Ընդունված է 2008 թվականի
ապրիլի 16-ին
Հոդված 1. «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (21 մարտի 2000 թվականի, ՀՕ-102, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա տարածվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի դրույթները:»:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին պարբերության «կնքման օրվանից» բառերը փոխարինել «նոտարական վավերացման օրվանից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 51-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» կետով՝
«զ) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում պետական գրանցման սուբյեկտներից պահանջել նաև այլ տեղեկություններ:»:
Հոդված 4. Օրենքի 52-րդ հոդվածի «բ» կետը լրացնել, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ՝ |
Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
22 մայիսի 2008թ. ք.Ստեփանակերտ ՀՕ-25 |