Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27-ին
«ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրաքվեի մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-92-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ և 8-րդ հոդվածների 2-րդ մասերից, 9-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում «Ազգային ժողովի և Կենտրոնական ընտրա-կան հանձնաժողովի համացանցային կայքերում, «Արցախի Հանրապետության պաշտո-նական տեղեկագրում» բառերը փոխարինել «Ազգային ժողովի, Կենտրոնական ընտրա-կան հանձնաժողովի համացանցային կայքերում, http://arlexis.am և https://azdararnkr.am կայքերում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 14-րդ, 15-րդ, 17-րդ, 18-րդ, 20-26-րդ, 29-32-րդ և 34-րդ հոդ-վածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընտրական» բառերը փոխարինել «Ընտրական» բառով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 14-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով, իսկ 16-րդ մասում «ապահովում է» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում գործող» բառերը:
Հոդված 5. Օրենքի 35-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-82-Ն