ԼՈՒՐԵՐ
Փոփոխություն «Զենքի մասին» օրենքում
23 նոյեմբերի 2022

ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած նիստում «Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՀ ՆԳՆ ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արտեմ Հարությունյանը:

Համաձայն ներկայացվող փոփոխության՝ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց այսուհետ իրավունք կվերապահվի ժամանակավոր օգտագործման համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումից ստանալ մարտական զենքի առանձին տեսակներ ոչ միայն օրենքով նախատեսված, այլ նաև կառավարության որոշմամբ նախատեսված պարտականությունների կատարման նպատակով:

ԼՈՒՐԵՐ