«Արցախի Հանրապետության զինանշանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                             

                                                                                          Ընդունված  է 2022 թվականի       

                                                                    հոկտեմբերի 27-ին

 

 

 

 «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆԱՆՇԱՆԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Արցախի Հանրապետության զինանշանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-56-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի Արցախի Հանրապետության օրենքների և Արցախի Հանրապետության օրենքով բառերը համապատասխանաբար փոխարինել օրենքների և օրենքով բառերով, Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի վրա, բառերը հանել, իսկ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավար-չության պետ-աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի բառերը փոխարինել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում Արցախի Հանրապետության Նա-խագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ-աշխատա-կազմի ղեկավարի առաջին տեղակալի բառերը փոխարինել Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի բառերով, իսկ Արցախի Հանրապետության օրենքով բառերը փոխարինել օրենքով բառով:

      Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող  օրվանից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

       2022 թ. նոյեմբերի 8

       Ստեփանակերտ

       ՀՕ-78-Ն