«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

 

                                                                                           

                                                                                          Ընդունված  է 2022 թվականի       

                                                                    հոկտեմբերի 27- ին

 

 

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
         ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2002 թվականի մարտի 28-ի ՀՕ-202 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքա-ցիական» բառերը փոխարինել «Քաղաքացիական» բառով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին» և 37-րդ հոդվածի 13-րդ մասում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի» բառերը համապատասխանաբար փոխարինել «օրենքներով», «օրենքին» և  «օրենքի» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 11-րդ և 12-րդ հոդվածների 2-րդ մասերում «, պաշտոնական տեղեկագրի անվանումը և համարը» և «և տեղեկագրի անվանումն ու համարը» բառերը փոխարինել «, սկզբնաղբյուրը» բառով:

 

       Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

     «4. Լիցենզավորող մարմինները լիցենզիա տալու, դրա գործողության ժամկետի երկարաձգման, լիցենզիայի վերաձևակերպման կամ լիցենզիայի գործողության կասեց-ման կամ վերականգնման կամ դադարեցման մասին իրենց որոշումները, ինչպես նաև լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռների պատճենները՝ դրանք ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, հրապարակում են իրենց պաշտոնական ինտերնետային կայքէջերում, իսկ պաշտոնական կայքէջ չունենալու դեպքում ուղարկում են http://arlexis.am կայքում հրապարակման:»:

 

       Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածում «ԼՂՀԿ» հապավումը փոխարինել «ԱՀԿ» հապավումով, իսկ 12-րդ մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

        Հոդված 6. Օրենքում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի»  բառով:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման  օրվան  հաջորդող օրը։

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                      Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

        2022 թ. նոյեմբերի 8

        Ստեփանակերտ

        ՀՕ-75-Ն