Ընդունված է 2006թ. հունիսի 14-ին
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
ա) «անշարժ գույք» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ և ավելացնել նոր հասկացություն՝
«անշարժ գույք` հողամասերը, անշարժ գույք հանդիսացող ընդերքի մասը, մեկուսի ջրային օբյեկտները, անտառները, բազմամյա տնկիները, ստորգետնյա և վերգետնյա շենքերը, շինու-թյունները և հողին ամրակցված այլ գույքը, այսինքն՝ այն օբյեկտները, որոնք անհնար է հողից անջատել՝ առանց այդ գույքին կամ հողամասին վնաս պատճառելու կամ հանգեցնում են դրանց նշանակության փոփոխման, դադարման կամ նպատակային նշանակությամբ հետագա օգտա-գործման անհնարինության.
անշարժ գույք հանդիսացող ընդերքի մաս` բոլոր կողմերից ամրագրված սահմաններ ունեցող ընդերքում արհեստականորեն ստեղծված կառույցների, ինչպես նաև բնական խոռոչների (քարանձավների) զբաղեցրած տարածք, որը կարող է օգտագործվել տարբեր նպատակներով.».
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ ամփոփիչ հասկացություն՝
«ռոտացիա` անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկա-վարների տեղափոխում մի տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնից մեկ այլ տա-րածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը չորրորդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր պարբերությունով`
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկա-վարը կարող է պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկավարներին իրենց պաշտոնավարման ընթացում, վերջիններիս համաձայնությամբ, մի տարածքային ստորաբաժան-ման ղեկավարի պաշտոնից տեղափոխել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի պաշտոնի (ռոտացիա), ինչպես նաև պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանման ղեկա-վարի պաշտոնի թափուր մնալու դեպքում եռօրյա ժամկետում նշանակել մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավարի՝ դրանց մասին տեղյակ պահելով Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության քաղաքացիական ծառայության խորհրդին:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ ամփոփիչ երկու պարբերություններով`
«Պետական սեփականություն հանդիսացող, ինչպես նաև քաղաքային կամ գյուղական համայնքներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հողային օրենսգրքի 56-րդ հոդվածի պահանջների համաձայն, անհատույց սեփականության իրավունքով փոխանցվող հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման առանձնահատկությունների մասին հրահանգը սահմանվում է լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից:
Պետական գրանցման կազմակերպման նպատակով լիազորված պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից կարող են ընդունվել պետական գրանցման առանձնահատկու-թյունները կարգավորող այլ իրավական ակտեր:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերության «պետական գրանցման» բառերը փոխարինել «գրանցված իրա-վունքների և սահմանափակումների» բառերով.
բ) երկրորդ պարբերությունը «իրավունքները» բառից հետո լրացնել «և սահմանափակում-ները» բառերով:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի առաջին նախադասությունը «սեփականատիրոջ կամ oգտագործողի» բառերից հետո լրացնել «, իսկ բռնագանձման հետևանքով հիփոթեքի առարկայի իրացման կամ գրավառուի կողմից գրավի նկատմամբ իր իրավունքները երրորդ անձին փոխան-ցելու դեպքում (պահանջը զիջելը) նաև գրավառուի» բառերով:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերությունը «ենթակա են» բառերից հետո լրացնել «(պետք է ներկայաց-վեն)» բառերով.
բ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ պարբերություն՝
«Իրավաբանական անձի մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ իրա-վունքների պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռե-գիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականություն-ները դնել պետական ռեգիստրի մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:».
