Արգելափակվում է շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունն ու գովազդը
23 նոյեմբերի 2022
23 նոյեմբերի 2022
Արցախի խորհրդարանը օրենսդրորեն արգելափակում է հասարակական չարիք հանդիսացող շահումով խաղերի ինտերնետ հասանելիությունը: Համապատասխան օրենսդրական փաթեթը արժանացել է պատգամավորների հավանությանը: Օրենքն օր առաջ ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է երիտասարդության շրջանում վտանգավոր երևույթի տարածումը կանխելու անհրաժեշտությամբ: Քննարկվել են զսպող մեխանիզմներ, շեշտվել է սոցիալական գովազդի անհրաժեշտությունը: