեմբերի 2022

Նոյեմբերի 23-ին գումարված ԱԺ հերթական նիստին՝ Հանրապետության Նախագահի և Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամին, ներկա էին ԱՀ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախարարների պաշտոնակատարները:

Ողջունելով պետնախարարին՝ ԱԺ նախագահը նշել է, որ մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ: Մարդկային ներուժ ասելով ԱԺ նախագահը նկատի է ունեցել արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը: Արթուր Թովմասյանը կարևորել է հանուն Արցախի ու նրա ժողովրդի կատարվող յուրաքանչյուր քայլ:

Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՀ Ազգային ժողովի 5 խմբակցությունները պատրաստ են այսուհետ ևս ընդունելու այն բոլոր օրինագծերը, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը

Իր խոսքում Արթուր Թովմասյանն անդրադարձել է նաև հետպատերազմյան ընթացիկ և ավարտված սոցիալական ծրագրերին, որոնք, ըստ օրենսդիրի, պահանջված ու օրինաչափ են:

ԼՈՒՐԵՐ