Ընդունված է 2022 թվականի
հոկտեմբերի 27- ին
ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2017 թվականի հուլիսի 21-ի Դատական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 12-րդ հոդվածի 8-րդ մասում, 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում և 132-րդ հոդվածի 6-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին, 90-րդ հոդվածի 3-րդ մասերից, 144-րդ հոդվածից, 147-րդ հոդվածի 2-րդ, 153-րդ հոդվածի 8-րդ մասերից, 154-րդ հոդվա-ծից, 166-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 67-րդ հոդվածի 5-րդ մասից՝ «Արցախի Հանրապետության» բառերը:
Հոդված 3. Օրենսգրքի 49-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 142-րդ հոդվածի 5-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական» և «Լեռնային Ղարա-բաղի աշխատանքային» բառերը փոխարինել համապատասխանաբար «Քրեական» և «Աշխատանքային» բառերով:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2022 թ. նոյեմբերի 8
Ստեփանակերտ
ՀՕ-80-Ն