գ) հինգերորդ պարբերությունից հանել «գրավը և» բառերը:
Հոդված 7. Օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 26. Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է հիփոթեքի առարկա հանդի-սացող գույքի գտնվելու վայրում անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորաբա-ժանման կողմից:
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է գրանցման մատյանում` հիփո-թեքի առարկա հանդիսացող գույքի գրանցման թերթիկի համապատասխան բաժնում:
Հիփոթեքով պարտավորության ծավալի, ժամկետի, ինչպես նաև հիփոթեք դրված անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխման դեպքում, իսկ պայմանագրով նախատեսված դեպքերում՝ գրավառուի համաձայնությամբ, գրանցման մատյանում կատարվում է հիփոթեքի իրավունքի գը-րանցման փոփոխություն:
Բազմաբնակարան այն շենքի, որի մասերը (հողամասը, բնակարանը, հիմքը, տանիքը, աստիճանները և այլն) գտնվում են գրավատուի և այլ անձանց ընդհանուր բաժնային սեփա-կանության ներքո, հիփոթեքի դեպքում բնակարանի հետ միասին գրավ դրված է համարվում հողամասի և տան նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունքում համապատասխան բա-ժինը, իսկ կառուցապատման իրավունքի հիփոթեքի դեպքում` հողամասի նկատմամբ կառուցա-պատման իրավունքը:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքում հիփոթեքի առարկա է հանդիսանում՝
ա) բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի կառուցման համար սեփականու-թյան իրավունքով պատկանող հողամասը.
բ) ձեռք բերվող բնակարանի կամ ստորաբաժանված տարածքի համար հողամասի բաժ-նային սեփականության իրավունքը:
Բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի բնակարանի հիփոթեքի, ինչպես նաև կառուցապատման իրավունքի հիփոթեքի պայմանագրերից ծագող իրավունքների պետական գրանցումն իրականացվում է սույն օրենքի 40-րդ հոդվածով սահմանված կարգով:
Հոդված 27. Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը
Հիփոթեքի իրավունքի պետական գրանցումից անմիջապես հետո գրավառուին տրվում է հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը:
Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականում նշվում են հիփոթեքի պայմանագրի գրանց-ման ամիս-ամսաթիվը, ժամը և գրանցման համարը:
Կառուցվող կամ նոր ստեղծվող շենքի, շինության կամ այլ անշարժ գույքի նկատմամբ հիփոթեքի գրանցման վկայականը կազմվում է՝ հիմք ընդունելով սահմանված կարգով հաս-տատված նախագիծը:
Վկայականը վավերացվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի տարածքային ստորա-բաժանման պաշտոնատար անձի ստորագրությամբ և կնիքով:
Հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 8. Օրենքի 29-րդ և 30-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 29. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի
(մասնաճյուղի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը
Իրավաբանական անձանց` մի քանի վայրերում գտնվող գույքի (մասնաճյուղերի) հիփոթեքի իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով, ինչպես գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման, այնպես էլ մեկ տարածքային ստորա-բաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի հիփոթեքի պետա-կան գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռեգիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականությունները դնել մեկ տարած-քային ստորաբաժանման ղեկավարի վրա:
Հոդված 30. Հիփոթեքի իրավունքի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման
վկայականը չեղյալ հայտարարելը
Հիփոթեքի իրավունքի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ է հայտարարվում`
ա) հիփոթեքով ապահովված պարտավորությունը դադարելով.
բ) գրավատուի պահանջով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված հիմքերով.
գ) հիփոթեք դրված գույքի ոչնչացման կամ հիփոթեք դրված իրավունքը դադարելու դեպ-քում, եթե գրավատուն չի օգտվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված իրավունքից.
դ) հիփոթեք դրված գույքն իրացնելու, այդ թվում՝ հրապարակային սակարկություններով վաճառվելու դեպքում.
