
Ծնվել է 1951թ. հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի Շամախու շրջանի Մադրասա ավանում:
1968թ. ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի ընդունվել ծննդավայրի դպրոցում՝ որպես ավագ ջոկատավար:
1969թ. ընդունվել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական ֆակուլտետը: 1975թ. ավարտել է նույն ինստիտուտի Ստեփանակերտի մասնաճյուղը:
Որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի աշխատել է Չայլվի միջնակարգ դպրոցում, հետո՝ Ստեփանակերտի թիվ 4 մսուր-մանկապարտեզում, Ստեփանակերտի օժանդակ գիշերօթիկ դպրոցում:
1979թ.՝ Ստեփանակերտի հ.1 միջնակարգ դպրոցի արտադասարանական աշխատանքների կազմակերպիչ, 1988 թվականից՝ փոխտնօրեն
1994թ. մարտ - 2015 թ. մայիս ՝ նույն դպրոցի տնօրեն: Ունի 47 տարվա մանկավարժական ստաժ:
2005 թվականից՝ «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է:
2005թ. խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 4-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
2005 թվականից` Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության քարտուղար
2010թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր:
2015թ. մայիսի 3-ին կայացած խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ հայրենիք» կուսակցության ընտրացուցակով:
Ազգային ժողովի սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է:
Արժանացել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի կոչման (ԼՂՀ նախագահի թիվ 232 հրամանագիր, 01.09.2005թ.):
Ամուսնացած է: Ունի երեք դուստր:
Պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով (ԼՂՀ նախագահի թիվ 47-Ա հրամանագիր, 30.08.2012թ.), «Արցախի Հանրապետության 20-ամյակ» հուշամեդալով, վարչապետի հուշամեդալով: