«Սահմանադրական դատավարության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                            

                                                                                          Ընդունված  է 2022 թվականի       

                                                                   հոկտեմբերի 27-ին

 

 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.  «Սահմանադրական դատավարության մասին» 2009 թվականի մայիսի 27-ի ՀՕ-18-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 3-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը, իսկ 34-րդ հոդվածի 2-րդ և 65-րդ հոդվածի     15-րդ մասերից հանել «Արցախի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 50-րդ հոդվածի 7-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում», իսկ 53-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում՝ օրենքով սահմանված կարգով» բառերը փոխարինել «http://arlexis.am կայքում» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքով (այսուհետ՝ Քրեական օրենսգիրք)» բառերը փոխա-րինել «Քրեական օրենսգրքով» բառերով:

       Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

       2022 թ. նոյեմբերի 8

       Ստեփանակերտ

       ՀՕ-79-Ն