ե) հիփոթեքը դադարեցնելու մասին դատարանի որոշումով, վճռով, դատավճռով:
Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի գրանցման թերթիկի համապա-տասխան բաժնում կատարվում է գրառում` հիփոթեքի պայմանագրի գրանցումը և հիփոթեքի իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մասին:
Հիփոթեքի իրավունքի գրանցումը և գրանցման վկայականը չեղյալ հայտարարելուց հետո արգելադրումը հանվում է:»:
Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 301 -րդ հոդվածով`
«Հոդված 301. Կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Այլ անձի պատկանող հողամասում անձը կարող է օրենքով կամ պայմանագրով ձեռք բերել կառուցապատման իրավունք՝ քաղաքաշինական և շինարարական նորմերի ու կանոնների, ինչպես նաև հողամասի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ կառուցել շենքեր և շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել և կառուցապատման ժամկետի ընթացքում օգ-տագործել այդ բարելավումները:
Սեփականության իրավունքով այլ անձի պատկանող հողամասի վրա և դրա տակ կառուցա-պատման իրավունքով կառուցված կամ կառուցվող շենքերը և շինությունները հողամասի սեփա-կանատիրոջ սեփականությունն են, իսկ դրանց նկատմամբ իրավունքները՝ սեփականության, հիփո-թեքի, օգտագործման և այլ, ենթակա են գրանցման սույն օրենքով սահմանված կարգով:»:
Հոդված 10. Օրենքի 32-րդ և 33-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 32. Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրում գտնվող անշարժ գույքի
(մասնաճյուղի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի (մասնաճյուղերի) վարձակալության իրավունքի պետական գրանցումը կատարվում է սույն օրենքով սահմանված կարգով` գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանման կողմից:
Իրավաբանական անձանց՝ մի քանի վայրերում գտնվող անշարժ գույքի օգտագործման իրավունքի պետական գրանցում իրականացնելու նպատակով անշարժ գույքի պետական ռե-գիստրի ղեկավարն իր հայեցողությամբ կարող է գրանցում իրականացնելու պարտականություն- ները դնել մեկ տարածքային ստորաբաժանման ղեկավարի վրա:
Հոդված 33. Վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի
վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ
հայտարարելը
Անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վար-ձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ են հայտարարվում`
ա) վարձակալի և վարձատուի համատեղ դիմումի հիման վրա.
բ) անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը դատական կարգով վաղաժամկետ լուծվելու դեպքում.
գ) վարձակալության պայմանագրի ժամկետն ավարտվելու դեպքում.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված դեպքերում:
Նշված փաստաթղթերի հիման վրա գրանցման մատյանի համապատասխան բաժնում կատարվում է գրառում` անշարժ գույքի վարձակալության իրավունքի պետական գրանցումը և անշարժ գույքի վարձակալության իրավունքի գրանցման վկայականը չեղյալ հայտարարելու մա-սին:»:
Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 331-րդ հոդվածով`
«Հոդված 331. Անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պետական
գրանցումը
Անշարժ գույքի անհատույց օգտագործման իրավունքի պետական գրանցման, գրանցման փոփոխման, դադարեցման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 31-33-րդ հոդվածնե-րով սահմանված դրույթները` անհատույց օգտագործման իրավունքի առանձնահատկությունների հաշվառմամբ:»:
Հոդված 12. Օրենքի 36-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 36. Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող
անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը
Երկու և ավելի սեփականատերերի պատկանող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը (գրանցման թերթիկը) պետք է պարունակի ընդհանուր` համատեղ և բաժ-նային սեփականության մասին տեղեկություններ, իսկ բաժնային սեփականության դեպքում` յու-րաքանչյուր սեփականատիրոջ բաժնեմասի վերաբերյալ նշում:
Ընդհանուր` համատեղ և բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օբյեկտի առանձին միավորների նկատմամբ իրավունքները գրանցվում են դատարանի որոշման, վճռի, դատավճռի կամ օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված պայմանագրի հիման վրա:
Բազմաբնակարան և ստորաբաժանված այլ շենքի բնակարանի և տարածքի, որի մասերը (հողամասը, հիմքը, տանիքը, աստիճանները և այլն) գտնվում են ընդհանուր բաժնային սեփա-կանության ներքո, սեփականության և այլ իրավունքների գրանցման դեպքում բնակարանի հետ միասին գրանցվում է նաև հողամասի և տան նկատմամբ ընդհանուր սեփականության իրա-վունքում համապատասխան բաժինը, իսկ կառուցապատման իրավունքի դեպքում՝ բնակարանը և բազմաբնակարան շենքի բնակարանի ընդհանուր բաժնի մասը:
Կառուցվող բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքում գրանցման օբյեկտ են հանդիսանում՝
ա) բազմաբնակարան կամ ստորաբաժանված այլ շենքի կառուցման համար սեփականու-թյան իրավունքով պատկանող հողամասը, կառուցվող բազմաբնակարան բնակելի կամ ստորաբա-ժանված այլ շենքը.
բ) ձեռք բերվող բնակարանի համար՝ հողամասի բաժնային սեփականության իրավունքը, կառուցվող բնակարանը և ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքի համա-պատասխան մասը:
Սահմանված կարգով շենքի շահագործման ակտի ձևակերպումից հետո բնակարանի հետ միասին ձեռք բերողի սեփականության իրավունքը գրանցվում է նաև ընդհանուր բաժնային սե-փականության իրավունքում համապատասխան հողամասի բաժնի մասի նկատմամբ:»:
Հոդված 13. Օրենքի 37-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «վճռով» բառը փոխա-րինել «վճռով կամ օրենքի ուժով» բառերով:
Հոդված 14. Օրենքի 40-րդ հոդվածը երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով՝
«Կառուցվող շենքերին, շենքերում գտնվող առանձին բնակարաններին, շինություններին սահմանված կարգով հաստատված նախագծի հիման վրա տրվում են առանձին ծածկագրեր, որոնք կապվում են տվյալ շենքի հետ, իսկ շենքերին ևս տրվում են ծածկագրեր, որոնք կապվում են այն հողամասերի ծածկագրերին, որոնց վրա գտնվում են այդ շենքերը:
Գրանցման մատյանի թերթիկում կառուցվող ստորաբաժանված շենքերի համար պետք է նշվի շենքի, շինության կառուցման համար տրամադրված հողամասում հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական օրենսգրքով սահմանված և պայմանագրում արտացոլված բաժնային համամասնու-թյամբ:
Կառուցվող ստորաբաժանված շենքերի համար կադաստրային գործում պետք է լինեն սահ-մանված կարգով հաստատված նախագիծը և շինարարության թույլտվությունը:
Սահմանված կարգով հաստատված նախագծում բնակարանները և անշարժ գույքի այլ առանձին միավորները ծածկագրվում են (համարակալվում), որոնք կապված են հողամասի ծածկագրի հետ: Պետական գրանցումից հետո սեփականատիրոջը տրամադրվում է անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական, որտեղ նշվում է հողի բաժնային սեփականության իրավունքը, և վկայականի հետ միասին տրամադրվում է սահմանված կարգով հաստատված նախագծով՝ անշարժ գույքի առանձին միավորների հատակագիծը:
Սահմանված կարգով շենքի, շինության շահագործման ակտի ձևակերպումից հետո սեփա-կանատիրոջ դիմումի հիման վրա գրանցվում են հողամասի բաժնային սեփականության իրա-վունքը, ստորաբաժանված շենքում ձեռք բերված բնակարանը կամ անշարժ գույքի առանձին միավորները և ստորաբաժանված շենքում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նախատեսված տարածքները:»:
Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածում`
ա) առաջին պարբերության «ա» կետը շարադրել հետևյալխմբագրությամբ`
«ա)չեն համապատասխանում օրենսդրությանը, կամ դրանցով խախտվել են օրենսդրության պահանջները, կազմված են օրենքով սահմանված կարգին ոչ համապատասխան:».
բ)երրորդ պարբերությունը լրացնել «, օրենքի կամ նորմատիվային ակտի խախտման պարտադիր նշումներով, առձեռն հանձնելու կամ փոստով առաքելու միջոցով» բառերով:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ
3 հուլիսի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 301