Տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան
23 նոյեմբերի 2022
2014 թվականի հունվարի 1-ից հետո Ադրբեջանի կողմից սադրիչ գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիական անձիք դրամական աջակցություն կստանան:
Խորհրդարանը ընդունել է օրենք՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:
Օրենքով հաստատվում է քաղաքացիական անձանց շրջանում մահացած, անհայտ կորած անձանց ընտանիքներին և հաշմանդամ ճանաչված անձանց միանվագ դրամական աջակցություն, ինչպես նաև ամենամսյա դրամական օգնություն ստանալու իրավունքը: