ԼՈՒՐԵՐ
Կխստացվեն պետական դավաճանության և լրտեսության պատժաչափերը
23 նոյեմբերի 2022

«Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել և միաձայն ընդունվել է ԱՀ ԱԺ նոյեմբերի 23-ին կայացած հերթական նիստում :

Նախագծով առաջարկվում է «Պետական դավաճանությունը» և «Լրտեսությունը» հոդվածներում սահմանված պատժաչափերը ավելի խստացնել: Պետական դավաճանության դեպքում կսահմանվի` տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, իսկ լրտեսության դեպքում` տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ խստագույն պատիժ:????

ԼՈՒՐԵՐ