«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                                            Ընդունված է 2004թ. մայիսի 19-ին

Հոդված 1. «Գույքի  նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածում`

ա/ վերնագիրը «որոնք» բառից հետո լրացնել «ծագում են օրենքի հիման վրա և» բառերով.

բ/ ավելացնել հետևյալ բովանդակությամբ առաջին մաս՝

«Էլեկտրաէներգիա բաշխող ընկերություններն օրենքով սահմանված դեպքերում և կարգով ունեն այլոց պատկանող հողամասերի, դրանցում ամրակայված շենքերի և շինությունների սահմա-նափակ օգտագործման իրավունք /սերվիտուտ/` էլեկտրակայանքների, օդային գծերի և մալուխնե-րի, ենթակայանների և հենասյուների տեղակայման, շահագործման, սպասարկման, դրանց ան-վտանգության գոտիների և մուտքի իրավունքի համար:».

գ/ այդ կապակցությամբ հոդվածի առաջին մասը համարել երկրորդ մաս և այն լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետով`

«դ/ մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կար-գով գրանցումը` էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների օգտին սույն օրենքով սահմանված սերվիտուտը:».

դ/ առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Գույքի նկատմամբ իրավունքները և սահմանափակումները, որոնք ծագում են օրենքի    հիման վրա և ունեն իրավաբանական ուժ` անկախ պետական գրանցումից`»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է  մտնում հրապարակման պահից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                            Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 

27 մայիսի 2004 թ.

ք.Ստեփանակերտ

ՀՕ- 117